Տնտեսական

USD BUY - 363.50+0.00 USD SELL - 366.00+0.00
EUR BUY - 419.00+0.00 EUR SELL - 426.00+0.00
OIL:  BRENT - 91.55+3.07 WTI - 85.31+3.53
COMEX:  GOLD - 4396.40+0.51 SILVER - 66.12+1.74
COMEX:  PLATINUM - 1762.00+0.30
LME:  ALUMINIUM - 3184.00-0.27 COPPER - 13791.00-0.12
LME:  NICKEL - 17249.00+0.09 TIN - 55268.00+2.50
LME:  LEAD - 1877.50-1.00 ZINC - 3643.00+1.43
FOREX:  USD/JPY - 159.52+0.14 EUR/GBP - 1.157+0.01
FOREX:  EUR/USD - 1.157+0.01 GBP/USD - 1.3535+0.04
STOCKS RUS:  RTSI - 775.65-2.56
STOCKS US: DOW JONES - 53459.78-0.51 NASDAQ - 26644.91-0.32
STOCKS US: S&P 500 - 7745.06-0.52
STOCKS JAPAN:  NIKKEI - 67460.73-2.54 TOPIX - 4140.22-1.05
STOCKS CHINA:  HANG SENG - 25471.15+0.07 SSEC - 3990.30+0.19
STOCKS EUR:  FTSE100 - 10720.30-0.28 CAC40 - 8579.60-0.66
STOCKS EUR:  DAX - 26338.61-0.38
18/08/2026  CBA:  USD - 365.25-0.25 GBP - 494-1.47
18/08/2026  CBA:  EURO - 422.81-0.8
18/08/2026  CBA:  GOLD - 51738+142 SILVER - 770.46+11.22
Դեղերի մոտ 65%-ը Հայաստան է ներկրում 4 կազմակերպություն
24/03/2016 19:56
Կիսվել

Դեղերի մոտ 65%-ը Հայաստան է ներկրում 4 կազմակերպություն

Այսօր տեղի է ունեցել ՀՀ կառավարության հերթական նիստը, որը վարել է ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը:

Նախքան նիստի օրակարգային հարցերի քննարկմանն անցնելը՝ առողջապահության նախարար Արմեն Մուրադյանը ներկայացրել է դեղագործական գործունեություն իրականացնող տնտեսվարող սուբյեկտների մանրածախ օղակում իրականացրած ուսումնասիրության արդյունքները, որն իրականացվել է ՀՀ վարչապետի հանձնարարականով: «Արդյունքում պարզվել է, որ լայն սպառում ունեցող 54 անուն դեղերի գները 2016թ. մարտ ամսին 2015թ. դեկտեմբերի համեմատությամբ նվազել են միջին հաշվով 1,4 տոկոսով, ընդ որում` դրանցից 47 անվանում դեղերի միջին շուկայական գները նվազել են շուրջ 4 տոկոսով, իսկ 7-ի գները բարձրացել են շուրջ 3 տոկոսով: Առիթից օգտվելով ցանկանում եմ տեղեկացնել նաև, որ Ազգային ժողովում առաջին ընթերցում անցած «Դեղերի մասին» նոր օրենքի և դրա ընդունմամբ պայմանավորված մի շարք այլ օրենքների նախագծերի վերաբերյալ Ազգային ժողովի նիստում պատգամավորների հնչեցրած շուրջ 40 հարցերից բացի, ստացվել են թվով 44 գրավոր առաջարկություններ, որոնց մի զգալի մասն ընդունվել է և նախագծում կատարվել են համապատասխան փոփոխություններ: Արդյունքում նախագիծն էականորեն բարելավվել է և ընդունման դեպքում կկարգավորի դեղի շրջանառության ողջ շղթան՝ սկսած դեղ ստեղծելուց, պահեստավորումից, տեղափոխումից մինչև սպառողին հասնելը: Ինչպես նաև դեղերի գների կարգավորման միջոցով կապահովվի փոխհատուցվող դեղերի գների կանխատեսելիությունը, դեղատոմսերի ներդրմամբ կնվազի ինքնաբուժությունը և դրա բացասական հետևանքները, զուգահեռ ներմուծմամբ կխթանվի դեղերի գների նվազումը, բոլոր փուլերով պատշաճ կանոնների և մեծածախ իրացման լիցեզավորման պահանջի ներդրմամբ կբարձրացվի դեղի որակի, անվտանգության և արդյունավետության մակարդակը: Կներդրվի հետգրանցումային դիտարկումների և կողմնակի ազդեցությունների մոնիթորինգի գործուն համակարգ: Նախագծերի վերանայված փաթեթն Ազգային ժողովում երկրորդ ընթերցում անցնելու նպատակով մինչև Ձեր կողմից սահմանած ժամկետը՝ ս.թ ապրիլի 4-ը, կներկայացվի կառավարություն»,-նշել է նախարարը:

Վարչապետը, անդրադառնալով խնդրին, նշել է, որ դեղերի մոտ 65 տոկոսը ներկրում է 4 կազմակերպություն, և որպեսզի դիրքի չարաշահում ընդհանրապես չլինի, առաջարկել է պատկան մարմիններին հետևողական լինել այդ հարցում:

Այնուհետ Հովիկ Աբրահամյանն անդրադարձել է ՀՀ-ում և ԼՂՀ-ում սոցիալական փաթեթի հանգստի ապահովման ծառայության հարցին՝ նշելով, որ դրա արդյունավետության և օգտագործման հնարավոր խախտումների վերաբերյալ կան մտահոգություններ: Գործադիրի ղեկավարը հանձնարարել է էկոնոմիկայի ու ֆինանսների նախարարություններին՝ Վերահսկիչ պալատի հետ միասին քննարկել այդ հարցը և կարճ ժամկետում ներկայացնել առաջարկություններ՝ ծրագրի արդյունավետության բարձրացման ու հնարավոր չարաշահումների կանխման վերաբերյալ:

18/08/2026
դրամ
Դոլար (USD)
365.25
-0.25
Եվրո (EUR)
422.81
-0.8
Ռուբլի (RUR)
4.3052
-0.0105
Լարի (GEL)
139.81
-0.07
51738
+142
Արծաթ
770.46
+11.22