Երկու ամսում հանքահումքային արտադրանքի արտահանումն աճել է 27%-ով
Ընթացիկ տարվա առաջին երկու ամսում՝ հունվար-փետրվարին, Հայաստանից արտահանվել է 69,07 մլն ԱՄՆ դոլարի հանքահումքային արտադրանք: Ըստ Ազգային վիճակագրական ծառայության տվյալների՝ հաշվետու ամիսներին, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ, ցուցանիշը աճել է շուրջ 27%-ով:
Նշենք, որ 2015 թվականին Հայաստանից արտահանվել էր 462,36 մլն ԱՄՆ դոլարի հանքահումքային արտադրանք: Նախորդ տարվա համեմատ ցուցանիշը աճել էր շուրջ 20%-ով: Արդյունքում, հաշվետու տարում հանքահումքային արտադրանքը կազմել է մեր երկրի արտահանման ընդհանուր ծավալի ավելի քան 30%-ը:
2014 թվականին մեր երկրի արտահանման կառուցվածքում հանքահումքային արտադրանքի մասնաբաժինը կազմել էր 26%: Հաշվետու տարում Հայաստանից արտահանվել էր 393,82 մլն ԱՄՆ դոլարի հանքահումքային արտադրանք: Նախորդ տարվա՝ 2013 թվականի համեմատ ցուցանիշը կրճատվել էր մոտ 3%-ով: