
Հայաստանում վիսկիի արտադրության ծավալներն աճել են 3.2 անգամ
ՀՀ ազգային վիճակագրական ծառայության հրապարակած տվյալների համաձայն 2016թ․-ի հունվար-փետրվար ամիսներին Հայաստանում վիսկիի արտադրության ծավալները կազմել են 208.9 հազար լիտր։ Անցյալ տարվա համանման ցուցանիշի համեմատ արտադրության ծավալներն աճել են 3.2 անգամ։
Միևնույն ժամանակ օղու արտադրության ծավալները նվազել են 19%-ով և կազմել 1 312.8 հազար լիտր, իսկ գարեջրի արտադրությունը կրճատվել է 5.2%-ով և կազմել 1 421.6 հազար լիտր։