Ո՞ր երկրներում է հասարակական տրանսպորտն ամենաթանկը
Վերլուծաբանները կազմել և հրապարակել են այն երկրների վարկանիշը, որտեղ հասարակական տրանսպորտն ամենաթանկն է: Վարկանիշի առաջին հորիզոնականներում հայտնվել են Կոպենհագենը, Ստոկհոլմը և Լոնդոնը:
Կոպենհագենում հասարակական տրանսպորտի, մասնավորապես՝ ավտոբուսի, մետրոյի և տրամվայի տոմսի միջին գինը կազմում է $4.68 դոլար: Ստոկհոլմում ցուցանիշը կազմում է $4.22 դոլար: Լոնդոնում հասարակական տրանսպորտի մեկ տոմսի միջին գինը $4.07 դոլար է:
Աշխարհի խոշոր քաղաքների շարքում հասարակական տրանսպորտի համեմատաբար էժան գնով առանձնանում է Նյու-Յորքը՝ միջինում $2.78 դոլար:
Վարկանիշը ներկայացնում ենք ստորև.
Աղբյուրը՝ The Independent