Տնտեսական

USD BUY - 360.50+0.00 USD SELL - 362.50+0.00
EUR BUY - 402.50+0.50 EUR SELL - 408.00+0.00
OIL:  BRENT - 102.96+0.66 WTI - 90.44+0.71
COMEX:  GOLD - 4131.80+0.44 SILVER - 59.06-1.40
COMEX:  PLATINUM - 1680.70+0.66
LME:  ALUMINIUM - 3100.50-3.53 COPPER - 14258.50-1.25
LME:  NICKEL - 15626.00-2.08 TIN - 54013.00-0.34
LME:  LEAD - 1851.50-2.45 ZINC - 3710.50-4.12
FOREX:  USD/JPY - 158.02-0.09 EUR/GBP - 1.1224+0.21
FOREX:  EUR/USD - 1.1224+0.21 GBP/USD - 1.3236+0.22
STOCKS RUS:  RTSI - 854.56-0.38
STOCKS US: DOW JONES - 51231.64+0.10 NASDAQ - 27193.34-1.25
STOCKS US: S&P 500 - 7765.36-0.47
STOCKS JAPAN:  NIKKEI - 69030.92-0.02 TOPIX - 4104.81+0.33
STOCKS CHINA:  HANG SENG - 24211.35+1.79 SSEC - 3813.79+0.05
STOCKS EUR:  FTSE100 - 10441.60-0.16 CAC40 - 7729.69-0.51
STOCKS EUR:  DAX - 24806.97-1.18
09/10/2026  CBA:  USD - 361.93-0.04 GBP - 478.65+0.89
09/10/2026  CBA:  EURO - 405.58+0.86
09/10/2026  CBA:  GOLD - 47995+334 SILVER - 684.8-14.45
Երևանում մեկնարկել է ԿՈՈՄԵՏ-ի Կոմիտեի 26-րդ նիստը
20/04/2016 19:26
Կիսվել

Երևանում մեկնարկել է ԿՈՈՄԵՏ-ի Կոմիտեի 26-րդ նիստը

Ապրիլի 20-ին Երևանում մեկնարկել է «Պետական չափագիտական հիմնարկների եվրո-ասիական համագործակցության»` ԿՈՈՄԵՏ-ի Կոմիտեի 26-րդ նիստը:

Մինչ այդ, ապրիլի 19-ին, տեղի է ունեցել ԿՈՈՄԵՏ-ի Էտալոնների միացյալ կոմիտեի 14-րդ նիստը:

Երևանյան երկօրյա նիստին մասնակցության հայտ են ներկայացրել ԿՈՈՄԵՏ-ի անդամ 10 երկրների չափագիտական կառույցներ` Ռուսաստանից, Բելառուսից, Գերմանիայից, Վրաստանից, Կուբայից, Ղրղզստանից, Ղազախստանից, Տաջիկստանից, Ուզբեկստանից, Ուկրաինայից:

Նիստի աշխատանքներին մասնակցում են նաև Օրենսդրական չափագիտության միջազգային կազմակերպության (OILM) և Չափի և կշռի միջազգային բյուրոյի (BIPM) ներկայացուցիչները:

Նիստի պաշտոնական բացման արարողությանը ողջույնի խոսքով հանդես եկան` ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Էմիլ Տարասյանը և ԿՈՈՄԵՏ-ի նախագահ Վլադիմիր Կրուտիկովը:

Նիստի ընթացքում ներկայացվել են` ԿՈՈՄԵՏ-ի տարեկան հաշվետվությունը, կառույցի գործունեությունը չափագիտության օրենսդրության, տեղեկատվության և ուսուցման  ոլորտներում, միջազգային և տարածաշրջանային չափագիտական կազմակերպությունների գործունեությունը և այլն, քննարկվել են կազմակերպչական հարցեր:

Նիստի աշխատանքներին հյուրի կարգավիճակով մասնակցող Չինաստանի չափագիտության ազգային ինստիտուտի հետ ստորագրվել է ԿՈՈՄԵՏ-ին անդամակցելու վերաբերյալ հուշագիր:

Ապրիլի 21-ին նիստի աշխատանքները կշարունակվեն:

Նշենք, որ ԿՈՈՄԵՏ-ը` Կենտրոնական և Արևելյան Եվրոպայի երկրների պետական չափագիտական հիմնարկների համագործակցության կազմակերպությունը,  հիմնադրվել է 1991 թվականի հունիսին: 2000 թվականի մայիսին այն վերանվանվել է «Պետական չափագիտական հիմնարկների եվրո-ասիական համագործակցության»:

Անդամակցությունը ԿՈՈՄԵՏ-ին հնարավորություն է տալիս մասնակից երկրներին առավել արդյունավետ լուծել իրենց տնտեսությունում առկա չափագիտական խնդիրները` համաձայնեցված կանոնների ու կարգերի հիման վրա:

«Չափագիտության ազգային ինստիտուտ» ՓԲԸ 2007 թվականից անդամակցում է ԿՈՈՄԵՏ-ին որպես լիիրավ անդամ: Ներկայումս     ԿՈՈՄԵՏ-ի անդամ են 20 երկրների չափագիտական հիմնարկներ:

ԿՈՈՄԵՏ-ի Կոմիտեն կազմակերպում է անդամ երկրների փոխգործակցությունը և օժանդակում դրա ամրապնդմանը: Կոմիտեի նիստերը կազմակերպվում են տարին առնվազն մեկ անգամ՝ համաձայն ԿՈՈՄԵՏ-ի կանոնակարգի:

09/10/2026
դրամ
Դոլար (USD)
361.93
-0.04
Եվրո (EUR)
405.58
+0.86
Ռուբլի (RUR)
4.2677
+0.0264
Լարի (GEL)
139.12
-0.07
47995
+334
Արծաթ
684.8
-14.45