Տնտեսական

USD BUY - 362.50+0.00 USD SELL - 364.50-0.50
EUR BUY - 415.00+0.00 EUR SELL - 419.50+0.00
OIL:  BRENT - 101.26-0.47 WTI - 96.46-1.91
COMEX:  GOLD - 4350.50-0.40 SILVER - 65.83-1.66
COMEX:  PLATINUM - 1791.30-0.81
LME:  ALUMINIUM - 3244.50-0.26 COPPER - 14001.00-1.68
LME:  NICKEL - 16334.00-0.82 TIN - 51879.00-2.78
LME:  LEAD - 1881.50-0.55 ZINC - 3793.50-2.25
FOREX:  USD/JPY - 157.42+0.19 EUR/GBP - 1.1472-0.06
FOREX:  EUR/USD - 1.1472-0.06 GBP/USD - 1.3379-0.03
STOCKS RUS:  RTSI - 845.84-0.76
STOCKS US: DOW JONES - 52048.83+0.71 NASDAQ - 27122.09+2.26
STOCKS US: S&P 500 - 7764.70+1.49
STOCKS JAPAN:  NIKKEI - 65018.95+1.38 TOPIX - 4091.14-0.07
STOCKS CHINA:  HANG SENG - 24750.78+0.60 SSEC - 3911.87+0.94
STOCKS EUR:  FTSE100 - 10739.01+0.75 CAC40 - 8138.94+0.92
STOCKS EUR:  DAX - 25575.01+1.07
18/09/2026  CBA:  USD - 363.44-0.06 GBP - 485.52-1.02
18/09/2026  CBA:  EURO - 417.05-0.18
18/09/2026  CBA:  GOLD - 51041+458 SILVER - 749.29-7.37
Արտակ Շաբոյանը հայ արտահանողներին հուզող մրցակցային խնդիրները քննարկել է ռուսական ընկերության հետ
22/04/2016 18:33
Կիսվել

Արտակ Շաբոյանը հայ արտահանողներին հուզող մրցակցային խնդիրները քննարկել է ռուսական ընկերության հետ

ՀՀ Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի նախագահ Արտակ Շաբոյանն ապրիլի 22-ին ընդունել է ռուսական «X5 Retail Group» ընկերության փոխնախագահ, պետական մարմինների հետ համագործակցության հարցերով դեպարտամենտի տնօրեն Մանուչար Կուտատելաձեին: Տեղեկացնենք, որ  «X5 Retail Group» ընկերությունը ՌԴ-ում գործող մի շարք հայտնի առևտրային ցանցերի  (Перекрёсток, Пятерочка, Карусель և այլն  ) հիմնադիրն է և տնօրինում է ՌԴ տարածքում գործող  ավելի քան 7500 սուպերմարկետներ:

Հանդիպումը նախաձեռնել էր ընկերությունը՝ արձագանքելով օրեր առաջ ՀՀ ՏՄՊՊՀ նախագահի կողմից բարձրացված հայ արտահանող գործարարներին առնչվող խնդրին:  Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ՏՄՊՊՀ-ից:

Հիշեցնենք, որ օրերս Երևանում մեկնարկած ԵՏՄ և ԱՊՀ անդամ երկրների հակամենաշնորհային մարմինների համատեղ նիստի ժամանակ  Ա. Շաբոյանը նշել է, որ թեև Հայաստանի անդամակցությունը ԵԱՏՄ-ին լուրջ ազդեցություն է թողել անդամ երկրներում տարվող մրցակցային միջավայրի բարելավման վրա, այնուամենայնիվ կան որոշակի խնդիրներ, որոնք դեռևս լուծման կարիք ունեն: Մասնավորապես, ներկայացնելով ՏՄՊՊՀ-ին դիմած մի շարք գործարարների դժգոհությունները, Ա. Շաբոյանը նշել է, որ  վերջիններս ապրանքը իրացնելիս ռուսական մանրածախ առևտրի ոլորտում հանդիպում են որոշակի խնդիրների. խոշոր առևտրային ցանցերը հաճախ խոչընդոտում են հայ արտահանողների մուտքը: Վերջիններս հրաժարվում են ուղղակիորեն աշխատել հայկական ընկերությունների հետ և նրանց ուղղորդում են ապրանքի մատակարարման պայմանագրերը կնքել միջնորդ կազմակերպությունների հետ: Բնականաբար, միջնորդներն էլ  թելադրում են իրենց պայմանները, որոնք ոչ միշտ են նպաստավոր արտահանողների համար:

Մ. Կուտատելաձեն նշել է, որ բարձրացված խնդիրները ունեն օբյեկտիվ պատճառներ: Խոշոր ընկերությունները գերադասում են աշխատել դիստրիբյուտորների միջոցով, քանի որ վերջիններս տիրապետում են ապրանքի վաճառքի հետ կապված պարտադիր կանոնակարգերին, բացի այդ հստակ գիտեն իրենց պահանջները ու ապրանքի մատակարարման գործընթացը դառնում է ավելի դյուրին: Նա հորդորել է, որպեսզի հայ գործարարները ևս տեղեկանան բոլոր պարտադիր նորմերին, ինչը կնպաստի, որպեսզի կարողանան ուղղակիորեն աշխատել մանրածախ ոլորտի խոշոր ընկերությունների հետ՝ միաժամանակ վստահեցնելով, որ ո րևէ մրցակցային խնդրի առաջ վերջինները չեն կանգնի, իսկ իրենք պատրաստ են նրանց հետ կնքելու ապրանքի մատակարարման երկարաժամկետ պայմանագրեր:    Բանախոսը  շեշտել է, որ իրենց ընկերությունը պատրաստ է առավելագույնս ընդառաջելու հայ արտահանողներին, աշխատելու վերջիններիս հետ, մանավանդ որ հայկական մթերքները մեծ պահանջարկ ունեն ռուսական շուկայում:

ՏՄՊՊՀ նախագահը հույս է հայտնել, որ առաջիկայում հնարավոր կլինի հասնել բոլոր խնդիրների լիարժեք լուծմանը՝ հայ արտահանողների համար ապահովելով արդար մրցակցային պայմաններ: Բացի այդ, Ա. Շաբոյանը շեշտել է ԵԱՏՄ անդամ բոլոր երկրների համար առևտրի և ծառայությունների միասնական սկզբունքների կանոնակարգման անհրաժեշտությունը և տեղեկացրել է, որ առաջիկա հանդիպման ժամանակ խնդիրը կներկայացնի իր գործընկերներին՝ այս ոլորտում մեր երկրների միջև գործող որոշակի օրենսդրական անհամապատասխանությունները քննարկելու նպատակով:

18/09/2026
դրամ
Դոլար (USD)
363.44
-0.06
Եվրո (EUR)
417.05
-0.18
Ռուբլի (RUR)
4.3123
+0.0049
Լարի (GEL)
139.53
-0.01
51041
+458
Արծաթ
749.29
-7.37