
Երեք ամսում հանրապետությունում առևտրի ծավալը կազմել է 434,5 մլրդ դրամ
Ընթացիկ տարվա առաջին երեք ամսում մեր երկրում առևտրի ընդհանուր շրջանառությունը կազմել է 434,5 մլրդ ՀՀ դրամ: Նախորդ տարվա համադրելի ժամանակահատվածի համեմատ ցուցանիշը կրճատվել է մոտ 1%-ով: Այս մասին վկայում են Ազգային վիճակագրական ծառայության հրապարակած տվյալները:
Ըստ ներկայացված տվյալների՝ միայն հունվարին առևտրի շրջանառությունը կազմել է 117,99 մլրդ ՀՀ դրամ, փետրվարին՝ 146,42 մլրդ ՀՀ դրամ, իսկ մարտին՝ 170,12 մլրդ ՀՀ դրամ:
Նշենք, որ 2015թ․ հունվար-դեկտեմբերին, 2014 թվականի համեմատ, մեր հանրապետությունում գրանցվել է առևտրի շրջանառության 8% անկում: Առևտրի շրջանառության տարեկան ծավալը կազմել էր 2 տրիլիոն 282.269 մլրդ ՀՀ դրամ: