
ՀՀ կառավարությունը հավանություն է տվել ԼՂՀ անկախության ճանաչման մասին օրինագծին
Կառավարությունը հավանություն է տվել ԱԺ պատգամավորներ Զարուհի Փոստանջյանի և Հրանտ Բագրատյանի օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացրած «Արցախի Հանրապետությունը ճանաչելու մասին» ՀՀ օրենքի նախագծի վերաբերյալ կառավարության եզրակացությանը, որը ներկայացրել է ՀՀ արտաքին գործերի փոխնախարար Շավարշ Քոչարյանը: Գործադիրի եզրակացության համաձայն՝ «ՀՀ կառավարությունը ներկայացված օրենքի նախագծի ընդունումը պայմանավորում է Հայաստանի և Արցախի միջև քննարկումների արդյունքներով՝ հաշվի առնելով հետագա զարգացումները, այդ թվում նաև արտաքին գործոնները»: