Տնտեսական

USD BUY - 360.50+0.00 USD SELL - 362.00-0.50
EUR BUY - 401.50+0.50 EUR SELL - 407.00-0.50
OIL:  BRENT - 106.33+0.84 WTI - 94.74+2.27
COMEX:  GOLD - 4152.90-0.31 SILVER - 59.16-1.63
COMEX:  PLATINUM - 1671.70-2.00
LME:  ALUMINIUM - 3048.50+0.00 COPPER - 14540.00+0.00
LME:  NICKEL - 15622.00+0.00 TIN - 53006.00+0.00
LME:  LEAD - 1888.00+0.00 ZINC - 3805.50+0.00
FOREX:  USD/JPY - 158.23-0.04 EUR/GBP - 1.1209+0.35
FOREX:  EUR/USD - 1.1209+0.35 GBP/USD - 1.3271+0.41
STOCKS RUS:  RTSI - 913.94+2.19
STOCKS US: DOW JONES - 51670.10-0.35 NASDAQ - 27204.38-0.15
STOCKS US: S&P 500 - 7805.45-0.02
STOCKS JAPAN:  NIKKEI - 67744.29-0.05 TOPIX - 4096.78-0.34
STOCKS CHINA:  HANG SENG - 24314.17-0.13 SSEC - 3767.23-0.88
STOCKS EUR:  FTSE100 - 10650.33-0.06 CAC40 - 7827.63-0.07
STOCKS EUR:  DAX - 25259.90-0.07
14/10/2026  CBA:  USD - 361.43-0.3 GBP - 479.36+0.32
14/10/2026  CBA:  EURO - 404.4-0.27
14/10/2026  CBA:  GOLD - 48451-68 SILVER - 699.65-5.41
Սերգո Կարապետյանն այցելել է Բանջարաբոստանային և տեխնիկական մշակաբույսերի գիտական կենտրոն
11/05/2016 19:51
Կիսվել

Սերգո Կարապետյանն այցելել է Բանջարաբոստանային և տեխնիկական մշակաբույսերի գիտական կենտրոն

ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանն այսօր այցելել է Արարատի մարզի Դարակերտ համայնքում գործող ՀՀ ԳՆ «Բանջարաբոստանային և տեխնիկական մշակաբույսերի գիտական կենտրոն» ՊՈԱԿ` կենտրոնի ընթացիկ աշխատանքներին ծանոթանալու նպատակով:

«Բանջարաբոստանային մշակաբույսերի տեղական սորտերի մշակության ուղղությամբ տարվող աշխատանքները տարեցտարի ավելի արդյունավետ են ընթանում, ինչի շնորհիվ սերմնաբուծության ոլորտում տարեկան հաջողվում է ապահովել 20-30 տոկոս աճ, ընդ որում, այստեղ մշակվում են բանջարաբոստանային մշակաբույսերի ոչ միայն ավանդական, այլև նոր սորտեր: Ներկայումս կենտրոնը վերակառուցման փուլում է, և այժմ կառուցվում է ժամանակակից ջերմոցային տնտեսություն, որտեղ ոռոգումն իրականացվելու է  կաթիլային համակարգի միջոցով, իսկ սերմարտադրության ողջ գործընթացը այժմ մեքենայացվում է: Կենտրոնը հագեցած է ժամանակակից սարքավորումներով, ինչը թույլ է տալիս բարձրացնել ոչ միայն արտադրողականությունը, այլև ապահովել սերմերի և մշակաբույսերի բարձր որակը», – նշել է Սերգո Կարապետյանը:

Նախարարը նաև հավելել է, որ ջերմոցների կառուցումից հետո ներդրված նորագույն տեխնոլոգիաների շնորհիվ հնարավոր կդառնա բավարարել գյուղացիական տնտեսությունների տեղական սորտերի պահանջարկի մոտ 60 տոկոսը:

«Գյուղատնտեսական ծրագրերի իրականացման գրասենյակ» ՊՀ տնօրեն Գագիկ Խաչատրյանն իր հերթին նշել է, որ մինչ այժմ Կենտրոնը հնարավորություն ուներ ապահովել տեղական սերմերի և սածիլների պահանջարկի ընդամենը 15 տոկոսը, և կենտրոնի վերազինումը խիստ արդիական է:

Կենտրոնի տնօրեն Գայանե Սարգսյանի խոսքով` կենտրոնի տեխնիկական հզորացումը թույլ կտա ոչ միայն ավելացնել Կենտրոնում սերմարտադրության և սածիլի արտադրության ծավալները, այլև կստեղծվեն բարենպաստ պայմաններ մշակաբույսերի նոր, ինտենսիվ սորտերի ստեղծման համար: Նա նաև հավելել է, որ Կենտրոնում աշխատում է 33 գիտնական, որոնց աշխատանքի շնորհիվ վերջին տարիներին շրջանացվել են 18 մշակաբույսերի 35 նոր սորտեր: 

Կենտրոնը համայնքների զարգացման ծրագրերի շրջանակներում համագործակցում է «Հայաստան» համահայկական հիմնադրամի, ՄԱԶԾ-ի Հայաստանյան գրասենյակի, «Օքսֆամ» հայաստանյան մասնաճյուղի և  «Հյուման դիգնիթի ընդ փիս» կազմակերպության հետ` տրամադրելով բանջարաբոստանային մշակաբույսերի սածիլներ, ապահովելով դրանց փոխադրումը և մատուցելով   խորհրդատվական ծառայություններ:
ՄԱԿ-ի պարենի և գյուղատնտեսության կազմակերպության «Աջակցություն Հայաստանում բանջարային մշակաբույսերի սերմնաբուծության և սերմարտադրության համակարգի զարգացման» ծրագրի շրջանակներում Կենտրոնին 2015 թ-ին տրամադրվել են սերմարտադրության հոսքային գծեր (սերմհանող, սերմաքրող, սերմչորացնող, սերմտեսակավորող, սերմախտահանող, սերմփայլեցնող, և սերմփաթեթավորող), որոնց մի մասը ժամանակավոր տեղադրված են և շահագործվում են, մյուսները կտեղադրվեն շինարարական աշխատանքների ավարտից հետո:

Գիտական կենտրոնում CARMAC-2 ծրագրի՝ «Գյուղատնտեսական  կառուցվածքների հզորացում» բաղադրիչի շրջանակներում, 2015թ. նոյեմբերից սածիլների արտադրության հնարավորությունների հզորացման նպատակով  կատարվում են 0,6 հա ջերմատան և կից շինության վերանորոգման աշխատանքներ: Ներկայումս մասնակի վերանորոգվել են 0,3 հա ջերմատունը, կից շինությունը, կաթսայատունը և ջեռուցման համակարգը: Աշխատանքները շարունակվում են  և կավարտվեն 2016թ. վերջին:

Վերը նշված ծրագրի շրջանակներում սածիլների աճեցման համար Կենտրոնին տրամադրվել է նաև սերմնացան հոսքային գիծ, որը կտեղադրվի և կշահագործվի ջերնատան վերանորոգումից

14/10/2026
դրամ
Դոլար (USD)
361.43
-0.3
Եվրո (EUR)
404.4
-0.27
Ռուբլի (RUR)
4.302
-0.0206
Լարի (GEL)
139.01
-0.33
48451
-68
Արծաթ
699.65
-5.41