Սննդամթերք արտադրող հայաստանյան ընկերությունները գրանցել են պահանջարկի անկում
Մեկ տարվա ընթացքում Հայաստանում գրանցվել է սննդամթերքի արտադրության 9% անկում, ինչը մեծապես պայմանավորվել է ներքին շուկայում պահանջարկի կրճատմամբ: Այս մասին տեղեկացնում են Էկոնոմիկայի նախարարությունից:
Ըստ ներկայացված տվյալների՝ 2015 թվականին մեր երկրում մսի մշակման, պահածոյացման և մսամթերքի արտադրության ծավալները կրճատվել են շուրջ 13%-ով, կաթնամթերի արտադրության ոլորտում գրանցվել է 4% անկում, շաքարի արտադրությունը նվազել է շուրջ 50%-ով, շոկոլադի և հրուշակեղենի արտադրությունը՝ ավելի քան 14%-ով:
Միևնույն ժամանակ, հացի արտադրության ենթաճյուղում գրանցվել է 2.5% աճ:
Հարկ է նշել, որ Հայաստանում արտադրված սննդամթերքի ավելի քան 90%-ը սպառվում է ներքին շուկայում: