Տնտեսական

USD BUY - 360.00+0.00 USD SELL - 360.50-0.50
EUR BUY - 392.00-2.00 EUR SELL - 395.00-2.00
OIL:  BRENT - 88.87-4.02 WTI - 79.73-4.41
COMEX:  GOLD - 3649.20+3.90 SILVER - 43.15+5.14
COMEX:  PLATINUM - 1294.40+0.37
LME:  ALUMINIUM - 2934.00-3.18 COPPER - 13226.50-2.66
LME:  NICKEL - 16462.00+1.45 TIN - 45059.00-3.41
LME:  LEAD - 1872.00-0.77 ZINC - 3675.00-1.10
FOREX:  USD/JPY - 158.96+0.28 EUR/GBP - 1.0912-0.48
FOREX:  EUR/USD - 1.0912-0.48 GBP/USD - 1.3042-0.30
STOCKS RUS:  RTSI - 902.39-2.71
STOCKS US: DOW JONES - 48147.33-1.93 NASDAQ - 22617.73-5.28
STOCKS US: S&P 500 - 6910.39-3.70
STOCKS JAPAN:  NIKKEI - 58644.63+3.91 TOPIX - 3764.88+2.47
STOCKS CHINA:  HANG SENG - 22219.65-0.73 SSEC - 3548.37+0.27
STOCKS EUR:  FTSE100 - 10346.34-1.02 CAC40 - 7927.75-1.89
STOCKS EUR:  DAX - 24802.78-2.60
24/11/2026  CBA:  USD - 360.47+0.12 GBP - 471.1-1.14
24/11/2026  CBA:  EURO - 394.39-0.7
24/11/2026  CBA:  GOLD - 42505+1147 SILVER - 492.72+1.9
Արմեն Ալավերդյան․ առաջին 4 ամիսներին Հայաստանը ԵԱՏՄ ընդհանուր բյուջեից ստացել է ավելի քան 15 միլիարդ դրամ
30/05/2016 17:33
Կիսվել

Արմեն Ալավերդյան․ առաջին 4 ամիսներին Հայաստանը ԵԱՏՄ ընդհանուր բյուջեից ստացել է ավելի քան 15 միլիարդ դրամ

Եվրասիական տնտեսական միության ընդհանուր բյուջեից այս տարվա 4 ամիսների ընթացքում Հայաստանը ստացել է 15 միլիարդ 438 դրամ գումար: Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում այս մասին հայտնեց ՀՀ Պետական եկամուտների կոմիտեի նախագահի առաջին տեղակալ Արմեն Ալավերդյանը: «Անցած տարի ողջ տարվա կտրվածքով մենք Եվրասիական տնտեսական միության ընդհանուր բյուջեից ստացել էինք ավելի քան 53 միլիարդ դրամ: Այս տարի էլ կարող ենք ասել, որ ԵԱՏՄ ընդհանուր ֆոնդից մեր մասնաբաժինը գրեթե նույնն է մնալու»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ նշեց Ալավերդյանը:

Դիտարկմանը, թե նախատեսվում էր ավելի շատ գումար ստանալ ԵԱՏՄ ընդհանուր բյուջեից, Ալավերդյանը պարզաբանեց, որ դա պայմանավորված է Ռուսաստանում և ԵԱՏՄ անդամ մյուս երկրներում ներմուծման էական նվազմամբ: «Այդ երկրներում ներմուծումները շատ մեծ տեսակարար կշիռ են կազմում և, երբ դրանք նվազում են, ընդհանուր ֆոնդ ավելի քիչ գումար է գնում, ինչն էլ ազդում է նաև այդ ֆոնդից մեր եկամուտների վրա»,- ասաց նա:

Արմեն Ալավերդյանը հստակեցրեց նաև, որ ԵԱՏՄ-ից սպասվող օգուտների վերաբերյալ  նախնական կանխատեսումներն արվել են 2014թ. տնտեսական ցուցանիշների հիման վրա, սակայն 2015թ. Ռուսաստանի տնտեսական աճը էական տեղաշարժերի է ենթարկվել, ինչն էլ անդրադարձել է ԵԱՏՄ ընդհանուր բյուջեից սպասելիքների վրա:

24/11/2026
դրամ
Դոլար (USD)
360.47
+0.12
Եվրո (EUR)
394.39
-0.7
Ռուբլի (RUR)
4.399
+0.0065
Լարի (GEL)
139.02
-0.08
42505
+1147
Արծաթ
492.72
+1.9