Տնտեսական

USD BUY - 390.00+0.00 USD SELL - 395.00-2.00
EUR BUY - 409.00+0.00 EUR SELL - 416.00-2.00
OIL:  BRENT - 73.39-0.29 WTI - 70.01-0.38
COMEX:  GOLD - 2710.10-1.39 SILVER - 31.43-4.61
COMEX:  PLATINUM - 939.60-1.62
LME:  ALUMINIUM - 2599.50-0.06 COPPER - 9091.50-1.09
LME:  NICKEL - 16168.00+1.95 TIN - 29534.00-1.41
LME:  LEAD - 2005.50-1.84 ZINC - 3075.00-1.62
FOREX:  USD/JPY - 153.01+0.47 EUR/GBP - 1.0459-0.45
FOREX:  EUR/USD - 1.0459-0.45 GBP/USD - 1.2657-0.85
STOCKS RUS:  RTSI - 915.60+0.00
STOCKS US: DOW JONES - 43914.12-0.53 NASDAQ - 19902.84-0.66
STOCKS US: S&P 500 - 6051.25-0.54
STOCKS JAPAN:  NIKKEI - 39470.44-0.95 TOPIX - 2746.56-0.95
STOCKS CHINA:  HANG SENG - 19971.24-2.09 SSEC - 3391.88-2.01
STOCKS EUR:  FTSE100 - 8311.76+0.12 CAC40 - 7420.94-0.03
STOCKS EUR:  DAX - 20426.27+0.13
13/12/2024  CBA:  USD - 394.01-0.30 GBP - 498.30-4.13
13/12/2024  CBA:  EURO - 413.24-0.63
13/12/2024  CBA:  GOLD - 34004.58-293.38 SILVER - 403.85+1.98
Հայկական ժամանակ․ ավելի քան 100 ներմուծող ընկերության փաստաթղթերի մեջ սխալ թվեր են ներկայացվել
31/05/2016 10:12
Կիսվել

Հայկական ժամանակ․ ավելի քան 100 ներմուծող ընկերության փաստաթղթերի մեջ սխալ թվեր են ներկայացվել

Հայկական Ժամանակ օրաթերթն անդրադարձել է մի շարք ներմուծող ընկերությունների ապրիլ ամսվա հաշվապահական փաստաթղթերի մեջ ներկայացված սխալ թվերին։

«Մեր տեղեկություններով, ավելի քան 100 ներմուծող ընկերությունների ապրիլ ամսվա հաշվապահական փաստաթղթերի մեջ սխալ թվեր են ներկայացվել, այդ պատճառով էլ այս ապրիլին անցած տարվա ապրիլի համեմատ ներմուծման թռիչքաձև աճ է արձանագրվել։
Ներկայացվել է, որ 204 միլիոն դոլարի համեմատ այս ապրիլին 455 միլիոն դոլարի ներմուծում է իրականացվել։ Մեր տեղեկություններով, մոտ 110 միլիարդ դրամի կամ 225 միլիոն դոլարի սխալ հաշվարկ է տեղի ունեցել։ Պետեկամատների կոմիտեի փոխնախագահ Արմեն Ալավերդյանը մեզ հետ զրույցում ասել էր, թե ներմուծող երկու ընկերություն սխալվել են և 30 միլիոն դրամի փոխարեն 30 միլիարդ դրամի հայտարարագիր են ներկայացրել։

Բայց այլ աղբյուրներից տեղեկացանք, որ այդ ընկերություններից մեկը ինչ-ինչ պատճառներով ոչ թե 30, այլ 60 միլիարդ դրամի հայտարարագիր է ներկայացրել։ Այդ ընկերություններից մեկն այդ հայտարարագրով ներկրել է իոնային լամպեր, իսկ մյուսը ալյուր։ Մեզ չհաջողվեց ճշտել այդ ընկերությունների անունները, բայց երկրորդը կապվում է Աժ պատգամավոր Սամվել Ալեքսանյանի անվան հետ։ Իսկ Ազգային վիճակագրական ծառայությունից մեզ փոխանցեցին, որ այսօր կհրապարակեն Սոցիալ-տնտեսական իրավիճակի ամփոփ նկարագիրը, որտեղ ապրիլ ամսվա ներմուծման տվյալները ճշգրտվելու են», – գրում է օրաթերթը։

13/12/2024
դրամ
Դոլար (USD)
394.01
-0.30
Եվրո (EUR)
413.24
-0.63
Ռուբլի (RUR)
3.83
+0.02
Լարի (GEL)
139.72
+0.88
34004.58
-293.38
Արծաթ
403.85
+1.98