Հայաստանի արտահանման ծավալի շուրջ 30%-ը կազմում է հանքահումքային արտադրանքը
Ընթացիկ տարվա առաջին չորս ամսում՝ հունվար-ապրիլին, Հայաստանից արտահանվել է 145.85 մլն ԱՄՆ դոլարի հանքահումքային արտադրանք: Ըստ Ազգային վիճակագրական ծառայության տվյալների՝ հաշվետու ամիսներին, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ, ցուցանիշը աճել է 2.4%-ով:
Հաշվետու ամիսների արդյունքներով հանքահումքային արտադրանքը կազմել է մեր երկրի արտահանման կառուցվածքի շուրջ 30%-ը:
Նշենք, որ 2015 թվականին Հայաստանից արտահանվել էր 462,36 մլն ԱՄՆ դոլարի հանքահումքային արտադրանք: Նախորդ տարվա համեմատ ցուցանիշը աճել էր շուրջ 20%-ով: