Տնտեսական

USD BUY - 376.00+0.00 USD SELL - 379.00+0.00
EUR BUY - 443.00+2.00 EUR SELL - 447.50+1.00
OIL:  BRENT - 68.89+1.16 WTI - 64.18+0.99
COMEX:  GOLD - 5050.90+2.01 SILVER - 82.07+6.95
COMEX:  PLATINUM - 2091.60-0.37
LME:  ALUMINIUM - 3085.00+1.92 COPPER - 12994.00+0.71
LME:  NICKEL - 17090.00+0.11 TIN - 46718.00+0.56
LME:  LEAD - 1960.00+0.23 ZINC - 3345.50+1.32
FOREX:  USD/JPY - 155.2-1.27 EUR/GBP - 1.1914+0.85
FOREX:  EUR/USD - 1.1914+0.85 GBP/USD - 1.3689+0.59
STOCKS RUS:  RTSI - 1105.77-1.12
STOCKS US: DOW JONES - 50135.87+0.04 NASDAQ - 23238.67+0.90
STOCKS US: S&P 500 - 6964.82+0.47
STOCKS JAPAN:  NIKKEI - 56363.94+3.89 TOPIX - 3783.57+2.29
STOCKS CHINA:  HANG SENG - 27027.16+1.76 SSEC - 4123.09+1.41
STOCKS EUR:  FTSE100 - 10386.23+0.16 CAC40 - 8323.28+0.60
STOCKS EUR:  DAX - 25014.87+1.19
09/02/2026  CBA:  USD - 377.97+0.27 GBP - 514.19+1.35
09/02/2026  CBA:  EURO - 448.2+2.82
09/02/2026  CBA:  GOLD - 60128+1266 SILVER - 910.67-45.13
Արծվիկ Մինասյանն ընդունել է Եվրասիական զարգացման բանկի հայաստանյան ներկայացուցչության տնօրենին
03/06/2016 15:52
Կիսվել

Արծվիկ Մինասյանն ընդունել է Եվրասիական զարգացման բանկի հայաստանյան ներկայացուցչության տնօրենին

Հունիսի 2-ին ՀՀ էկոնոմիկայի նախարար Արծվիկ Մինասյանը հանդիպել է Եվրասիական զարգացման բանկի հայաստանյան ներկայացուցչության  տնօրեն Սերգեյ Իգնատովին: Հանդիպման առանցքում Հայաստանի տնտեսության  մի շարք ոլորտներում  հնարավոր համագործակցությանն առնչվող հարցերն էին:

Շնորհակալություն հայտնելով Եվրասիական զարգացման բանկին մեր երկրում ծավալած արդյունավետ գործունեության համար և, նշելով, որ էկոնոմիկայի նախարարությունը հիմնականում շեշտադրում է  Հայաստանի տնտեսության զարգացումը գիտելիքահեն և արդյունաբերական կողմնորոշման հատվածի վրա, նախարար Մինասյանը խոսել է այնպիսի ոլորտներում բանկի ֆինանսկան աջակցության մասին, ինչպիսիք են  մասնավորապես թեթև արդյունաբերությունը, տեղեկատվական տեխնոլոգիաները, ոչ մետաղական հանքարդյունաբերությունը:

Իր հերթին շնորհակալություն հայտնելով հանդիպման համար` Սերգեյ Իգնատովը նախ համառոտ ներկայացրել է Եվրասիական զարգացման բանկի գործունեությունը և, մասնավորապես, Հայաստանում իրականացվող աշխատանքները, բանկի կողմից ծրագրերի ֆինանսավորման պայմանները:

Կողմերը պայմանավորվել են առաջիկա հանդիպումներում կոնկրետ ծրագրերի շուրջ աշխատանքները համակարգելու մասին:

09/02/2026
դրամ
Դոլար (USD)
377.97
+0.27
Եվրո (EUR)
448.2
+2.82
Ռուբլի (RUR)
4.8745
-0.0313
Լարի (GEL)
140.6
+0.21
60128
+1266
Արծաթ
910.67
-45.13