Տնտեսական

USD BUY - 360.00+0.00 USD SELL - 361.00+0.00
EUR BUY - 400.00-2.00 EUR SELL - 404.50-3.50
OIL:  BRENT - 100.07+6.65 WTI - 91.77+5.56
COMEX:  GOLD - 4102.50-0.30 SILVER - 52.23+0.21
COMEX:  PLATINUM - 1514.10-1.30
LME:  ALUMINIUM - 3069.00+2.25 COPPER - 14154.50-1.76
LME:  NICKEL - 15271.00-0.60 TIN - 48873.00-3.00
LME:  LEAD - 1909.50+1.09 ZINC - 3842.50+4.08
FOREX:  USD/JPY - 157.86-0.07 EUR/GBP - 1.12-0.52
FOREX:  EUR/USD - 1.12-0.52 GBP/USD - 1.3434-0.42
STOCKS RUS:  RTSI - 951.19+2.09
STOCKS US: DOW JONES - 51523.06-3.44 NASDAQ - 24315.00-5.52
STOCKS US: S&P 500 - 7353.73-4.36
STOCKS JAPAN:  NIKKEI - 57434.77-5.96 TOPIX - 3707.99-5.90
STOCKS CHINA:  HANG SENG - 24481.86-1.27 SSEC - 3649.18-1.10
STOCKS EUR:  FTSE100 - 10782.66-0.43 CAC40 - 8205.37+0.34
STOCKS EUR:  DAX - 26325.01-0.43
06/11/2026  CBA:  USD - 360.34-0.06 GBP - 482.64-2.49
06/11/2026  CBA:  EURO - 402.61-2.05
06/11/2026  CBA:  GOLD - 47648+861 SILVER - 611.93+9.52
Ադրբեջանի արտաքին առեւտրային շրջանառությունը նվազել է 32%-ով
20/06/2016 11:36
Կիսվել

Ադրբեջանի արտաքին առեւտրային շրջանառությունը նվազել է 32%-ով

2016 թվականի վերջին 5 ամիսներին, անցյալ տարվա նույն ժամանակաշրջանի համեմատ, Ադրբեջանի արտաքին առեւտրային շրջանառությունը 32 տոկոսով նվազել է:

Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հայտնում է «Թուրան» լրատվական գործակալությունը` հղում կատարելով Ադրբեջանի պետական վիճակագրական ծառայությանը:

Նշվում է, որ արտահանման գործողությունների նվազելու պատճառով արտաքին առեւտրի հաշվեկշռում 281,4 մլն դոլար ծավալով բացասական մնացորդ է ստեղծվել: Միայն մայիսին Ադրբեջանում ներկրումը 137,2 մլն դոլարով ավելի է եղել  արտահանումից:

Վերջին 5 ամիսներին, անցյալ տարվա նույն ժամանակաշրջանի համեմատ, 42,2 տոկոսով պակաս ապրանքներ են արտահանվել Ադրբեջանից: Արտահանման մեջ նավթի եւ գազի մասնաբաժինը կազմել է 84,7 տոկոս:

«Թուրան»-ի հաշվարկներով` ոչ նավթագազային ապրանքների արտահանումը 2016 թվականի վերջին 5 ամիսներին 278,8 մլն դոլարով նվազել է:

Ադրբեջանի արտաքին առեւտրային շրջանառությունը 2015 թվականին նվազել էր 58 տոկոսով:

2016 թվականի հունվար-ապրիլ ամիսներին Ադրբեջանի տնտեսության մեջ հետընթաց է տեղի ունեցել:

Fins.az լրատվական կայքը` հղում կատարելով Ադրբեջանի պետական վիճակագրության կոմիտեի հայտնած տեղեկատվությանը, ավելի վաղ հայտնել էր, որ ընթացիկ տարվա առաջին 5 ամիսներին երկրում գործող ձեռնարկությունների, ընկերությունների եւ տարբեր ձեռնարկատերերի կողմից 21 512,8 մլն մանաթի կամ էլ, նախորդ տարվա նույն ժամանակաշրջանի համեմատ, 4,2 տոկոս պակաս ներքին համախառն արտադրանք (ՀՆԱ) է արտադրվել:

Հիշյալ ժամանակաշրջանում Ադրբեջանում նավթի արտադրությունը նվազել է 0,7 տոկոսով, բնական գազի արտադրությունը` 9,9 տոկոսով, էլեկտրաէներգիայի արտադրությունը` 6,8 տոկոսով: Կրճատվել է նաեւ վերամշակող արդյունաբերության որոշ ապրանքների արտադրությունը:

Հաշվետու ժամանակահատվածում արդյունաբերական արտադրության կառուցվածքում արդյունահանող արդյունաբերության տեսակարար կշիռը կազմել է 64,5 տոկոս, վերամշակող հատվածինը` 28,6 տոկոս, էլեկտրաէներգիայի, գազի եւ գոլորշու արտադրության, բախշման եւ մատակարարմանը` 6,1 տոկոսով եւ այլն:

Ադրբեջանի Պետվիճկոմի հաշվարկներով` 2016 թվականի հունվար-մայիսին կաշվի, կոշիկի արտադրությունը 73,6 տոկոսով կրճատվել է, թղթի եւ ստվարաթղթինը` 6 տոկոսով, պոլիգրաֆիական ապրանքներինը` 7,5 տոկոսով, քիմիական արտադրանքինը` 18,8 տոկոսով, ռետինային եւ պլաստիկ արտադրանքինը` 22,6 տոկոսով, մետաղագործական արտադրանքինը` 9,4 տոկոսով, կահույքինը` 8,3 տոկոսով եւ այլն:

Նշվում է նաեւ, որ «Ազերի-Չիրաղ-Գյունեշլի» գլխավոր նավթահորերի համալիրից արդյունահանվող նավթի վաճառքից Ադրբեջանի պետական նավթային հիմնադրամի մուտքերը 2016 թվականի հունվար-մայիսին, անցյալ տարվա նույն ժամանակաշրջանի համեմատ, 30,3 տոկոսով նվազել են:

Նավթի համաշխարհային գներն անցյալ տարվանից մոտ երկու անգամից ավելի ընկնելու, արդյունահանման ծավալների նվազելու հետեւանքով գլխավորապես էներգակիրների արտահանումից կախված Ադրբեջանի տնտեսությունը հայտնվել է խոր ճգնաժամում:

The Financial Times թերթը գրում է, որ Ադրբեջանի արտահանման 95 տոկոսից ավելին կազմում են գազը, նավթն ու նավթամթերքները, իսկ երկրի պետբյուջեն 75 տոկոսով ձեւավորվում է էներգակիրների արտահանումից ստացվող եկամուտների հաշվին:

06/11/2026
դրամ
Դոլար (USD)
360.34
-0.06
Եվրո (EUR)
402.61
-2.05
Ռուբլի (RUR)
4.4001
-0.0133
Լարի (GEL)
138.95
-0.03
47648
+861
Արծաթ
611.93
+9.52