![ՏՄՊՊՀ. տեղի կունենա հանդիպում ռուսական խոշորագույն առևտրային ցանցերի ղեկավարների և հայ արտահանող գործարարների մասնակցությամբ](https://b24.am/pub/uploads/2016/06/tmpph_356205300.png)
ՏՄՊՊՀ. տեղի կունենա հանդիպում ռուսական խոշորագույն առևտրային ցանցերի ղեկավարների և հայ արտահանող գործարարների մասնակցությամբ
Վաղը՝ հունիսի 21-ին, ՀՀ Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական Հանձնաժողովի նախաձեռնությամբ տեղի կունենա ընդլայնված հանդիպում ռուսական խոշորագույն առևտրային ցանցերի ղեկավարների և հայ արտահանող գործարարների մասնակցությամբ:
Միջոցառմանը մասնացելու նպատակով ՌԴ-ից Հայաստանից կժամանեն մեկ տասնյակից ավելի ռուսական մանրածախ ոլորտի առաջատար ընկերությունների հիմնադիր ղեկավարներ (Перекрёсток, Пятерочка, Карусель,Метро АГ, Лента և այլն): Ներկա կլինեն նաև արտահանման մեծ ծավալներ ունեցող 50-ից ավելի հայկական ընկերությունների ղեկավարներ, ինչպես նաև պաշտոնյաներ:
Միջոցառումը տեղի կունենա վաղը՝ հունիսի 21-ին, ժամը 11-ին՝ «Էլիտ Պլազա» բիզնես կենտրոնում (ք. Երևան, Մ. Խորենացու 15, 2-րդ հարկ):