S&P-ն իջեցրել Է ԵՄ վարկանիշը
Standard & Poor’s միջազգային վարկանիշային գործակալությունը Եվրամիության երկարաժամկետ վարկային ռեյտինգը AA+-ից իջեցրել Է մինչեւ AA՝ Եվրամիության կազմից Մեծ Բրիտանիայի դուրս գալու վերաբերյալ բրիտանացիների որոշման պատճառով, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով գործակալության մամուլի տեղեկագիրը:
Ըստ որում կարճաժամկետ վարկանիշը հաստատված Է A-1+ մակարդակում: Բոլոր վարկանիշների վերաբերյալ կանխատեսումը կայուն Է:
Ինչպես նշում են գործակալության վերլուծաբանները, հանրաքվեից հետո իրենք վերանայել են «ԵՄ-ի շրջանակներում համախմբվածության վերաբերյալ կարծիքը»: Դա, նրանց կարծիքով, «ոչ թե դրական, այլ չեզոք վարկանիշային գործոն» Է: