Տնտեսական

USD BUY - 367.50+0.00 USD SELL - 369.50-1.00
EUR BUY - 423.00+1.00 EUR SELL - 429.50+0.50
OIL:  BRENT - 88.81-6.26 WTI - 86.30-6.03
COMEX:  GOLD - 4173.20+2.66 SILVER - 63.89-1.10
COMEX:  PLATINUM - 1742.50+4.57
LME:  ALUMINIUM - 3592.00-2.03 COPPER - 13519.50-0.85
LME:  NICKEL - 18581.00-2.52 TIN - 52935.00-4.48
LME:  LEAD - 2005.00-0.55 ZINC - 3530.00-0.28
FOREX:  USD/JPY - 160.23-0.16 EUR/GBP - 1.1573+0.25
FOREX:  EUR/USD - 1.1573+0.25 GBP/USD - 1.3414+0.28
STOCKS RUS:  RTSI - 1101.95-0.38
STOCKS US: DOW JONES - 50848.75+1.86 NASDAQ - 25809.66+2.54
STOCKS US: S&P 500 - 7394.30+1.75
STOCKS JAPAN:  NIKKEI - 64217.27+0.06 TOPIX - 3830.35-0.45
STOCKS CHINA:  HANG SENG - 24249.29-0.65 SSEC - 3987.01-0.16
STOCKS EUR:  FTSE100 - 10303.88+0.48 CAC40 - 8200.80+0.48
STOCKS EUR:  DAX - 24209.71+0.06
11/06/2026  CBA:  USD - 368.42-0.02 GBP - 492.28-1.06
11/06/2026  CBA:  EURO - 424.9-0.69
11/06/2026  CBA:  GOLD - 49405-1859 SILVER - 763.53-49.08
Արծվիկ Մինասյանն ընդունել է Հայաստանի արդյունաբերողների և գործարարների միության ներկայացուցիչներին
18/07/2016 21:10
Կիսվել

Արծվիկ Մինասյանն ընդունել է Հայաստանի արդյունաբերողների և գործարարների միության ներկայացուցիչներին

Հուլիսի 18-ին ՀՀ էկոնոմիկայի նախարար Արծվիկ Մինասյանն ընդունել է Հայաստանի արդյունաբերողների և գործարարների միության ներկայացուցիչներին:

Հանդիպմանը մասնակցել են ՀՀ վարչապետի գլխավոր խորհրդական Գագիկ Արզումանյանը, էկոնոմիկայի նախարարի տեղակալներ Հովհաննես Հովհաննիսյանն ու Էմիլ Տարասյանը, այլ պաշտոնատար անձինք:

Հայաստանի արդյունաբերողների և գործարարների միության  նախագահ Արսեն Ղազարյանը շնորհակալություն է հայտնել հանդիպման հնարավորինս արագ կազմակերպման համար, նշելով, որ գործարարների կողմից բարձրաձայնվող հարցերը կարևոր նշանակություն ունեն տարբեր ոլորտներում առկա հարցերի լուծման համար: Հանդիպման ընթացքում արծարծվել են ոսկեգործության, գարեջրագործության, տեղեկատվական տեխնոլոգիաների և մի շարք այլ ոլորտներին վերաբերող հարցեր, որոնց շրջանակը լայն է եղել` հարկայինից մինչև մասնագետների պատրաստման խնդիրներ:

Քննարկվել են բեռնափոխադրման, փաստաթղթաշրջանառության, արտահանման ապահովագրության, պետական գնումների կարգավիճակին, արտադրողների իրավունքների պաշտպանությանը վերաբերող հարցեր: Կարևորվել է տեղական արտադրանքի խթանմանն ուղղված նոր գործիքակազմի մշակումը:

Ներկայացված առաջարկներին համապատասխան լուծում տալու համար նոր հանդիպման պայմանավորվածություն է ձեռք բերվել, ինչը հնարավորություն կտա արդյունավետ դարձնելու դրանց հաջող իրականացումը:

11/06/2026
դրամ
Դոլար (USD)
368.42
-0.02
Եվրո (EUR)
424.9
-0.69
Ռուբլի (RUR)
5.0964
-0.0215
Լարի (GEL)
138.76
+0.07
49405
-1859
Արծաթ
763.53
-49.08