Տնտեսական

USD BUY - 367.00+0.00 USD SELL - 368.50-1.00
EUR BUY - 425.00-0.50 EUR SELL - 432.00+0.00
OIL:  BRENT - 109.47+2.38 WTI - 105.42+2.96
COMEX:  GOLD - 4555.80-1.29 SILVER - 77.16-9.13
COMEX:  PLATINUM - 1991.80-1.87
LME:  ALUMINIUM - 3652.50+0.00 COPPER - 14153.00+0.00
LME:  NICKEL - 19177.00+0.00 TIN - 56046.00+0.00
LME:  LEAD - 2009.00+0.00 ZINC - 3528.50+0.00
FOREX:  USD/JPY - 158.72+0.16 EUR/GBP - 1.1623-0.24
FOREX:  EUR/USD - 1.1623-0.24 GBP/USD - 1.3321-0.39
STOCKS RUS:  RTSI - 1134.62-0.92
STOCKS US: DOW JONES - 49526.17-1.07 NASDAQ - 26225.15-1.54
STOCKS US: S&P 500 - 7408.50-1.24
STOCKS JAPAN:  NIKKEI - 61409.29-1.99 TOPIX - 3863.97-0.39
STOCKS CHINA:  HANG SENG - 25962.73-1.62 SSEC - 4135.39-1.02
STOCKS EUR:  FTSE100 - 10195.37-1.71 CAC40 - 7952.55-1.60
STOCKS EUR:  DAX - 23950.57-2.07
15/05/2026  CBA:  USD - 368.23-0.55 GBP - 492.77-5.49
15/05/2026  CBA:  EURO - 428.95-2.78
15/05/2026  CBA:  GOLD - 55442+4 SILVER - 1027.4-0.5
Սերգո Կարապետյանն ընդունել է «Իտալիա-Եվրասիա» առևտրաարդյունաբերական պալատի գլխավոր քարտուղարին
26/07/2016 21:31
Կիսվել

Սերգո Կարապետյանն ընդունել է «Իտալիա-Եվրասիա» առևտրաարդյունաբերական պալատի գլխավոր քարտուղարին

ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանն այսօր ընդունել է «Իտալիա-Եվրասիա» առևտրաարդյունաբերական պալատի գլխավոր քարտուղար Դավիդե Սառնատարոյի գլխավորած պատվիրակությանը:

Ողջունելով հյուրերին` նախարար Կարապետյանը կարևորել է հայ-իտալական համագործակցության բարձր մակարդակը` ընդծելով գյուղատնտեսության ոլորտում դրանք զարգացնելու և նոր թափ հաղորդելու անհրաժեշտությունը:

«Հայաստանի անկախացումից ի վեր Իտալիայի Հանրապետության հետ հաստատվել են սերտ հարաբերություններ, մեր երկրի տնտեսության տարբեր ոլորտներում բազմաթիվ համատեղ հաջողված ներդրումային ծրագրեր են իրականացվել,  և  ես կարծում եմ, որ գյուղատնտեսության ոլորտում նույնպես առկա են փոխշահավետ բիզնես-նախագծեր իրականացնելու լայն հնարավորություններ»,- իր խոսքում մասնավորապես նշել է նախարար Կարապետյանը:

Իր հերթին Դավիդե Սառնատորեն նշել է, որ Հայաստանն իրենց համար ռազմավարական նշանակություն ունեցող երկիր է, և հաշվի առնելով նաև ԵՏՄ-ին անդամակցության հանգամանքը` իրենք պատրաստ են քննարկել համատեղ ծրագրեր իրականացնելու հարցերը: Նա  հավելել  է, որ իտալացի գործարարների համար հատկապես հետաքրքրական կարող են լինել գինեգործության և պանրագործության ճյուղերը:

ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանն առաջարկել է ստեղծել համատեղ աշխատանքային խումբ, որն առավել առարկայական և հանգամալից կուսումնասիրի համագործակցության հնարավոր ուղղությունները, այնուհետև կազմակերպել բիզնես-ֆորում երկու երկրների գործարարների մասնակցությամբ, ինչին դրական է արձագանքել իտալական կողմը:

Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են երկուստեք հետաքրքրություն ներկայացնող մի շարք այլ հարցեր ևս:

15/05/2026
դրամ
Դոլար (USD)
368.23
-0.55
Եվրո (EUR)
428.95
-2.78
Ռուբլի (RUR)
5.0312
+0.0111
Լարի (GEL)
137.5
-0.1
55442
+4
Արծաթ
1027.4
-0.5