Տնտեսական

USD BUY - 390.00+0.00 USD SELL - 395.00-2.00
EUR BUY - 409.00+0.00 EUR SELL - 416.00-2.00
OIL:  BRENT - 74.49+1.50 WTI - 71.09+1.54
COMEX:  GOLD - 2665.90-1.63 SILVER - 31.00-1.37
COMEX:  PLATINUM - 927.70-1.27
LME:  ALUMINIUM - 2599.50+0.00 COPPER - 9091.50+0.00
LME:  NICKEL - 16168.00+0.00 TIN - 29534.00+0.00
LME:  LEAD - 2005.50+0.00 ZINC - 3075.00+0.00
FOREX:  USD/JPY - 153.64+0.41 EUR/GBP - 1.0502+0.41
FOREX:  EUR/USD - 1.0502+0.41 GBP/USD - 1.2618-0.31
STOCKS RUS:  RTSI - 915.60+0.00
STOCKS US: DOW JONES - 43828.06-0.20 NASDAQ - 19926.72+0.12
STOCKS US: S&P 500 - 6051.09+0.00
STOCKS JAPAN:  NIKKEI - 39470.44-0.95 TOPIX - 2746.56-0.95
STOCKS CHINA:  HANG SENG - 19971.24-2.09 SSEC - 3391.88-2.01
STOCKS EUR:  FTSE100 - 8300.33-0.14 CAC40 - 7409.57-0.15
STOCKS EUR:  DAX - 20405.92-0.10
13/12/2024  CBA:  USD - 394.01-0.30 GBP - 498.30-4.13
13/12/2024  CBA:  EURO - 413.24-0.63
13/12/2024  CBA:  GOLD - 34004.58-293.38 SILVER - 403.85+1.98
Կենտրոնական բանկը կուտակել է 166,14 մլրդ դրամի վնաս
25/08/2016 21:31
Կիսվել

Կենտրոնական բանկը կուտակել է 166,14 մլրդ դրամի վնաս

Ընթացիկ տարվա հունիս ամսվա վերջի դրությամբ Կենտրոնական բանկի (ԿԲ) ընդհանուր ակտիվները կազմել են շուրջ 1303,25 մլրդ ՀՀ դրամ, ընդ որում՝ արտարժույթով ակտիվները կազմել են 833,07 մլրդ ՀՀ դրամ, իսկ տեղական արժույթով ակտիվները՝ 470,18 մլրդ ՀՀ դրամ: Արտարժույթով ակտիվների ընդհանուր ծավալում գերակշռել են շահույթի/վնասի միջոցով չափվող ֆինանսական գործիքները (506,30 մլրդ ՀՀ դրամ իրական արժեքով):

Կենտրոնական բանկի ֆինանսական վիճակի մասին հրապարակված հաշվետվության համաձայն՝ վերջին երեք ամսվա ընթացքում ԿԲ ակտիվները կրճատվել են: 2016 թվականի մարտ ամսվա վերջի դրությամբ ԿԲ ակտիվները կազմել էին 1352,62 մլրդ ՀՀ դրամ:

Ըստ ներկայացված տվյալների՝ հաշվետու ժամանակահատվածի վերջի դրությամբ Կենտրոնական բանկի ընդհանուր պարտավորությունները կազմել են շուրջ 1309,97 մլրդ ՀՀ դրամ, որից արտարժույթով պարտավորությունները՝ 494,14 մլրդ ՀՀ դրամ, իսկ պարտավորություններ տեղական արժույթով՝ 815,82 մլրդ ՀՀ դրամ: Արտարժույթով պարտավորությունների կառուցվածքում գերակշռել են Արժույթի միջազգային հիմնադրամի (ԱՄՀ) հանդեպ պարտավորությունները:

Հարկ է նաև նշել, որ հունիս ամսվա վերջի դրությամբ ԿԲ-ի կուտակված վնասը կազմել է 166,14 մլրդ ՀՀ դրամ (2015 թվականի գործունեության արդյունքում ձևավորված շահույթը սույն թվականի հունիսի 30-ի դրությամբ դեռևս բաշխված չէ):

Գլխավոր պահուստը կազմել է 23,61 մլրդ ՀՀ դրամ:

13/12/2024
դրամ
Դոլար (USD)
394.01
-0.30
Եվրո (EUR)
413.24
-0.63
Ռուբլի (RUR)
3.83
+0.02
Լարի (GEL)
139.72
+0.88
34004.58
-293.38
Արծաթ
403.85
+1.98