Տնտեսական

USD BUY - 360.50-0.50 USD SELL - 362.50-0.50
EUR BUY - 408.00+0.00 EUR SELL - 409.00+0.00
OIL:  BRENT - 100.70-1.86 WTI - 89.75-1.49
COMEX:  GOLD - 4128.40-0.13 SILVER - 60.87+1.48
COMEX:  PLATINUM - 1718.90+1.11
LME:  ALUMINIUM - 3100.50-3.53 COPPER - 14258.50-1.25
LME:  NICKEL - 15626.00-2.08 TIN - 54013.00-0.34
LME:  LEAD - 1851.50-2.45 ZINC - 3710.50-4.12
FOREX:  USD/JPY - 157.96+0.08 EUR/GBP - 1.1218-0.28
FOREX:  EUR/USD - 1.1218-0.28 GBP/USD - 1.3217-0.18
STOCKS RUS:  RTSI - 862.45+0.26
STOCKS US: DOW JONES - 51267.90+0.18 NASDAQ - 27477.31+1.05
STOCKS US: S&P 500 - 7773.95+0.66
STOCKS JAPAN:  NIKKEI - 70683.98+1.05 TOPIX - 4183.56+0.92
STOCKS CHINA:  HANG SENG - 24280.56+1.00 SSEC - 3842.19+0.00
STOCKS EUR:  FTSE100 - 10497.94+0.34 CAC40 - 7834.10-0.80
STOCKS EUR:  DAX - 25254.21+0.09
06/10/2026  CBA:  USD - 362.14+0.33 GBP - 479.69+1.27
06/10/2026  CBA:  EURO - 407.19+1.89
06/10/2026  CBA:  GOLD - 48222-519 SILVER - 719.72+9.73
Հայաստանում ՀՆԱ տարեկան 7% աճի արձանագրումը հնարավոր է
31/08/2016 18:43
Կիսվել

Հայաստանում ՀՆԱ տարեկան 7% աճի արձանագրումը հնարավոր է

Տնտեսագետ Աշոտ Թավադյանը հնարավոր է համարում Հայաստանում տարեկան ՀՆԱ 7 տոկոսանոց աճը: Նրա խոսքով` դրան հասնելու համար անհրաժեշտ է, որ արտահանում-ՀՆԱ հարաբերակցությունը 30 տոկոս կազմի, ներկայում այն 15-16 տոկոս է: Այս մասին «Արմենպրես»-ի մամուլի սրահում կայացած ասուլիսի ժամանակ նշեց Տնտեսագիտ ության դոկտոր, պրոֆեսոր, Եվրասիական փորձագիտական ակումբի անդամ Աշոտ Թավադյանը: «Մեր տնտեսության հիմնական նպատակն է ՀՆԱ 7 տոկոս տարեկան աճի ապահովումը: Այս տարվա առաջին կիսամյակում մենք ունենք 4 տոկոս աճ, այս իրավիճակում դա համարվում է բավարար, բայց հնարավորություն ունե՞նք մինչև 7 տոկոս հասցնելու… Այո»,-ասաց տնտեսագետը:

Նա Հայաստանի տնտեսության զարգացման համար կարևոր համարեց բոլոր ուղղություններով հարաբերությունների զարգացումը` անկախ նրանից, որ Հայաստանն ինտեգրվում է ԵԱՏՄ-ին: «Մեր տնտեսությունը զարգացնելու համար երեք ուղղությամբ պետք է աշխատենք` արտահանման կտրուկ աճ, ներքին շուկայի գրավում և զբաղվածության մեծացում: Ներքին շուկայի գրավումը շատ մեծ ներուժ չունի, իսկ զբաղվածության մեծացումը փոքր երկրներում փոխկապակցված է արտահանման աճի հետ: Որպեսզի տնտեսությունը զարգանա, արտահանում հարաբերած ՀՆԱ, պետք է լինի 30 տոկոս, հիմա 15-16 տոկոսի սահմանն երում է: ՀՆԱ տարեկան 7 տոկոս աճ ունենալու համար մենք պետք է հասնենք 30 տոկոս հարաբերակցության»,-նշեց բանախոսը:

Անդրադառնալով այն փաստին, որ այս տարվա առաջին կիսամյակի տվյալներով արտահանումն ավելացել է (ԱՎԾ տվյալներով` 2016-ի հունվար-հունիսին 16.7 տոկոս արտահանման աճ է գրանցվել` ի համեմատ 2015-ի նույն ժամանակահատվածի)`Աշոտ Թավադյանը նկատեց, որ ԵԱՏՄ-ն է ընձեռել այդ հնարավորություն` միևնույն ժամանակ դա բավարար չհամարելով: Դեպի ԵԱՏՄ շուկա, մասնավորապես, Ռուսաստան հայկական ապրանքների արտահանման աճին, ըստ Թավադյանի, նպաստել են մաքսատուրքերից ազատումը, նշյալ գործառույթների պարզեցումը, ինչպես ռուսական ռուբլու կայունացումը: «Այն ծավալով, որ ԵԱՏՄ արտ ահանում է կատարվում, նույն ծավալով էլ Եվրամիություն է գնում, բայց այստեղ մենք հիմնականում գունավոր մետաղների հումք ենք արտահանում: Մինչդեռ երկրների հիմնական խնդիրը պատրաստի արտադրանք արտահանելն է»,-ասաց տնտեսագետը:

Հայաստանի տնտեսության զարգացման ու ԵԱՏՄ-ի հետ ինտեգրացումը խորացնելու նկատառումով` Աշոտ Թավադյանն առաջարկում է Հայաստանում Ավելացված արժեքի հարկը 20 տոկոսից իջեցնել 18 տոկոսի, իսկ չմշակված հումքի վրա սահմանել մաքսատուրք:

06/10/2026
դրամ
Դոլար (USD)
362.14
+0.33
Եվրո (EUR)
407.19
+1.89
Ռուբլի (RUR)
4.241
-0.0261
Լարի (GEL)
139.23
+0.15
48222
-519
Արծաթ
719.72
+9.73