Տնտեսական

USD BUY - 362.50+0.00 USD SELL - 364.50+0.00
EUR BUY - 421.00+1.00 EUR SELL - 425.00+1.00
OIL:  BRENT - 96.00+0.57 WTI - 92.03+1.11
COMEX:  GOLD - 4491.70+1.48 SILVER - 66.54+1.49
COMEX:  PLATINUM - 1809.80+1.49
LME:  ALUMINIUM - 3220.50+1.15 COPPER - 13986.50+1.42
LME:  NICKEL - 16751.00-2.89 TIN - 54819.00-0.81
LME:  LEAD - 1887.00+0.51 ZINC - 3693.00+1.37
FOREX:  USD/JPY - 156.25-1.01 EUR/GBP - 1.1625+0.28
FOREX:  EUR/USD - 1.1625+0.28 GBP/USD - 1.3526+0.26
STOCKS RUS:  RTSI - 802.99+1.49
STOCKS US: DOW JONES - 53686.11+1.18 NASDAQ - 26584.06+1.40
STOCKS US: S&P 500 - 7747.71+1.06
STOCKS JAPAN:  NIKKEI - 65020.94+1.26 TOPIX - 4103.23+0.03
STOCKS CHINA:  HANG SENG - 25650.87+1.74 SSEC - 3930.12-0.30
STOCKS EUR:  FTSE100 - 10831.52+0.70 CAC40 - 8286.40+0.07
STOCKS EUR:  DAX - 26003.32+0.63
04/09/2026  CBA:  USD - 363.85-0.34 GBP - 492.36+0.99
04/09/2026  CBA:  EURO - 422.87+0.34
04/09/2026  CBA:  GOLD - 52257+945 SILVER - 767.92+22.12
Արմեն Ալավերդյան. պետբյուջեի եկամուտների ապահովումը խոշոր բիզնեսի ուսերին է
20/09/2016 18:34
Կիսվել

Արմեն Ալավերդյան. պետբյուջեի եկամուտների ապահովումը խոշոր բիզնեսի ուսերին է

«Այս տարի Պետական եկամուտների կոմիտեի որդեգրած քաղաքականությունը հարկային հսկողության առումով ցուցանիշների էական բարելավման է տարել»,-այս մասին լրատվամիջոցների հետ հանդիպմանը հայտնել է ՊԵԿ նախագահի առաջին տեղակալ Արմեն Ալավերդյանը: Նա նշել է, որ կոմիտեն  հսկողությունը կենտրոնացնում է խոշոր բիզնեսի վրա՝ վերլուծական գործիքների կիրառման պարտադիր պայմանով: Դրա շնորհիվ ստուգումները լինում են պատճառաբանված և թիրախավորված: «Ռիսկային համարվող կազմակերպությունների ստուգման ցանկում ընդգրկված 1577 կազմակերպությունների 99%-ը ԱԱՀ վճարող է, և միայն 1%-ը կամ 15-17 կազմակերպություն, շրջանառության հարկ վճարող: Մենք նպատակ չունենք բյուջեի եկամուտները լրացնել շրջանառության հարկ վճարողի հաշվին. եկամուտի աղբյուրը ստվերային դաշտ մտնող խոշորն է»,-ներկայացրել է ՊԵԿ նախագահի առաջին տեղակալ Արմեն Ալավերդյանը:

Վերլուծական մեխանիզմների և թիրախային գործիքակազմի համակարգված կիրառման միջոցով ռիսկային հարկ վճարողներին տարանջատելով կոմիտեն աննկատ է դարձնում վարչարարությունը բիզնեսի համար: «Ստուգումները կրճատելուն զուգահեռ մենք թիրախային ենք դարձնում հսկողությունը՝ արձանագրելով հսկողական միջոցառումների արդյունավետության աճ: Մասնավորապես, այս տարվա 8 ամիսների ընթացքում 2015թ.-ի նույն ժամանակահատվածի համեմատ բյուջեի հետ փոխհարաբերությունների ճշտության ստուգումները 16%-ով պակաս են իրականացվել, իսկ մասնակի ստուգումները՝ 35%-ով պակաս: 60%-ով կրճատվել են նաև ուսումնասիրությունների իրականացման դեպքերը: Փոխարենը աճել է մեկ գործողությամբ հայտնաբերված գումարի մեծությունը»,-նշել է Ա. Ալավերդյանը: Նա կարևորել է նաև բիզնեսի հետ ծանուցումների եղանակով առնչվելու գործելաոճը, որը տնտեսվարողին թույլ է տալիս ինքնակամ ներկայացնել ճշգրտված հաշվարկներ և հաշվետվություններ. «2016թ. առաջին կիսամյակում կամերալ ուսումնասիրությունների արդյունքում 4300 արձանագրություն է կազմվել և հասցեագրվել տնտեսվարողներին, ովքեր արձագանքել են և կամավոր ներկայացրել ճշգրտված հաշվարկներ: Արդյունքում 2 մլրդ դրամ լրացուցիչ հարկ են վճարել, ինչը 2 անգամ ավելի է 2015թ. նույն ժամանակաշրջանի համեմատ»: Ընդ որում, տնտեսվարողների զգալի մասը պատրաստակամորեն արձագանքում է ծանուցումներին: «436 ԱԱՀ վճարողներ 2340 ճշգրտված հաշվարկ են ներկայացրել, ինչի արդյունքում կրեդիտային շրջանառությունը, որից հարկ է առաջանում, ավելացել է 3 մլրդ 647 մլն դրամով, շահութահարկի մասով՝ 805 մլն դրամով: Բացի այդ 11 մլրդ 254 մլն դրամի չափով հարկային վնասն է պակասեցվել, և այս ամենը խոշոր բիզնեսի հետ աշխատանքի արդյունք է»,-նկատել է կոմիտեի նախագահի առաջին տեղակալը: Ա. Ալավերդյանը ուշադրությունը հրավիրել է նաև օպերատիվ հետախուզության վարչության կողմից իրականացվող ստուգումների քանակի նվազմանը. «Եթե 2015թ. տարվա 8 ամիսներին անցկացվել է 219 ստուգում, ապա այս տարվա 8 ամիսներին 2 անգամ պակաս: Փոխարենը վարչության ուժերը կենտրոնացվել են կանխարգելիչ միջոցառումների վրա, ինչպիսին է, օրինակ, փաստաթղթավորումը»:

Անդրադառնալով ՀՀ վարչապետի հանձնարարականին՝ Արմեն Ալավերդյանը վստահեցրել է, որ կոմիտեն առավել խիստ հսկողություն է իրականացնելու խոշոր բիզնեսի նկատմամբ՝ չանհանգստացնելով իրական ՓՄՁ-ներին: Նա ընդգծել է, որ բյուջեի եկամուտների ապահովման գործում ՓՄՁ-ների դերակատարումը փոքր է, հետևաբար նրանք չեն կարող լինել վարչարարության թիրախում և զգալ կոմիտեի կողմից գործունեությանը անհարկի միջամտություն: Միևնույն ժամանակ Ա. Ալավերդյանն ուշադրություն է հրավիրել խոշոր բիզնեսի կոմից ՓՄՁ-ների անվան տակ քողարկվելու երևույթի վրա. «Հարկային օրենսդրության պահանջները անվերապահորեն գործում են բոլորի համար միատեսակ. չկան անձեռնմխելի տնտեսվարողներ: Մենք պարբերաբար հնչեցնելու ենք քիչ հարկ վճարելու միտումով տարբեր հնարքների դիմած ընկերությունների անունները, որոնց մեջ կան նաև հանրությանը լավ հայտնի կազմակերպություններ»:

04/09/2026
դրամ
Դոլար (USD)
363.85
-0.34
Եվրո (EUR)
422.87
+0.34
Ռուբլի (RUR)
4.2067
+0.0095
Լարի (GEL)
139.19
-0.01
52257
+945
Արծաթ
767.92
+22.12