Տնտեսական

USD BUY - 390.00-3.00 USD SELL - 397.00-1.00
EUR BUY - 411.00-2.50 EUR SELL - 420.00+0.00
OIL:  BRENT - 71.87+0.66 WTI - 68.06+0.84
COMEX:  GOLD - 2692.30+1.20 SILVER - 32.62+3.62
COMEX:  PLATINUM - 945.00+0.93
LME:  ALUMINIUM - 2588.00-0.60 COPPER - 9232.00+1.20
LME:  NICKEL - 15996.00-0.32 TIN - 29918.00+2.63
LME:  LEAD - 2067.50-0.19 ZINC - 3126.00+1.77
FOREX:  USD/JPY - 151.03+0.31 EUR/GBP - 1.0555-0.09
FOREX:  EUR/USD - 1.0555-0.09 GBP/USD - 1.2744-0.15
STOCKS RUS:  RTSI - 915.60+0.00
STOCKS US: DOW JONES - 44401.93-0.54 NASDAQ - 19736.69-0.62
STOCKS US: S&P 500 - 6052.85-0.61
STOCKS JAPAN:  NIKKEI - 39367.58+0.53 TOPIX - 2741.41+0.25
STOCKS CHINA:  HANG SENG - 20311.28-0.50 SSEC - 3422.66+0.59
STOCKS EUR:  FTSE100 - 8352.08+0.52 CAC40 - 7480.14+0.72
STOCKS EUR:  DAX - 20345.96-0.19
10/12/2024  CBA:  USD - 394.87-0.91 GBP - 503.74-1.87
10/12/2024  CBA:  EURO - 415.64-3.10
10/12/2024  CBA:  GOLD - 33920.74+362.10 SILVER - 401.55+5.69
Աշխարհի 138 երկրների շարքում Հայաստանն իր մրցունակությամբ 79-րդն է
28/09/2016 20:30
Կիսվել

Աշխարհի 138 երկրների շարքում Հայաստանն իր մրցունակությամբ 79-րդն է

Համաշխարհային մրցունակության զեկույցում (ՀՄԶ, The Global Competitiveness Report) երկրների մրցունակությունը գնահատվում է Համաշխարհային մրցունակության ցուցչի (ՀԱՄ ցուցիչ) միջոցով: Այն մշակվել է Համաշխարհային տնտեսական ֆորումի (ՀՏՖ, World Economic Forum) կողմից և հաշվարկվում է մրցունակության 12 հենասյուների հիման վրա:

Ցուցիչի հաշվարկման հիմքում ընկած են վիճակագրական տվյալներ և ընկերությունների ղեկավարների հարցման արդյունքները: Ընկերությունների ղեկավարների ամենամյա հարցումն իրականացվում է ՄՀԶ-ում ներառված երկրներում` ՀՏՖ Համաշխարհային մրցունակության ցանցի գործընկեր կազմակերպությունների կողմից:

«Տնտեսություն և արժեքներ» հետազոտական կենտրոնը`որպես ՀՏՖ Համաշխարհային մրցունակության ցանցի գործընկեր Հայաստանում, ներկայացնում է «Համաշխարհային մրցունակության զեկույց 2016/17»-ի հիմնական արդյունքները:

Այսպես, 2016/17 զեկույցի արդյունքներով առաջատար երեք երկրները շարունակում են մնալ Շվեյցարիան, Սինգապուրը և ԱՄՆ-ը: Մրցունակությամբ առաջին հնգյակում են նաև Նիդերլանդները և Գերմանիան:

ԱՊՀ տարածաշրջանի (ներառյալ Վրաստանը) երկրների խմբում առաջընթաց են արձանագրել Վրաստանը (7 կետով), Ադրբեջանը (3 կետով), Տաջիկստանը (3 կետով) և Ռուսաստանը (2 կետով): Հայաստանը գրանցել է առաջընթաց 3 կետով: Զգալի հետընթաց են արձանագրել Մոլդովան (16 կետով) և Ղազախստանը (11 կետով):

Աշխարհի 138 երկրների շարքում Հայաստանն իր մրցունակությամբ 79-րդն է

2016-2017 թթ. Մրցունակության համաշխարհային զեկույցում (ՄՀԶ) Հայաստանը 138 երկրների մեջ գրավում է 79-րդ տեղը` նախորդ տարվա համեմատ դիրքը բարելավելով 3 տեղով:

Զգալի առաջընթաց են գրանցել նորարարություն, գործարարության կատարելագործվածություն և ինստիտուտներ հենասյուները: Որոշ դրական փոփոխություններ են գրանցել նաև ապրանքների շուկայի արդյունավետություն, ֆինանսական շուկայի զարգացվածություն, տեխնոլոգիական պատրաստվածություն և աշխատուժի շուկայի արդյունավետություն հենասյուների ցուցանիշները:

Միևնույն ժամանակ, վատթարացել են մակրոտնտեսական միջավայր և շուկայի չափ հենասյուների ցուցանիշները: Մակրոտնտեսական միջավայրի վրա բացասաբար են ազդել գնաճի և պետական բյուջեի պակասուրդի բարձր մակարդակները։

 Աշխարհի 138 երկրների շարքում Հայաստանն իր մրցունակությամբ 79-րդն է

Ըստ զեկույցի՝ բիզնես սկսելու հետ կապված գործընթացների քանակը և ժամկետները հաստատուն կերպով մնում են Հայաստանի ուշագրավ առավելությունների շարքում: Հայաստանի ուշագրավ առավելություններին են դասվում նաև հարկման ցածր բեռը և աշխատանքի ընդունման/հեռացման ճկունությունը։

Մրցակցային թերություններն այնպիսի կարևոր ոլորտներում են, ինչպիսիք են ֆինանսավորումը տեղական կապիտալի շուկայի միջոցով, նավահանգստային ենթակառուցվածքի որակը (այն երկրները, որոնք չունեն ելք դեպի բաց ծով, գնահատում են ամենամոտ նավահանգիստը), արտաքին շուկայի չափի համաթիվը:

Աշխարհի 138 երկրների շարքում Հայաստանն իր մրցունակությամբ 79-րդն է

Հայաստանը շարունակում է մնալ արդյունավետության վրա հիմնված փուլում մեկ շնչին ընկնող ՀՆԱ-ի մեծության շնորհիվ (3,534 ԱՄՆ դոլար, 2015 թ.):

Մրցունակության համաշխարհային սույն զեկույցի հիմնական բացահայտումներն են․

• տնտեսությունների բացության աստիճանի կրճատումը վտանգում է աճը և բարեկեցությունը։

• դրամավարկային խթանիչ միջոցները բավարար չեն կայուն աճ ապահովելու համար և պետք է զուգորդվեն մրցունակության բարեփոխումներով։

• 4-րդ արդյունաբերական հեղափոխությունը ամբողջապես փոխում է տնտեսությունների զարգացման տրամաբանությունը։

Հայաստանի տնտեսական իրականությունը

Հետճգնաժամային վերականգնումից հետո՝ 2013թ․-ից Հայաստանի տնտեսությունը հայտնվել է դանդաղ աճի իրավիճակում։ Տնտեսության առաջատար ոլորտների առաջին եռամսյակում գրանցած աճի համեմատաբար բարձր տեմպը զգալիորեն նվազել է 2-րդ կիսամյակում։ Վերջին 7 տարիներին արտահանման աճի տեմպը գերազանցել է ներմուծմանը, սակայն այն անընդհատ նվազել է և գրանցել 4,4 տոկոս անկում 2015թ-ին։ 2016թ․-ի առաջին 7 ամիսներին նկատվել է արտահանման աճի դրական դինամիկա։ Օտարերկրյա ներդրումների ծավալների անընդհատ նվազող տեմպն ազդանշան է երկրի ցածր ներդրումային գրավչության և աճի հնարավորությունների սահմանափակության վերաբերյալ։ Կորպորատիվ սեկտորի պարտքով բեռնվածության աստիճանի բարձրացման պատճառով նկատելի են ֆինանսական առողջության խնդիրներ։ Բանկերի չաշխատող ակտիվների կշիռը, անընդհատ աճելով վերջին 3 տարիներին, հասել է 8,4 տոկոսի։ Պետության կողմից արտաքին ֆինանսական միջոցների ներգրավման կարողությունը խիստ սահմանափակվել է՝ պարտքային բեռի ՀՆԱ նկատմամբ 50% սահմանաչափին հասնելու պատճառով։

Հայաստանի տնտեսական կայուն և նշանակալից աճի ապահովումը կրիտիկական է

Մրցունակության էական բարձրացման համար անհրաժեշտ է տարեկան մոտ 3-4% աշխատանքի արտադրողականության աճ։ Նման արտադրողականության աճի պայմաններում՝ գործազրկության կրճատումը և արտագաղթի կասեցումը պահանջում է ՀՆԱ-ի տարեկան ևս 4-5 տոկոսային կետի աճ։ Այս երկու խնդիրների միաժամանակ լուծումը կարող է իրականանալ նվազագույնը 7-8% տարեկան տնտեսական աճի պայմաններում։ Տնտեսական քաղաքականության օրակարգը պետք է ձևավորվի աճի հետևյալ սահմանափակումների վերացմանն ուղղված նախաձեռնություններով։

1․ Անկատար մրցակցային միջավայր

– Հարկային, մաքսային վարչարարության, մրցակցության պաշտպանության և պետական գնումների քաղաքականության միջոցով հավասար հնարավորությունների ապահովում 

2․ Նոր բիզնես հնարավորությունների բացահայտման պակաս

– Նոր տեխնոլոգիաների հիման վրա արդյունաբերական զարգացման ռազմավարություն նոր բացվող հնարավորությունների համատեքստում

– Օտարերկրյա ներդրումների ներգրավման նոր մոտեցումներ

3․ Մարդկային կապիտալի ոչ բավարար որակ

– Տեխնոլոգիական նոր դարաշրջանին համապատասխանող լայնամասշտաբ կրթական բարեփոխումներ

– Մասնագիտական հայրենադարձություն 

4․ Միաչափ ֆինանսական համակարգ

– Կապիտալ շուկաների զարգացման խթաններ

10/12/2024
դրամ
Դոլար (USD)
394.87
-0.91
Եվրո (EUR)
415.64
-3.10
Ռուբլի (RUR)
3.93
-0.06
Լարի (GEL)
141.74
-0.58
33920.74
+362.10
Արծաթ
401.55
+5.69