Տնտեսական

USD BUY - 392.00-1.00 USD SELL - 394.50-0.50
EUR BUY - 415.00-1.00 EUR SELL - 421.00-3.00
OIL:  BRENT - 89.24+1.88 WTI - 84.87+2.35
COMEX:  GOLD - 2405.50+0.67 SILVER - 28.42-0.21
COMEX:  PLATINUM - 953.40+0.31
LME:  ALUMINIUM - 2614.50+1.06 COPPER - 9734.50+1.59
LME:  NICKEL - 18559.00+1.76 TIN - 33979.00+3.67
LME:  LEAD - 2180.00+1.14 ZINC - 2812.50-0.93
FOREX:  USD/JPY - 154.35+0.05 EUR/GBP - 1.0638-0.37
FOREX:  EUR/USD - 1.0638-0.37 GBP/USD - 1.2424-0.34
STOCKS RUS:  RTSI - 1160.60+0.55
STOCKS US: DOW JONES - 37775.38+0.06 NASDAQ - 15601.50-0.52
STOCKS US: S&P 500 - 5011.12-0.22
STOCKS JAPAN:  NIKKEI - 37068.35-2.66 TOPIX - 2626.32-1.91
STOCKS CHINA:  HANG SENG - 16224.14-0.99 SSEC - 3065.26-0.29
STOCKS EUR:  FTSE100 - 7877.05+0.37 CAC40 - 8023.26+0.52
STOCKS EUR:  DAX - 17837.40+0.38
19/04/2024  CBA:  USD - 392.60-1.47 GBP - 488.12-3.60
19/04/2024  CBA:  EURO - 418.04-2.71
19/04/2024  CBA:  GOLD - 30075.35-209.53 SILVER - 359.36-1.34
Armenia Expo 2016 ցուցահանդեսում արտահանման պայմանավորվածություններ են ձեռք բերվել
10/10/2016 16:02
Կիսվել

Armenia Expo 2016 ցուցահանդեսում արտահանման պայմանավորվածություններ են ձեռք բերվել

Իրանի մայրաքաղաք Թեհրանում հոկտեմբերի 5-8-ը տեղի ունեցած «Armenia Expo 2016» հայկական արտադրանքի ու ծառայությունների ցուցահանդեսն ավարտվել է գործնական մի շարք պայմանավորվածություններով։ Այս մասին  «Արմենպրես»-ին տեղեկացրին Հայաստանի զարգացման հիմնադրամի լրատվական ծառայությունից:

Հայաստանի զարգացման հիմնադրամը ՀՀ էկոնոմիկայի նախարարության և Իրանում Հայաստանի դեսպանության աջակցությամբ երկրի տնտեսության համար հեռանկարային այս շուկայում հայկական արտադրանքի ու ծառայությունների ցուցահանդեսը կազմակերպել էր ՀՀ Կառավարության՝ արտահանմանն ուղղված 2016 թ. միջոցառումների շրջանակում։

Թեհրանում տեղի ունեցած «Armenia Expo 2016»-ին՝ նախատեսված 80-ի փոխարեն մասնակցել են տնտեսության գրեթե բոլոր ճյուղերը ներկայացնող 103 հայկական ընկերություններ։ Նրանցից առնվազն կեսը իրանական տարբեր ընկերությունների հետ գործնական պայմանավորվածություններ են ձեռք բերել։ «Հայկական ընկերությունները ցուցահանդեսում շատ հաջող արդյունքներ արձանագրեցին։ Արտահանման շուրջ երկու երկրների տարբեր կազմակերպությունների միջև բանակցություններ են ընթանում օպտիկական սարքավորումների, կոշիկների, ոչ ալկոհոլային խմիչքների, շինանյութերի արտահանման ուղղությամբ։ Արդեն որոշվել է, որ Իրանում հայկական կոշիկի ֆիրմային խանութ կբացվի։ Բանկային ոլորտի ընկերությունները պայմանավորվածություններ են ձեռք բերել ծառայությունների մատուցման վերաբերյալ»,- խոսելով ցուցահանդեսի արդյունքների մասին, նշել է Հայաստանի զարգացման հիմնադրամի Արտահանման գծով տնօրեն Հայկ Միրզոյանը։

19/04/2024
դրամ
Դոլար (USD)
392.60
-1.47
Եվրո (EUR)
418.04
-2.71
Ռուբլի (RUR)
4.21
+0.02
Լարի (GEL)
147.13
-0.44
30075.35
-209.53
Արծաթ
359.36
-1.34