Տնտեսական

USD BUY - 390.00+0.00 USD SELL - 397.00+0.00
EUR BUY - 409.00+0.00 EUR SELL - 418.00-1.00
OIL:  BRENT - 73.60+1.41 WTI - 70.28+1.86
COMEX:  GOLD - 2748.20+0.38 SILVER - 32.95+0.70
COMEX:  PLATINUM - 955.10+0.21
LME:  ALUMINIUM - 2601.00-0.29 COPPER - 9192.00-0.27
LME:  NICKEL - 15858.00+0.91 TIN - 29957.00+0.61
LME:  LEAD - 2043.00-1.04 ZINC - 3125.50-0.30
FOREX:  USD/JPY - 152.29+0.55 EUR/GBP - 1.0506-0.20
FOREX:  EUR/USD - 1.0506-0.20 GBP/USD - 1.2765-0.04
STOCKS RUS:  RTSI - 915.60+0.00
STOCKS US: DOW JONES - 44148.56-0.22 NASDAQ - 20034.89+1.77
STOCKS US: S&P 500 - 6084.19+0.82
STOCKS JAPAN:  NIKKEI - 39849.14+1.21 TOPIX - 2773.03+0.86
STOCKS CHINA:  HANG SENG - 20397.05+1.20 SSEC - 3461.50+0.85
STOCKS EUR:  FTSE100 - 8301.62+0.26 CAC40 - 7423.40+0.39
STOCKS EUR:  DAX - 20399.16+0.34
12/12/2024  CBA:  USD - 394.31-0.04 GBP - 502.43+0.70
12/12/2024  CBA:  EURO - 413.87+0.00
12/12/2024  CBA:  GOLD - 34297.96+197.47 SILVER - 401.87-2.58
Գյուղնախարարն այցելել է Գեղարքունիքի մարզ
20/10/2016 16:20
Կիսվել

Գյուղնախարարն այցելել է Գեղարքունիքի մարզ

ՀՀ գյուղատնտեսության նախարար Իգնատի Առաքելյանն նախօրեին աշխատանքային այց է կատարել Գեղարքունիքի մարզ: Նախարարին ուղեկցում էին Գեղարքունիքի մարզպետ Ռաֆիկ  Գրիգորյանը,  փոխնախարար Ռոբերտ Մակարյանը, «Գյուղատնտեսական ծրագրերի իրականացման գրասենյակ» ՊՀ-ի տնօրեն Գագիկ Խաչատրյանը, այլ պաշտոնատար անձինք:

Նախարարի այցի առաջին կանգառը Վարդաձոր համայնքում էր, որտեղ հանդիպել է  տեղի կոոպերատիվի անդամներին հետ, ծանոթացել կատարված աշխատանքներին:

Վարդաձորի կոոպերատիվը ստեղծվել է շուրջ 5 տարի առաջ, այժմ 110 անդամ ունի, զբաղվում են կաթի, մսի և կարտոֆիլի արտադրությամբ: Համայնքապետ Ռոբերտ Սիրականյանի խոսքով` կոոպերացիային անցման շնորհիվ արդեն իսկ մոտ 10 տոկոս արտադրողականության աճ ունեն:

«Համայնքների գյուղատնտեսական ռեսուրսների կառավարման և մրցունակության» ծրագրի շրջանակում գյուղտեխնիկայի վերջին խմբաքանակը (4 տրակտոր, շարքացան, մամլիչ, գութան և այլն) ստացել են այս տարվա աշնանը, ինչն էականորեն հեշտացրել է գյուղատնտեսական աշխատանքները: Մեկ ամսում կարողանում են շուրջ 55 000 հակ խոտ հավաքել, սակայն առավել արդյունավետ աշխատելու համար հացահատիկահավաք կոմբայնի կարիք ունեն: Կոոպերատիվի նախագահ Ջոնիկ Սիրականյանն այս տարվա կարտոֆիլի բերքատվությունից գոհ է, հեկտարից մինչև իսկ 60 տոննա  բերք են ստացել, միջին բերքատվությունը 40տ/հա է:

Այնուհետև նախարար Իգնատի Առաքելյանն ուղևորվել է Վարդենիս, որտեղ հանդիպել է կարտոֆիլագործների հետ, ովքեր նախորդ շաբաթ փակել էին Վարդենիս-Քարվաճառ ճանապարհը` իրենց դժգոհությունը հայտնելով այս տարի ՀՀ պաշտպանության նախարարության պատվերով միջնորդների կողմից ձեռքբերվող կարտոֆիլի ցածր գնից:

Գյուղացիները նշեցին, որ միջնորդներն  այս տարի իրենցից բերքը ձեռք են բերում ինքնարժեքից ցածր, ոչ ձեռնտու գնով՝ 40-45 դրամով, այնինչ ՊՆ-ին մատակարարում 80-90 դրամով՝ խնդրելով մթերումն իրականացնել առնվազն 60 դրամով:

Իգնատի Առաքելյանը նշել է, որ խնդիրը քննարկվել է ՀՀ պաշպանության նախարարի հետ: Որպես շահավետ լուծում` նախարարն առաջարկել է գյուղացիներին  միավորվել, ստեղծել համատեղ ընկերություն, կոոպերատիվ, որն ինքը մատակարար կդառնա:

«Դուք պետք է կարողանաք իրար հետ աշխատել, դուք միայն միասին ուժեղ կլինեք, սկսեք մտածել այդ ուղղությամբ, քանի որ եթե շարունակեք փոքր տնտեսություններով առանձին աշխատել, ապա միշտ կհայտնվի մի միջնորդ, ով կգա ու իր պայմանները կթելադրի: Բացի այդ, պետք է մտածել բերքատվությունն ավելացնելու մասին. ես ձեզ հավաստիացնում եմ` չկա որևէ ֆերմեր, ով ստացել է բարձր որակի բերք և այսօր իրացման խնդիր ունի: Որակյալ և մեծաքանակ բերքի ստացման դեպքում ունենում ենք ցածր ինքնարժեք, որը հնարավորություն է տալիս ֆերմերին բանակցել գնի շուրջ»,-իր խոսքում նշել է նախարար Առաքելյանը:

Նախարարը գյուղացիների հետ հանդիպմանը տեղեկացրել է, որ նոր կառավարության ծրագրով նախատեսվում է դրամաշնորհային միջոցների հաշվին բարձրակարգ գյուղտեխնիկայով ապահովել գյուղացիներին, ինչը բերքատվության ավելացման վրա դրական արդյունք կունենա` հորդորելով ագրոտեխնիկայի միջոցառումների վրա  ևս մեծ ուշադրություն դարձնել:

Անդրադառնալով նախօրեին նոր կառավարության կողմից հաստատված ծրագրի՝  գյուղատնտեսությանը վերաբերող հիմնադրույթներին` նախարարը շեշտել է, որ հիմնական գաղափարախոսությունը խոշորացումն է, պետական սուբսիդավորման ծրագրերը, արտոնություններն ուղղվելու են խոշոր տնտեսություններին, նաև  օրենսդրական դաշտում քայլեր են ձեռնարկվում միավորումը գյուղացիների համար առավել շահութաբեր դարձնելու և մոտիվացիա ստեղծելու ուղղությամբ:

Նախարար Իգնատի Առաքելյանը Վարդենիսից ուղևորվել է մարզկենտրոն Գավառ, որտեղ հանդիպում է ունեցել ֆերմերների հետ:

Նախարարը Գավառում նույնպես հորդորել է ֆերմերներին միավորվել և միասին աշխատել.

«Փոքր տնտեսությունների միավորումը Ձեզ հնարավորություն կտա տնտեսել ծախսեր, բարձրացնել արդյունավետությունը և մթերող ընկերությունների հետ ներկայանալ հավասար պայմաններում: Միայնակ ֆերմերն այսօր չի կարողանում առաջարկել մրցակցային գին, իսկ մթերողը խոշոր կազմակերպություն է և կարողանում է պարտադրել գյուղացուն գնումն իրականացնել իրեն ձեռնտու գնով: Արդյունքում՝ դուք սկսում եք այդ դաշտում իրար դեմ աշխատել՝ փորձելով հնարավորինս արագ ձերբազատվել արտադրանքից, և շատ հաճախ վնասներ եք կրում: Բայց դուք չպետք է մրցակցեք իրար հետ, այդ մրցակցությունը ձեզ միայն խանգարելու է, աշխատեք իրար հետ և ոչ թե իրար դեմ: Հակառակ պարագայում ունենք մի վիճակ, երբ գյուղացին հազիվ տվյալ տարում ծայրը ծայրին է հասցնում՝ հույսով, որ մյուս տարի ավելի լավ կլինի, սակայն սա անվերջ պրոցես է, որը մեզ բերում է նույն ելակետին»:

Նախարարը տեղեկացրել է, որ շարունակվելու են պետական սուբսիդավորման ծրագրերը, միևնույն ժամանակ կկատարելագործվեն դրանց մեխանիզմները, սուբսիդավորումը կլինի  առավել հասցեական, նաև մարզերի յուրահատկությունները հաշվի կառնվեն: Բացի այդ, առավել մեծ չափով կսուբսիդավորվեն այն մարզերն ու տնտեսությունները, որոնք ավելի շատ հավելյալ արժեք կստեղծեն, ինչը շարժառիթ կդառնա մյուսների համար ավելի լավ աշխատելու:

Այցի ընթացքում նախարարը եղել է նաև Գեղարքունիքի գյուղատնտեսության աջակցության մարզային կենտրոնում, զրուցել աշխատակիցների հետ, որի ընթացքում ընդգծել է նպատակային խորհրդատվության կարևորությունը գյուղատնտեսական աշխատանքներն առավել արդյունավետ կազմակերպելու հարցում:

Այցի ավարտին Իգնատի Առաքելյանն այցելել է Լճաշեն համայնքում գտնվող կաթի վերամշակման արտադրամաս, որը նույնպես «Համայնքների գյուղատնտեսական ռեսուրսների կառավարման և մրցունակության» ծրագրի շահառուներից է: Ընկերության տնօրենի խոսքով՝ ծրագրի շնորհիվ արդեն օրական 7-7.5 տոննա կաթ են մթերում մարզի տարբեր համայնքներից, մթերման գինը 140 դրամ  է, կարիք ունեն ընդլայնելու արտադրությունը:

12/12/2024
դրամ
Դոլար (USD)
394.31
-0.04
Եվրո (EUR)
413.87
+0.00
Ռուբլի (RUR)
3.81
+0.01
Լարի (GEL)
138.84
-0.95
34297.96
+197.47
Արծաթ
401.87
-2.58