Տնտեսական

USD BUY - 362.50+0.00 USD SELL - 364.50-0.50
EUR BUY - 415.00+0.00 EUR SELL - 419.50+0.00
OIL:  BRENT - 103.37-0.55 WTI - 100.30-0.88
COMEX:  GOLD - 4385.90+0.59 SILVER - 66.94+2.25
COMEX:  PLATINUM - 1806.40+0.39
LME:  ALUMINIUM - 3244.50-0.26 COPPER - 14001.00-1.68
LME:  NICKEL - 16334.00-0.82 TIN - 51879.00-2.78
LME:  LEAD - 1881.50-0.55 ZINC - 3793.50-2.25
FOREX:  USD/JPY - 156.85-0.12 EUR/GBP - 1.1483+0.02
FOREX:  EUR/USD - 1.1483+0.02 GBP/USD - 1.3393+0.22
STOCKS RUS:  RTSI - 852.33+1.67
STOCKS US: DOW JONES - 51682.64-0.18 NASDAQ - 26522.55+0.39
STOCKS US: S&P 500 - 7650.50+0.17
STOCKS JAPAN:  NIKKEI - 65018.95+1.38 TOPIX - 4091.14-0.07
STOCKS CHINA:  HANG SENG - 24750.78+0.60 SSEC - 3911.87+0.94
STOCKS EUR:  FTSE100 - 10659.13-1.45 CAC40 - 8065.02-1.49
STOCKS EUR:  DAX - 25304.06-1.60
18/09/2026  CBA:  USD - 363.44-0.06 GBP - 485.52-1.02
18/09/2026  CBA:  EURO - 417.05-0.18
18/09/2026  CBA:  GOLD - 51041+458 SILVER - 749.29-7.37
Ադրբեջանում գազի ու էլեկտրաէներգիայի սակագներն աճել են
29/11/2016 13:42
Կիսվել

Ադրբեջանում գազի ու էլեկտրաէներգիայի սակագներն աճել են

Ադրբեջանի կառավարությանն առընթեր սակագնային հանձնաժողովը վերանայել է էներգակիրների գները: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը` վկայակոչելով ադրբեջանական Contact.az-ը, որոշումը պայմանավորված է կոմունալ ծառայությունների վճարի «դիֆերենցված համակարգի» ներդրմամբ:

Բնական գազի այն սպառողների համար, ովքեր տարեկան սպառում են առավելագույնը 1500 խորանարդ մետր, գազի սակագինը կմնա 0.1 մանաթ (0.57 ԱՄՆ դոլար) մեկ խորանարդ մետրի դիմաց: Տարեկան 1500 խմ-ն գերազանցող սպառողների համար 1 խմ-ն կարժենա 0.2 մանաթ:

Էլեկտրակայանների, քիմիական, մետալուրգիական արտադրության ձեռնարկությունների համար 1000 խմ գազի գինը 80-ից ավելացվել է 120 մանաթի (68 ԱՄՆ դոլար): «Ոչ բնակչության» կատեգորիայի մյուս սպառողների համար 1000 խմ գազի արժեքը 100-ից դարձել է 200 մանաթ (114,6 ԱՄՆ դոլար): Նոր սակագներն ուժի մեջ են մտնելու 2017 թվականի հունվարի 1-ից:

Բացի այդ, 1 կվտ/ժ էլեկտրաէներգիայի մեծածախ գինը 0,043 մանաթից դարձել է 0,057 մանաթ (32,6 ԱՄՆ դոլար):

Ենթադրվում է, որ էներգակիրների գների ավելացումը բացասաբար կանդրադառնա երկրի բնակչության մեծ մասի վրա և պատճառ կդառնա այլ ապրանքների թանկացման համար:

Էլեկտրաէներգիայի գները 2016 թվականին ավելացվել են արդեն երկրորդ անգամ: Հուլիսի 15-ից սակագներն ավելացվել են 16 տոկոսով:

Նախքան այդ` մայիսի 16-ից ավելացվել էր խմելու ջրի և կոյուղու սակագնային արժեքը:

18/09/2026
դրամ
Դոլար (USD)
363.44
-0.06
Եվրո (EUR)
417.05
-0.18
Ռուբլի (RUR)
4.3123
+0.0049
Լարի (GEL)
139.53
-0.01
51041
+458
Արծաթ
749.29
-7.37