Տնտեսական

USD BUY - 360.50+0.00 USD SELL - 362.50+0.00
EUR BUY - 401.00-0.50 EUR SELL - 407.50-0.50
OIL:  BRENT - 105.44+0.86 WTI - 92.64+1.07
COMEX:  GOLD - 4165.80-0.60 SILVER - 60.14-0.87
COMEX:  PLATINUM - 1705.80+0.61
LME:  ALUMINIUM - 3048.50+0.00 COPPER - 14540.00+0.00
LME:  NICKEL - 15622.00+0.00 TIN - 53006.00+0.00
LME:  LEAD - 1888.00+0.00 ZINC - 3805.50+0.00
FOREX:  USD/JPY - 158.3+0.03 EUR/GBP - 1.117-0.25
FOREX:  EUR/USD - 1.117-0.25 GBP/USD - 1.3217-0.11
STOCKS RUS:  RTSI - 894.36+0.36
STOCKS US: DOW JONES - 51850.55+0.38 NASDAQ - 27245.90-0.44
STOCKS US: S&P 500 - 7807.24-0.06
STOCKS JAPAN:  NIKKEI - 67777.52-1.82 TOPIX - 4110.67+0.14
STOCKS CHINA:  HANG SENG - 24345.22+0.30 SSEC - 3800.86+0.10
STOCKS EUR:  FTSE100 - 10656.28+0.99 CAC40 - 7832.88+0.38
STOCKS EUR:  DAX - 25277.68+0.76
13/10/2026  CBA:  USD - 361.73-0.48 GBP - 479.04-0.16
13/10/2026  CBA:  EURO - 404.67-0.21
13/10/2026  CBA:  GOLD - 48519-232 SILVER - 705.06+4.01
Կարեն Կարապետյան. «ՓՄՁ զարգացման խորհրդում պետք է ներգրավված լինեն ոլորտը ներկայացնող բոլոր շերտերը»
02/12/2016 14:52
Կիսվել

Կարեն Կարապետյան. «ՓՄՁ զարգացման խորհրդում պետք է ներգրավված լինեն ոլորտը ներկայացնող բոլոր շերտերը»

Վարչապետ Կարեն Կարապետյանի գլխավորությամբ կառավարությունում այսօր տեղի է ունեցել Հայաստանի Հանրապետության փոքր և միջին ձեռնարկատիրության զարգացման խորհրդի հերթական նիստը:

Մինչ նիստի օրակարգի հարցերի քննարկմանն անցնելը վարչապետին զեկուցվել է ՓՄՁ զարգացման խորհրդի նախորդ նիստի հանձնարարականների կատարման ընթացքի մասին: Մասնավորապես, ներկայացվել են պետական գնումների շրջանակում ՀՀ-ում արտադրված ապրանքի ծագման երկրի հավաստագրի տրամադրման կարգի սահմանման, Քրեական և Հարկային օրենսգրքերում ՓՄՁ-ներին առնչվող որոշ դրույթների, ՓՄՁ-ների ու առևտրի կենտրոնների միջև գնորդ-մատակարար շղթայում առկա խնդիրների քննարկման, բիզնես ինկուբատորի ստեղծման ուղղությամբ կատարված աշխատանքների արդյունքները: Իսկ նիստի օրակարգի շրջանակում քննարկվել են մաքսային կարգավորման, վարչական իրավախախտումների վերաբերյալ առաջարկվող օրենսդրական փոփոխություններին, ՀՀ-ում լիզինգի՝ որպես այլընտրանքային ֆինանսական գործիքի զարգացմանը վերաբերող և այլ հարցեր: Մտքերի փոխանակության ժամանակ ներկայացվել են մի շարք դիտողություններ և կարծիքներ: Կարեն Կարապետյանը կարևորել է խնդիրների համակողմանի ուսումնասիրությունը և հանձնարարել պատասխանատու գերատեսչությունների ներկայացուցիչներին՝ սեղմ ժամկետում լրացուցիչ քննարկել վերոնշյալ հարցերը, հստակեցնել դիրքորոշումները և առաջարկություններ ներկայացնել խորհրդի հաջորդ նիստին:

Կարևորելով փոքր և միջին բիզնեսին աջակցության հասցեականությունը՝ Կարեն Կարապետյանն ընդգծել է ՓՄՁ զարգացման խորհրդի գործունեության արդյունավետության բարձրացման անհրաժեշտությունը: Կառավարության ղեկավարը հանձնարարել է Տնտեսական զարգացման և ներդրումների նախարարին՝ հաջորդ նիստին առաջարկություններ ներկայացնել խորհրդի կազմի և գործունեության ուղղությունների վերաբերյալ: «Պետք է վերանայել այն հիմնական մոտեցումներն ու սկզբունքները, որոնք դրված են խորհրդի գործունեության հիմքում: ՓՄՁ զարգացման խորհրդում պետք է ներգրավված լինեն ոլորտը ներկայացնող բոլոր շերտերը: Այս խորհուրդը պետք է դարձնել հարթակ, որտեղ ներկայացվող նախաձեռնություններն առարկայական կերպով կնպաստեն ոլորտում առկա խոչընդոտների վերացմանը և փոքր ու միջին ձեռնարկատիրության զարգացմանը», – նշել է վարչապետը:

13/10/2026
դրամ
Դոլար (USD)
361.73
-0.48
Եվրո (EUR)
404.67
-0.21
Ռուբլի (RUR)
4.3226
+0.0229
Լարի (GEL)
139.34
-0.13
48519
-232
Արծաթ
705.06
+4.01