Տնտեսական

USD BUY - 362.00+0.00 USD SELL - 364.00+0.00
EUR BUY - 409.00-1.00 EUR SELL - 414.00-2.00
OIL:  BRENT - 107.01+2.52 WTI - 94.02+1.71
COMEX:  GOLD - 4132.40-3.63 SILVER - 61.22-4.34
COMEX:  PLATINUM - 1714.70-4.78
LME:  ALUMINIUM - 3255.00-0.31 COPPER - 14618.00-0.88
LME:  NICKEL - 16481.00-0.91 TIN - 53898.00-0.58
LME:  LEAD - 1920.00-0.83 ZINC - 3901.50-0.22
FOREX:  USD/JPY - 157.3+0.07 EUR/GBP - 1.1362-0.23
FOREX:  EUR/USD - 1.1362-0.23 GBP/USD - 1.3242-0.07
STOCKS RUS:  RTSI - 839.39-1.17
STOCKS US: DOW JONES - 51481.51-0.67 NASDAQ - 26820.38-0.92
STOCKS US: S&P 500 - 7683.69-0.77
STOCKS JAPAN:  NIKKEI - 65481.27-0.60 TOPIX - 4041.13-1.72
STOCKS CHINA:  HANG SENG - 24523.57-0.48 SSEC - 3830.45+0.18
STOCKS EUR:  FTSE100 - 10684.88-0.10 CAC40 - 8078.48+0.01
STOCKS EUR:  DAX - 25374.42-0.13
29/09/2026  CBA:  USD - 363.18-0.16 GBP - 480.71-0.93
29/09/2026  CBA:  EURO - 412.14-1.05
29/09/2026  CBA:  GOLD - 48394-1382 SILVER - 716.12-43.36
Ադրբեջանում ճգնաժամը խորանում է. մանաթի արժեզրկում, բանկերի փակում, պահուստների կրճատում
22/12/2016 10:39
Կիսվել

Ադրբեջանում ճգնաժամը խորանում է. մանաթի արժեզրկում, բանկերի փակում, պահուստների կրճատում

Ադրբեջանում սպասվում է տնտեսական անկում, ընդ որում, օրեր առաջ հրապարակված կանխատեսման համաձայն, տնտեսական անկումը կլինի մոտ 3 տոկոս: Հաջորդ տարի էլ սպասվում է զրոյական տնտեսական աճ: Այս մասին «Արմենպրես»-ի հետ զրույցում նշեց տնտեսագետ Հակոբ Սաֆարյանը՝ անդրադառնալով Ադրբեջանում գրանցված տնտեսական զարգացումներին:

-Պարոն Սաֆարյան, ինչպիսի՞ իրավիճակում է հայտնվել Ադրբեջանի տնտեսությունը, հրապարակված տնտեսական ցուցանիշները խոսում են այն մասին, որ անկումը, կարծես թե, շարունակվում է:

-Վերջին երկու, երեք տարիներին Ադրբեջանի տնտեսական վիճակը գնալով վատթարանում է: Դա միայն հայ փորձագետների կամ հայկական դաշտից այնտեղի իրադարձություններին հետևողների կարծիքը չէ: Նույնը բարձրաձայնում են հենց ադրբեջանցի փորձագետները, միջազգային կազմակերպությունները: Եթե դիտարկենք տնտեսական աճի ցուցանիշները, ապա դրանք այս տարի բացասական են: Ադրբեջանում սպասվում է տնտեսական անկում, ընդ որում, օրեր առաջ հրապարակված կանխատեսման համաձայն, տնտեսական անկումը կլինի մոտ 3 տոկոս: Հաջորդ տարի էլ սպասվում զրոյական տնտեսական աճ, միայն 2019 թվականից հնարավոր է Ադրբեջանի տնտեսության վերականգնման գործընթացը:

-Արդյո՞ք դա պայմանավորված է նավթամթերքից ստացված եկամուտների նվազմամբ: Վերջին տվյալների համաձայն, նավթային եկամուտները նվազել են 30 տոկոսով:

-2014-2015 թվականներին Ադրբեջանում տնտեսական բոլոր անբարենպաստ իրադարձությունները կարելի էր կապել նավթի գների ցածր մակարդակի հետ, բայց հիմա դրան գումարվել են նաև երկրում առկա տնտեսական այլ խնդիրները: Մասնավորապես, բանկային համակարգի քայքայում, մանաթի փոխարժեքի անարդյունավետ կառավարման խնդիրներ, ամեն օր ռեկորդային ցուցանիշներով մանաթի արժեզրկում դոլարի նկատմամբ: Այսինքն` նավթի գները ազդում են, բայց ներսում արդեն սկսվել են տնտեսական ճգնաժամի նախանշաններ, որոնք իրենց հերթին ազդում են ամբողջ տնտեսական միջավայրի վրա:

-Խոսեցիք մանաթի արժեզրկման ռեկորդային ցուցանիշների մասին, դրանք ի՞նչ հետևանքներ կարող է ունենալ:

-Մանաթի արժեզրկումն առաջին հերթին ազդելու է գնաճի վրա: Այսինքն` առաջիկայում Ադրբեջանում լինելու է մեծ գնաճ: Այս պահի դրությամբ արդեն երկնիշ թիվ է, Ադրբեջանում 12 տոկոս ինֆլյացիա կա, ինչպես նախորդ տարի նույն ժամանակահատվածում, այս տարի ևս հավանականությունը շատ մեծ է, որ Ամանորին մանաթի մեծ տեմպերով արժեզրկում է տեղի ունենալու: Կրկնվելու է  նախորդ տարվա նույն սցենարը, երբ առևտրային խոշոր կենտրոնները գները վերանայելու են՝ դրանք բարձրացնելով: Մանաթի արժեզրկման, թերևս, հաջորդ բացասական կողմն այն է, որ այդ արժույթով խնայողություն ունեցող շարքային ադրբեջանցիների գնողունակությունը էապես նվազելու է:

-Նախորդ տարի Ադրբեջանում նման իրավիճակով պայմանավորված որոշ ընկերություններ փակվեցին, մի շարք խոշոր ընկերություններ զգալի թվով աշխատատեղեր կրճատեցին: Այդ տեսանկյունից այս տարի ինչպիսի՞ միտում է նկատվում:

–  Այս պահին բանկերի մասով կարող եմ ասել, որ 2016 թվականին 10 առևտրային բանկ է փակվել: Այսինքն` Ադրբեջանում կա լրջագույն բանկային ճգնաժամ, որն առաջիկայում, ենթադրաբար, կշարունակվի: Տարվա կարևոր իրողություններից մեկը Կենտրոնական բանկի պահուստների կրճատումն է: Այսինքն` մանաթի այս տարվա փոխարժեքը պահելու համար Կենտրոնական բանկն անընդհատ ինտերվենցիաների դիմեց: Հույս կար, որ նավթի գները կբարձրանային և դեպի երկիր դոլարային մուտքերը կավելանային: Եկավ դեկտեմբերը, կրկին նույն իրավիճակն է, ինչ նախորդ տարի: 2016 թ-ի նոյեմբերի 30-ի դրությամբ Ադրբեջանի ԿԲ-ի միջազգային պահուստները 4 մլրդ են: Եթե համեմատենք, ապա 2014 թվականի դեկտեմբերին դրանք 14 մլրդ էին: Երկու տարվա ընթացքում Ադրբեջանի հպարտության առարկա դարձած պահուստները, հիմա զգալիորեն կրճատվել են:

-Ի՞նչ կանխատեսումներ կան 2017 թվականի հետ կապված: Արդյո՞ք այդ բացասական միտումները կպահպանվեն:

-Միանշանակ, ինչպես նշեցի, շարքային քաղաքացիների գնողունակությունը նվազել է, կրճատվել է երկրի առևտրաշրջանառությունը: Այսինքն` ամբողջությամբ վերցրած, Ադրբեջանի տնտեսությունն անկումային է: 2016 թվականի 11 ամիսներին առևտրաշրջանառությունը նվազել է 18 տոկոսով, որը բավական մեծ ցուցանիշ է: Նույն ժամանակահատվածում արտահանումը կրճատվել է 22 տոկոսով: Դրան էլ գումարած մանաթի զգալի արժեզրկումը: Ադրբեջանի Կենտրոնական բանկը, մանաթն իրական շուկայական փոխարժեքին՝ 1,75-ին, հասցնելու համար, պետք է փորձի շուկայում դոլար առաջարկել: Քանի որ ԿԲ-ի պահուստները փոքրացել են, հետևաբար դրա հնարավորություն քիչ է: Մանաթի արժեզրկումը կհանգեցնի գնաճի, Ամանորին ընդառաջ լարվածություն կստեղծվի:

Ի դեպ, Ադրբեջանն այս տարի առաջին անգամ զգացնել տվեց, որ իր ներքին ռեսուրսները այլևս չեն բավարարում: Այս տարի Ադրբեջանի պետական պարտքը գերազանցեց 20 տոկոսը: Դա, իհարկե, ցածր ցուցանիշ է, սակայն մեկ, երկու տարի առաջ այդ ցուցանիշը  7 տոկոս էր: Ընդ որում, դեռ բանակցություններ կան միջազգային  բանկերի հետ, հետևաբար արտաքին պարտքն աճելու միտում ունի:

-Դուք խոսեցիք սոցիալական դժգոհություններից, այդ տեսանկյունից ներկայում նման միտումներ նկատվո՞ւմ են:

-Իհարկե, նկատվում են, այս պահին այդ դժգոհությունը կա: Մարդիկ խնայողություններ ունեն մանաթով, վտանգ են զգում և ցանկանում են դրանք փոխել դոլարով: Եթե տեսնեք, թե Բաքվի փոխանակման կետերի մոտ ինչ է կատարվում, կարծես, սովետական ժամանակների հացի հերթեր լինեն: Ադրբեջանի հասարակության շրջանում լարվածություն կա և դա ավելի կխորանա Ամանորին ընդառաջ:

Հարցազրույցը` Աննա Գզիրյանի

29/09/2026
դրամ
Դոլար (USD)
363.18
-0.16
Եվրո (EUR)
412.14
-1.05
Ռուբլի (RUR)
4.3187
+0.0144
Լարի (GEL)
139.42
-0.11
48394
-1382
Արծաթ
716.12
-43.36