Տնտեսական

USD BUY - 364.50+0.00 USD SELL - 366.50+0.00
EUR BUY - 418.00+0.00 EUR SELL - 424.50-0.50
OIL:  BRENT - 83.40+5.25 WTI - 78.00+4.11
COMEX:  GOLD - 4242.00-0.59 SILVER - 61.44-1.06
COMEX:  PLATINUM - 1749.90-0.91
LME:  ALUMINIUM - 3184.00-0.27 COPPER - 13791.00-0.12
LME:  NICKEL - 17249.00+0.09 TIN - 55268.00+2.50
LME:  LEAD - 1877.50-1.00 ZINC - 3643.00+1.43
FOREX:  USD/JPY - 158.37+0.44 EUR/GBP - 1.1521-0.23
FOREX:  EUR/USD - 1.1521-0.23 GBP/USD - 1.3448-0.08
STOCKS RUS:  RTSI - 884.56-1.27
STOCKS US: DOW JONES - 53885.10-0.85 NASDAQ - 26348.35-0.06
STOCKS US: S&P 500 - 7709.96-0.18
STOCKS JAPAN:  NIKKEI - 65683.26-0.93 TOPIX - 4055.85+0.24
STOCKS CHINA:  HANG SENG - 25530.28-1.49 SSEC - 3900.35+0.57
STOCKS EUR:  FTSE100 - 10867.89-0.19 CAC40 - 8699.71+0.35
STOCKS EUR:  DAX - 26140.13+0.05
06/08/2026  CBA:  USD - 366.25+0.11 GBP - 493.08-0.04
06/08/2026  CBA:  EURO - 422.73+0.17
06/08/2026  CBA:  GOLD - 49534+1456 SILVER - 721.41+29.41
Հայաստանի տարբեր բնակավայրերում նախատեսվում է կառուցել մինչև 110 մեգավատ հզորությամբ արդյունաբերական մասշտաբի արևային կայաններ
20/01/2017 16:02
Կիսվել

Հայաստանի տարբեր բնակավայրերում նախատեսվում է կառուցել մինչև 110 մեգավատ հզորությամբ արդյունաբերական մասշտաբի արևային կայաններ

Հայաստանում արդյունաբերական նշանակության արևային ֆոտովոլտային կայանների կառուցման համար միջազգային մրցույթ հայտարարելուց առաջ, հունվարի 25-27-ին Երևանում անցկացվող «Էներգետիկայի շաբաթ 2017» միջոցառումների շրջանակներում տեղի կունենա ներդրումային համաժողով։ Այն նպատակ ունի քննարկել արևային կայանների կառուցման համար նեդրումների ներգրավման հնարավորությունները։ Ակնկալվում է օտարերկրյա և տեղական ներդրողների, միջազգային ֆինանսական կազմակերպությունների ակտիվ մասնակցությունը։

Ինչպես հայտնի է, անցած տարվա վերջին կառավարությունը հավանություն տվեց արևային ֆոտովոլտային կայանների կառուցման ներդրումային ծրագրին, որի ներդրումային ընդհանուր գինը գնահատվում է շուրջ 129 մլն դոլար։ Ծրագրի շրջանակներում նախատեսվում է Հայաստանի տարբեր բնակավայրերում կառուցել մինչև 110 մեգավատ հզորությամբ արդյունաբերական մասշտաբի կայաններ։

Արևային ֆոտովոլտային կայանների կառուցման համար ընտրված վեց տեղանքներից երկուսի համար իսպանական «Արիես Ինժեներիա» խորհրդատվական ընկերությունն արդեն իրականացրել և ներկայացրել է տեխնիկատնտեսական հիմնավորումները։ Դրանք վերաբերում են Գեղարքունիքի և Արագածոտնի մարզերի վարչական սահմաններում գտնվող «Մասրիկ» և «Դաշտադեմ» տեղանքներին։

Կայանի կառուցման նպատակով նախատեսվում է փետրվարին հայտարարել միջազգային մրցույթ։ Մրցույթի հիմնական պայմաններից մեկը լինելու է առաջարկվող սակագինը։ Այլ կերպ ասած, առավելությունը տրվելու է նվազագույն սակագնային առաջարկությանը։

Նշենք, որ միջազգային խորհրդատուն շարունակում է աշխատանքները մյուս չորս տեղանքների տեխնիկատնտեսական հիմնավորումների վերաբերյալ։

06/08/2026
դրամ
Դոլար (USD)
366.25
+0.11
Եվրո (EUR)
422.73
+0.17
Ռուբլի (RUR)
4.4889
-0.0152
Լարի (GEL)
139.83
+0.1
49534
+1456
Արծաթ
721.41
+29.41