Տնտեսական

USD BUY - 360.00+0.00 USD SELL - 361.00+0.00
EUR BUY - 401.00+2.00 EUR SELL - 407.50+0.50
OIL:  BRENT - 103.22-1.50 WTI - 95.64-1.07
COMEX:  GOLD - 3927.90-0.73 SILVER - 49.59-2.23
COMEX:  PLATINUM - 1396.10-3.18
LME:  ALUMINIUM - 3069.00+2.25 COPPER - 14154.50-1.76
LME:  NICKEL - 15271.00-0.60 TIN - 48873.00-3.00
LME:  LEAD - 1909.50+1.09 ZINC - 3842.50+4.08
FOREX:  USD/JPY - 157.62-0.16 EUR/GBP - 1.1248+0.55
FOREX:  EUR/USD - 1.1248+0.55 GBP/USD - 1.3466+0.48
STOCKS RUS:  RTSI - 943.73-1.93
STOCKS US: DOW JONES - 51786.72-0.38 NASDAQ - 25372.01+0.83
STOCKS US: S&P 500 - 7568.92+0.36
STOCKS JAPAN:  NIKKEI - 62188.63-1.42 TOPIX - 3895.38-0.89
STOCKS CHINA:  HANG SENG - 23919.50+1.67 SSEC - 3686.17+2.16
STOCKS EUR:  FTSE100 - 10638.43-1.14 CAC40 - 8020.31-0.34
STOCKS EUR:  DAX - 25864.62-0.45
04/11/2026  CBA:  USD - 360.12+0.05 GBP - 485.41+2.48
04/11/2026  CBA:  EURO - 405.03+2.33
04/11/2026  CBA:  GOLD - 45579-209 SILVER - 567.39-12.88
2016թ. շինարարության ոլորտ են ուղղվել 60 մլրդ դրամի միջազգային վարկային միջոցներ
16/02/2017 23:10
Կիսվել

2016թ. շինարարության ոլորտ են ուղղվել 60 մլրդ դրամի միջազգային վարկային միջոցներ

2016 թվականին Հայաստանում միջազգային վարկային միջոցներով իրականացվել է շուրջ 60 մլրդ ՀՀ դրամի շինարարություն: 2015 թվականի համեմատ ցուցանիշն աճել է մոտ 30%-ով: Այս մասին տեղեկացնում են Ազգային վիճակագրական ծառայությունից:

Ըստ ներկայացված տվյալների՝ հաշվետու տարում մեր երկրի շինարարության ոլորտի առավել խոշոր միջազգային վարկատուները եղել են Ասիական Զարգացման Բանկն ու Համաշխարհային բանկը:

2016 թվականի ընթացքում միջազգային վարկերի միջոցների հաշվին իրականացված շինարարության ընդհանուր ծավալից 24.4 մլրդ ՀՀ դրամը բաժին է ընկել Ասիական Զարգացման Բանկին, 21.8 մլրդ ՀՀ դրամը՝ Համաշխարհային Բանկին: Հաշվետու տարում, նախորդ տարվա համեմատ, Ասիական Զարգացման Բանկը Հայաստանի շինարարության ոլորտ ուղղվող վարկային միջոցներն ավելացրել է 38%-ով, իսկ Համաշխարհային Բանկը՝ 31%-ով:

Շինարարության ոլորտի վարկավորման առավել ցածր մասնաբաժին են ապահովել Վերակառուցման և Զարգացման Եվրոպական Բանկը և Գերմանիայի Զարգացման Բանկը:

Հարկ է նաև նշել, որ 2016 թվականին միջազգային վարկերի միջոցների հաշվին իրականացված շինարարության մասնաբաժինը մեր երկրի շինարարության համախառն ծավալում կազմել է 15%:

2015 թվականին մեր երկրում միջազգային վարկերի միջոցների հաշվին իրականացվել էր 47,5 մլրդ ՀՀ դրամի շինարարություն: Նախորդ տարվա համեմատ ցուցանիշը աճել էր 20%-ով:

04/11/2026
դրամ
Դոլար (USD)
360.12
+0.05
Եվրո (EUR)
405.03
+2.33
Ռուբլի (RUR)
4.3947
-0.0362
Լարի (GEL)
138.61
-0.18
45579
-209
Արծաթ
567.39
-12.88