
ՎԶԵԲ-ը պատրաստակամություն է հայտնել վարկային ռեսուրսներ տրամադրել գյուղատնտեսության ոլորտի խոշոր տնտեսավարողներին
Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի հետ քննարկվել են գյուղոլորտում համագործակցության հնարավոր ուղիները
ՀՀ գյուղատնտեսության նախարար Իգնատի Առաքելյանն այսօր ընդունել է Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի (ՎԶԵԲ) ագրոբիզնեսի հարցերով տարածաշրջանային տնօրեն Նադյա Պետկովայի գլխավորած պատվիրակությանը: Հանդիպման նպատակն էր քննարկել գյուղատնտեսության ոլորտում հետագա համագործակցության ուղղությունները և նախանշել համատեղ ծրագրերի իրականացման հնարավորությունները:
Ողջունելով հյուրերին` նախարար Իգնատի Առաքելյանը նշել է, որ ներկայումս մշակման փուլում եմ Հայաստանի գյուղատնտեսության ոլորտում առաջիկայում նախատեսվող ծրագրերը:
Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկը պատրաստակամություն է հայտնել վարկային ռեսուրսներ տրամադրել Հայաստանի գյուղատնտեսության ոլորտում խոշոր տնտեսավարողներին:
Նադյա Պետկովան նշել է, որ այս հարցում ակնկալում են ՀՀ գյուղատնտեսության նախարարության աջակցությունը: