Տնտեսական

USD BUY - 393.00+1.00 USD SELL - 398.00+0.00
EUR BUY - 410.00+2.00 EUR SELL - 416.00+1.00
OIL:  BRENT - 72.94+0.72 WTI - 69.58+0.91
COMEX:  GOLD - 2640.50+1.08 SILVER - 30.08+2.52
COMEX:  PLATINUM - 931.90+1.07
LME:  ALUMINIUM - 2534.50+1.10 COPPER - 8941.00+0.65
LME:  NICKEL - 15356.00+1.61 TIN - 28689.00+1.02
LME:  LEAD - 1980.00+0.43 ZINC - 2971.50+0.15
FOREX:  USD/JPY - 156.41-0.46 EUR/GBP - 1.0429+0.67
FOREX:  EUR/USD - 1.0429+0.67 GBP/USD - 1.2569+0.72
STOCKS RUS:  RTSI - 915.60+0.00
STOCKS US: DOW JONES - 42840.26+1.18 NASDAQ - 19572.60+1.03
STOCKS US: S&P 500 - 5930.85+1.09
STOCKS JAPAN:  NIKKEI - 38701.90-0.29 TOPIX - 2701.99-0.44
STOCKS CHINA:  HANG SENG - 19720.70-0.16 SSEC - 3368.07-0.06
STOCKS EUR:  FTSE100 - 8084.61-0.26 CAC40 - 7274.48-0.27
STOCKS EUR:  DAX - 19884.75-0.43
20/12/2024  CBA:  USD - 395.05+0.14 GBP - 494.09-5.04
20/12/2024  CBA:  EURO - 410.46-0.52
20/12/2024  CBA:  GOLD - 32927.10-536.83 SILVER - 374.56-10.85
Մեկնարկում է գյուղատնտեսական տեխնիկայի լիզինգի ծրագիրը
21/03/2017 11:11
Կիսվել

Մեկնարկում է գյուղատնտեսական տեխնիկայի լիզինգի ծրագիրը

ՀՀ գյուղատնտեսության նախարարի տեղակալ Ռոբերտ Մակարյանը, ՀՀ կառավարության աշխատակազմի «Գյուղական տարածքների տնտեսական զարգացման ծրագրերի իրականացման գրասենյակ» պետական հիմնարկի գյուղական ֆինանսավորման կառույցի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Վահե Հարությունյանը և «ՓՄՁ ներդրումներ» ՈՒՎԿ ՓԲԸ-ի գործադիր տնօրեն Արթուր Բադալյանն այսօր հուշագիր են ստորագրել «Հայաստանի Հանրապետությունում գյուղատնտեսական տեխնիկայի ֆինանսական վարձակալության` լիզինգի պետական աջակցության» ծրագրի իրականացումն ապահովելու նպատակով համագործակցության վերաբերյալ:

Հուշագրի ստորագրման արարողությանը մասնակցում էր ՀՀ գյուղատնտեսության նախարար Իգնատի Առաքելյանը:

«ՀՀ գյուղատնտեսության նախարարարությունն այսօր ստորագրեց հուշագիր, որով ֆինանսական միջոցներ են հատկացվում լիզինգի տոկոսադրույքի սուբսիդավորման համար, և արդեն վաղվանից շահառուները կարող են դիմել «ՓՄՁ ներդրումներ» ունիվերսալ վարկային կազմակերպության տարածքային ստորաբաժանումներին և գյուղատնտեսության աջակցության մարզային կենտրոններին տեղեկատվություն ստանալու և նախնական հայտեր ներկայացնելու համար: Ծրագիրը մեծ հետաքրքրություն է առաջացրել, արդեն կա ձևավորված պահանջարկ գյուղացիական տնտեսությունների շրջանում»,-իր խոսքում ընդգծել է գյուղատնտեսության նախարարը:

ՀՀ գյուղատնտեսության նախարարի տեղակալ Ռոբերտ Մակարյանի խոսքով` այլ մասնավոր ֆինանսական կազմակերպություններ ևս ցանկություն են հայտնել ծրագրին մասնակցելու, և նրանց հետ նույնպես առաջիկայում կկնքվեն պայմանագրեր:

Փոխնախարարը հավելել է, որ շահառուներին իրազեկելու նպատակով նախարարության պաշտոնական կայքէջում բացվել է ծրագրի վերաբերյալ առանձին բաժին, որում տեղակայված է տեղեկատվություն լիզինգի տրամադրման պայմանների, լիզինգային ընկերությունների և մատակարար կազմակերպությունների վերաբերյալ, տեղեկատվությունը պարբերաբար թարմացվելու է, այդ թվում` կհրապարակվեն նաև գյուղտեխնիկայի տեսականին և գները:

«Ծրագիրը թափանցիկ է, ինչպես նաև բաց է և ազատ բոլոր մատակարարների և ֆինանսական կառույցների համար: Բացի այդ, մոնիտորինգի միջոցով իրականացվելու է տեխնիկայի ուսումնասիրություն` դրա օգտագործման արդյունավետությունը պարզելու նպատակով, որի արդյունքները նույնպես հասանելի կլինեն հանրությանը»,_ նշել է Ռոբերտ Մակարյանը:

«ՓՄՁ ներդրումներ» ՈՒՎԿ ՓԲԸ-ի գործադիր տնօրեն Արթուր Բադալյանի կարծիքով` նման պայմաններով լիզինգի տրամադրումը մեր երկրում աննախադեպ է, և շոշափելի դրական արդյունքներ կունենա:

Ծրագրի շրջանակում տնտեսավարողները կարող են ձեռք բերել տարբեր մակնիշների տրակտորներ, հացահատիկահավաք կոմբայններ,հավաքիչ-մամլիչներ, տրակտորային շարքացաններ, գութաններ, խոտհնձիչներ, կարտոֆիլատնկիչներ, կարտոֆիլաքանդիչներ, կուլտիվատորներ, ֆրեզներ և սրսկիչներ: Գյուղտեխնիկայի ձեռքբերման պայմաններն են` 20 % կանխավճար, տարեկան 2% լիզինգային տոկոսադրույք, 3-10 տարի մարման ժամկետ` կախված տեխնիկայի տեսակից:

Ծրագրի շրջանակներում նույն լիզինգառուի կողմից ձեռք բերվող լիզինգի առարկաների ընդհանուր գումարը չպետք է գերազանցի 200,0 մլն դրամը: Լիզինգի առարկաների ընդհանուր գումարը 100 մլն դրամը գերազանցելու դեպքում, լիզինգառուն մինչև լիզինգի պայմանագիր կնքելը այդ մասին գրավոր տեղեկացնում է Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարությանը:

Ծրագրի իրականացման արդունքում որոշակիորեն կնորացվի Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսական տեխնիկայի հավաքակազմը, ինչը նախադրյալներ կստեղծի առաջիկա տարիներին մատչելի մեխանիզմների կիրառմամբ տեխնիկայի համալրման առավել ընդգրկուն ծրագրերի իրականացման համար, որոնք զուգահեռ համայնքներին կից մեքենատրակտորային կայաններ ստեղծելու հնարավորություններ կստեղծեն: Բացի այդ, որոշակիորեն կբարձրանա գյուղատնտեսությունում մեքենայացման մակարդակը, տնտեսապես կամրապնդվեն շահառու գյուղացիական տնտեսությունները, և պայմաններ կստեղծվեն վերջիններիս կողմից ապրանքային արտադրության կազմակերպման և հետագա զարգացման համար:

20/12/2024
դրամ
Դոլար (USD)
395.05
+0.14
Եվրո (EUR)
410.46
-0.52
Ռուբլի (RUR)
3.85
+0.02
Լարի (GEL)
141.22
+0.15
32927.10
-536.83
Արծաթ
374.56
-10.85