Տնտեսական

USD BUY - 390.00+0.00 USD SELL - 395.00-2.00
EUR BUY - 409.00+0.00 EUR SELL - 416.00-2.00
OIL:  BRENT - 74.49+1.50 WTI - 71.09+1.54
COMEX:  GOLD - 2665.90-1.63 SILVER - 31.00-1.37
COMEX:  PLATINUM - 927.70-1.27
LME:  ALUMINIUM - 2599.50+0.00 COPPER - 9091.50+0.00
LME:  NICKEL - 16168.00+0.00 TIN - 29534.00+0.00
LME:  LEAD - 2005.50+0.00 ZINC - 3075.00+0.00
FOREX:  USD/JPY - 153.64+0.41 EUR/GBP - 1.0502+0.41
FOREX:  EUR/USD - 1.0502+0.41 GBP/USD - 1.2618-0.31
STOCKS RUS:  RTSI - 915.60+0.00
STOCKS US: DOW JONES - 43828.06-0.20 NASDAQ - 19926.72+0.12
STOCKS US: S&P 500 - 6051.09+0.00
STOCKS JAPAN:  NIKKEI - 39470.44-0.95 TOPIX - 2746.56-0.95
STOCKS CHINA:  HANG SENG - 19971.24-2.09 SSEC - 3391.88-2.01
STOCKS EUR:  FTSE100 - 8300.33-0.14 CAC40 - 7409.57-0.15
STOCKS EUR:  DAX - 20405.92-0.10
13/12/2024  CBA:  USD - 394.01-0.30 GBP - 498.30-4.13
13/12/2024  CBA:  EURO - 413.24-0.63
13/12/2024  CBA:  GOLD - 34004.58-293.38 SILVER - 403.85+1.98
Իգնատի Առաքելյանը մասնակցել է Օրգանական գյուղատնտեսության աջակցության նախաձեռնության ղեկավար կոմիտեի հանդիպմանը
05/04/2017 16:17
Կիսվել

Իգնատի Առաքելյանը մասնակցել է Օրգանական գյուղատնտեսության աջակցության նախաձեռնության ղեկավար կոմիտեի հանդիպմանը

ՀՀ գյուղատնտեսության նախարար Իգնատի Առաքելյանն այսօր մասնակցել է Եվրոպական միության կողմից ֆինանսավորվող և Ավստրիական զարգացման գործակալության (ԱԶԳ) կողմից համաֆինանսավորվող և իրականացվող «Օրգանական գյուղատնտեսության աջակցության նախաձեռնություն» (ՕԳԱՆ) ծրագրի ղեկավար կոմիտեի հանդիպմանը:

Եռամյա ծրագրի հիմնական նպատակն է ֆինանսական և տեխնիկական աջակցություն ցուցաբերել Հայաստանում օրգանական գյուղատնտեսությամբ զբաղվող ֆերմերներին, ագրոբիզնեսներին և կոոպերատիվներին, ինչպես նաև օժանդակել  օրենսդրական բարեփոխումներին, տեղական շուկայի զարգացմանը ու արտահանման ծավալների ավելացմանը:

«Մենք համոզված ենք, որ Հայաստանում օրգանական գյուղատնտեսությունն ունի զարգացման մեծ ներուժ: Տեսնելով այն աշխատանքը, որը դուք կատարում եք փոքր ու միջին օրգանական գյուղատնտեսության զարգացման համար, մենք ուզում ենք ձեզ հետ քննարկել մեկ այլ, ավելի հավակնոտ ծրագրի իրականացման հնարավորությունը Հայաստանում օրգանական գյուղատնտեսությունը զարգացնելու համար: Եթե մենք կարողանանք գտնել օրգանական արտադրանքի իրացման համար շուկա և ապահովել ծավալ, ապա կարող ենք միասին ծրագիր մշակել` ներգրավելով  տեղական մասնավոր և եվրոպական ավելի մեծ ներդրումներ, ինչպես նաև  պետության աջակցություն կամ սուբսիդավորում իրականացնել»,-նշել է նախարար Իգնատի Առաքելյանը:

Նախարարը նաև ընդգծել է ՀՀ գյուղատնտեսության նախարարության  պատրաստակամությունը ծրագրի մշակման նպատակով սեղմ ժամկետում ստեղծել աշխատանքային խումբ և կազմել համատեղմիջոցառումների ժամանակացույց:

Հանդիպման ընթացքում ՕԳԱՆ ծրագրի թիմի ղեկավար Դեյվիդ Մուկենհուբերն արձանագրել է  ծրագրի առաջին փուլի հաջող իրականացումը, որի արդյունքում այժմ  46 ֆերմեր և արտադրող  անցում են կատարում դեպի օրգանական գյուղատնտեսություն: Ծրագրի երկրորդ փուլի աշխատանքն ուղղված կլինի այդ օրգանական արտադրանքի հաջող իրացմանը  և շուկայավարմանը:

Ծրագրի շրջանակում ֆերմերներին օժանդակելու նպատակով նախատեսվում է օրգանական գյուղատնտեսության աջակցման կառույցների վերապատրաստում, կրթական հաստատություններինօրգանական գյուղատնտեսության վերաբերյալ ուսումնական ծրագրերի տրամադրում և աջակցություն ժամանակակից ձեռնարկների մշակման հարցում:

13/12/2024
դրամ
Դոլար (USD)
394.01
-0.30
Եվրո (EUR)
413.24
-0.63
Ռուբլի (RUR)
3.83
+0.02
Լարի (GEL)
139.72
+0.88
34004.58
-293.38
Արծաթ
403.85
+1.98