
Հայաստանի զարգացման հիմնադրամը նոր տնօրեն ունի
Վարչապետ Կարեն Կարապետյանի գլխավորությամբ կառավարությունում այսօր տեղի է ունեցել Հայաստանի զարգացման հիմնադրամի (ՀԶՀ) հոգաբարձուների խորհրդի հերթական նիստը:
Օրակարգային առաջին հարցով քննարկվել և հաստատվել են ՀԶՀ 2016թ. ֆինանսական և գործունեության հաշվետվությունները:
Խորհուրդն ընդունել է հիմնադրամի գործադիր տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Կարէն Մկրտիչեանի հրաժարականի դիմումը: Նա տեղեկացրել է, որ պատրաստվում է ՀՀ-ում սեփական խորհրդատվական և ներդրումային ընկերություն հիմնել ու հաջողություն մաղթել հիմնադրամի անձնակազմին:
ՀԶՀ հոգաբարձուների խորհուրդը քննարկել և միաձայն քվեարկությամբ Արմեն Ավակ Ավակյանին նշանակել է Հայաստանի զարգացման հիմնադրամի գործադիր տնօրեն: