Տնտեսական

USD BUY - 360.00+0.00 USD SELL - 361.00+0.00
EUR BUY - 399.00+0.00 EUR SELL - 405.00+0.00
OIL:  BRENT - 108.74-4.11 WTI - 99.79-4.16
COMEX:  GOLD - 3904.60+0.49 SILVER - 50.25+2.34
COMEX:  PLATINUM - 1435.50-0.03
LME:  ALUMINIUM - 3069.00+2.25 COPPER - 14154.50-1.76
LME:  NICKEL - 15271.00-0.60 TIN - 48873.00-3.00
LME:  LEAD - 1909.50+1.09 ZINC - 3842.50+4.08
FOREX:  USD/JPY - 157.95+0.27 EUR/GBP - 1.1216+0.56
FOREX:  EUR/USD - 1.1216+0.56 GBP/USD - 1.3416+0.19
STOCKS RUS:  RTSI - 981.25+0.43
STOCKS US: DOW JONES - 51770.31-1.09 NASDAQ - 25437.00-2.86
STOCKS US: S&P 500 - 7580.07-1.82
STOCKS JAPAN:  NIKKEI - 63290.11-2.12 TOPIX - 3965.07-0.95
STOCKS CHINA:  HANG SENG - 23294.42+1.46 SSEC - 3599.02-1.44
STOCKS EUR:  FTSE100 - 10729.78+0.07 CAC40 - 7969.42-0.01
STOCKS EUR:  DAX - 25818.21-0.85
30/10/2026  CBA:  USD - 360.14-0.16 GBP - 483.67+3.64
30/10/2026  CBA:  EURO - 403.36+1.66
30/10/2026  CBA:  GOLD - 46620-202 SILVER - 606.96-15.91
Bloomberg. Թրամփի վարչակազմի շուրջ ծավալված սկանդալների պատճառով աշխարհի ամենահարուստները 35 մլրդ դոլար են կորցրել
18/05/2017 16:01
Կիսվել

Bloomberg. Թրամփի վարչակազմի շուրջ ծավալված սկանդալների պատճառով աշխարհի ամենահարուստները 35 մլրդ դոլար են կորցրել

Աշխարհի 500 ամենահարուստ մարդկանց միագումար կարողությունը մոտավորապես 35 մլրդ դոլարով կրճատվել Է ԱՄՆ-ի եւ մի շարք այլ երկրների ֆոնդային շուկաների փլուզման հետեւանքով, որը մայիսի 17-ին տեղի Է ունեցել Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմի շուրջ ծավալված սկանդալների պատճառով: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, վկայում են համապատասխան վարկանիշում գրանցված վերջին փոփոխությունները, որը կազմվել Է Bloomberg գործակալության կողմից:

Մոլորակի ամենահարուստ մարդը՝ Բիլ Գեյթսը, զրկվել Է մոտավորապես 1 մլրդ դոլարից, քանի որ ավելի քան 2 տոկոսով Էժանացել են ծրագրային ապահովման մշակմամբ զբաղվող Microsoft ընկերության բաժնետոմսերը: Bloomberg-ի վերջին գնահատումներով՝ Գեյթսի հաշվին կա մոտավորապես 86,6 մլրդ դոլար:

Amazon ընկերությունը գլխավորող ամերիկացի ձեռնարկատեր Ջեֆրի Բեզոսը, որին պատկանում Է համանուն ինտերնետ-խանութը, աղքատացել Է 1,7 մլրդ դոլարով: Դրա պատճառը դարձել Է այն, որ Amazon-ի արժեթղթերն Էժանացել են 2,2 տոկոսով: Բեզոսին պատկանող ակտիվների միագումար արժեքը կրճատվել Է մինչեւ 81,9 մլրդ դոլար:

Inditex իսպանական տեքստիլ կոնցեռնի եւ Zara առեւտրանիշի հիմնադիր Ամանսիո Օրտեգան կորցրել Է 355 մլն դոլար: Նրա կարողությունը նվազել Է մինչեւ 83,2 մլրդ դոլար: Չնայած դրան, Օրտեգան մոլորակի ամենահարուստ մարդկանց ցուցակում բարձրացել Է երկրորդ տեղը՝ առաջ անցնելով Բեզոսից:

Facebook ամերիկյան ընկերության հիմնադիրներից մեկը՝ Մարկ Ցուկերբերգը, աղքատացել Է 2 մլրդ դոլարով: Facebook-ի բաժնետոմսերի գինն ընկել Է 3,3 տոկոսով, իսկ Ցուկերբերգի կարողությունը կրճատվել Է մինչեւ 62,3 մլրդ դոլար:

Bloomberg-ի վերջին տվյալների համաձայն, աշխարհի ամենահարուստ մարդկանց միագումար կարողությունը հավասար Է մոտավորապես 4,9 տրիլիոն դոլարի, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:

30/10/2026
դրամ
Դոլար (USD)
360.14
-0.16
Եվրո (EUR)
403.36
+1.66
Ռուբլի (RUR)
4.4854
+0.0103
Լարի (GEL)
138.78
-0.12
46620
-202
Արծաթ
606.96
-15.91