2017թ. հունվար-ապրիլին Հայաստանում Տնտեսական Ակտիվության Ցուցանիշն աճել է 5.7%-ով
Ընթացիկ տարվա հունվար-ապրիլ ամսներին, 2016թ. տարվա համադրելի ժամանակահատվածի համեմատ, Հայաստանում տնտեսական ակտիվության ցուցանիշն աճել է 5.7%-ով: Այս մասին հաղորդում են Ազգային վիճակագրական ծառայությունից:
Ըստ ներկայացված տվյալների՝ հաշվետու ժամանակաշրջանում տնտեսական ակտիվության ցուցանիշի աճին նպաստել է արդյունաբերական արտադրանքի, առևտրի շրջանառության և բնակչության մատուցված ծառայությունների ծավալների աճը:
Այսպես, հունվար-ապրիլին արդյունաբերական արտադրանքի ծավալն աճել է 12.9%-ով, առևտրի շրջանառությունը՝ 12.1%-ով, իսկ բնակչության մատուցված ծառայությունների ծավալի աճը կազմել է 10.1%:
Միևնույն ժամանակ, գյուղատնտեսության ոլորտում համախառն արտադրանքի ծավալը կրճատվել է 2.9%-ով, շինարարության ոլորտում արձանագրվել է անկում՝ շուրջ 13.4%:
Բացարձակ արտահայտությամբ արդյունաբերության համախառն արտադրանքի ծավալը կազմել է 485.49 մլրդ ՀՀ դրամ, առևտրի շրջանառությունը՝ 685.87 մլրդ ՀՀ դրամ, ծառայությունների ծավալը՝ 409.03 մլրդ ՀՀ դրամ:
Գյուղատնտեսության համախառն արտադրանքի ծավալը կազմել է 114.27 մլրդ ՀՀ դրամ, իսկ շինարարության ծավալը՝ 52.86 մլրդ ՀՀ դրամ:
Հարկ է նշել, որ հաշվետու ամիսներին սպառողական գների ինդեքսը կազմել է 100.1%: