Թուրքիայի քաղաքացիները կարող են աշխատել Ռուսաստանում. Վլադիմիր Պուտինը հանել է արգելանքը
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը մասնակիորեն հանել է 2015թ.-ի նոյեմբերից Թուրքիայի նկատմամբ կիրառվող պատժամիջոցները։
Խոսքը մասնավորապես գնում է Թուրքիայի քաղաքացիներին Ռուսաստանում աշխատելու թույլատրության մասին։ Բացի դրանից, վերականգնվում է երկու երկրների քաղաքացիների փոխադարձ այցելությունների իրավունքը։
Հիշեցնենք, որ մայիսի սկզբին Ռուսաստանի և Թուրքիայի նախագահները պայմանավորվել էին մասնակիորեն վերացնել փոխադարձ պատժամիջոցները։