Տնտեսական

USD BUY - 388.00+0.00 USD SELL - 391.00+1.00
EUR BUY - 409.00-1.00 EUR SELL - 414.00-2.00
OIL:  BRENT - 72.97-0.40 WTI - 68.91-0.85
COMEX:  GOLD - 2659.40+0.69 SILVER - 31.22-0.13
COMEX:  PLATINUM - 970.50-0.90
LME:  ALUMINIUM - 2644.00-0.02 COPPER - 9089.50+0.02
LME:  NICKEL - 15906.00+0.25 TIN - 29026.00+0.51
LME:  LEAD - 2021.00+1.00 ZINC - 2987.50+1.24
FOREX:  USD/JPY - 155-0.04 EUR/GBP - 1.0551-0.36
FOREX:  EUR/USD - 1.0551-0.36 GBP/USD - 1.2654-0.19
STOCKS RUS:  RTSI - 915.60+0.00
STOCKS US: DOW JONES - 43408.47+0.32 NASDAQ - 18966.14-0.11
STOCKS US: S&P 500 - 5917.11+0.00
STOCKS JAPAN:  NIKKEI - 38026.17-0.85 TOPIX - 2682.81-0.57
STOCKS CHINA:  HANG SENG - 19601.11-0.53 SSEC - 3370.40+0.07
STOCKS EUR:  FTSE100 - 8085.07-0.17 CAC40 - 7198.45-0.43
STOCKS EUR:  DAX - 19004.78-0.29
21/11/2024  CBA:  USD - 389.45+0.26 GBP - 491.95-0.73
21/11/2024  CBA:  EURO - 409.74-0.78
21/11/2024  CBA:  GOLD - 33062.61+239.17 SILVER - 386.53-4.93
Ենոքավանի զբոսաշրջային կենտրոնում տարեկան մինչև 250 հազար զբոսաշրջիկի կընդունեն
06/06/2017 21:26
Կիսվել

Ենոքավանի զբոսաշրջային կենտրոնում տարեկան մինչև 250 հազար զբոսաշրջիկի կընդունեն

Տավուշի մարզի Ենոքավան համայնքում արկածային և էքստրեմալ զբոսաշրջության համար ռեսուրսներն օգտագործելով՝ ստեղծվել է ակտիվ զբոսաշրջության համար Հայաստանի ամենագրավիչ համալիրներից մեկը, որը տարեկան ընդունում է մոտ 45 հազար զբոսաշրջիկների: Տարիների ընթացքում Ենոքավան համայնքի շուրջ նախագծվել և կահավորվել են քայլարշավային երթուղիներ, ինչպես նաև, տեղի բնակչության ռեսուրսներն օգտագործելով, պատրաստվել են զբոսավար-ուղեկցորդներ, ովքեր զբոսաշրջիկներին ուղեկցում են քայլարշավների և այլ երթուղիների ընթացքում: Կառուցվել են գրունտային ճանապարհներ, լուծվել է ջրամատակարարման հարցը, կառուցվել են մի շարք ենթակառուցվածքներ:

Ենոքավան համայնքում ակտիվ զբոսաշրջության համար պայմանները ստեղծել է «Ապագա տուր» ընկերությունը: Ընկերության ստեղծած կենտրոնն ունի բոլոր պայմաններն ակտիվ հանգստի համար, ինչի համար հիմք են հանդիսացել անտառը, բացատները, գետը, ձորը, ջրվեժը և քարանձավը:

Ենոքավան համայնքում լրագրողների շրջայցի շրջանակներում Ենոքավանի զարգացման հիմնադրամի զբոսաշրջության զարգացման գծով համակարգող Տիգրան Չիբուխչյանն ընդգծեց, որ այս պահին համայնքում գործող հյուրանոցային համալիրում ծառայություններ են մատուցում 12 քոթեջներում, որոնք ունեն 22 համար և մոտ 44 ննջատեղ: «Հարմարավետ քոթեջներում զուգորդվում են ազգային հայկական ոճը և ժամանակակից հարմարությունները: Համալիրն ունի նաև միջոցառումների կազմակերպման հարմարություններ»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ընդգծեց Չիբուխչյանը:

Հյուրերն այստեղ ստանում են լավ հնարավորություն՝ ծանոթանալու հայկական խոհանոցին, իսկ մածունը, կարագը, պանիրը պատրաստվում են տեղում, ինչպես նաև յուրաքանչյուր օր թխվում է հաց և թխվածքաբլիթներ: 2005 թվականից գործում է ձիարշավարանը, որը 40 հատուկ մարզումներ անցած ձիերով սպասարկում է ձիարշավները, ինչպես նաև տեղում այցելուներին սովորեցնում է ձիավարել:

Տիգրան Չիբուխչյանը հայտնեց, որ 2015թ.-ից Ենոքավան համայնքում գործում է նաև Yell Extreme Park-ը, ինչի համար ներգրավվել են նոր ներդրումներ: «Այն կառուցվել և զարգանում է շնորհիվ մասնավոր ներդրողների: Այն ոչ պրոֆեսիոնալներին առաջարկում է զիփլայն թռիչքներ: Առաջին թռիչքը տեղի է ունեցել 2015թ. հուլիսին, իսկ 2016թ. հուլիսի դրությամբ այցելուների թիվը գերազանցել է 5 հազարը: Առաջարկվում է 5 ճոպանագիծ՝ 135, 200, 268, 375, 750 մետր երկարությամբ: Ճոպանների բարձրությունը 200-300 մետր է»,- մանրամասնեց Չիբուխչյանը:

Նախատեսվում է Ենոքավան համայնքում կառուցել աշխարհում ամենաերկար զիփլայն ատրակցիոնը: Դրա համար միջազգային Indiegogo համաֆինանսավորման հարթակում սկսվել է զիփլայնի կառուցմանն ուղղված կոլեկտիվ դրամահավաքը: Աշխարհի ամենաերկար զիփլայնը կունենա 2 հազար 680 մետր երկարություն և 200-300 մետր բարձրություն: Թռիչքի տևողությունը կկազմի 3 րոպե, որի ժամանակ հնարավոր է զարգացնել առավելագույնը 120 կմ/ժ արագություն: Զիփլայնը նախատեսվում է կառուցել մինչև 2017թ. հուլիսի վերջ:

Տիգրան Չիբուխչյանը նաև հայտնեց, որ այս պահին մշակվում է Ենոքավան համայնքի զարգացման  ծրագիրը, որի իրականացման արդյունքում ակնկալվում է մինչև 2025թ. ընդունել 250 հազար զբոսաշրջիկների: «Ապագա տուր» ընկերությունը Ենոքավանում էթնո գյուղ հիմնելու նպատակով դիմել է Եվրոպական Միությանը՝ դրամաշնորհ ստանալու նպատակով: Դրա շնորհիվ կբարեկարգվի համայնքի 20-25 տուն, որոնցում կլինեն արհեստանոցներ՝ հիմնված տեղի բնակչության հմտությունների վրա, միաժամանակ կառաջարկվեն B&B հյուրանոցային ծառայություններ: Ծրագրի այս մասը կնպաստի նաև համայնքում աշխատատեղերի ստեղծմանը և համայնքի զարգացմանը:

21/11/2024
դրամ
Դոլար (USD)
389.45
+0.26
Եվրո (EUR)
409.74
-0.78
Ռուբլի (RUR)
3.86
-0.02
Լարի (GEL)
142.08
+0.17
33062.61
+239.17
Արծաթ
386.53
-4.93