Տնտեսական

USD BUY - 360.00+0.00 USD SELL - 361.00+0.00
EUR BUY - 402.00+1.00 EUR SELL - 408.00+0.50
OIL:  BRENT - 93.83-9.10 WTI - 86.94-9.10
COMEX:  GOLD - 4115.00+4.76 SILVER - 52.12+5.10
COMEX:  PLATINUM - 1534.00+9.88
LME:  ALUMINIUM - 3069.00+2.25 COPPER - 14154.50-1.76
LME:  NICKEL - 15271.00-0.60 TIN - 48873.00-3.00
LME:  LEAD - 1909.50+1.09 ZINC - 3842.50+4.08
FOREX:  USD/JPY - 157.97+0.22 EUR/GBP - 1.1258+0.09
FOREX:  EUR/USD - 1.1258+0.09 GBP/USD - 1.349+0.18
STOCKS RUS:  RTSI - 931.72-1.27
STOCKS US: DOW JONES - 53356.12+3.03 NASDAQ - 25736.51+1.44
STOCKS US: S&P 500 - 7688.62+1.58
STOCKS JAPAN:  NIKKEI - 61077.90-1.79 TOPIX - 3940.39+1.16
STOCKS CHINA:  HANG SENG - 24796.98+3.67 SSEC - 3689.91+0.10
STOCKS EUR:  FTSE100 - 10829.21+1.79 CAC40 - 8177.89+1.96
STOCKS EUR:  DAX - 26437.67+2.22
05/11/2026  CBA:  USD - 360.4+0.28 GBP - 485.13-0.28
05/11/2026  CBA:  EURO - 404.66-0.37
05/11/2026  CBA:  GOLD - 46787+1208 SILVER - 602.41+35.02
Կառավարությունը նպատակ ունի արտահանման բաժինն ՀՆԱ-ում հասցնել 40-45%-ի
19/06/2017 11:49
Կիսվել

Կառավարությունը նպատակ ունի արտահանման բաժինն ՀՆԱ-ում հասցնել 40-45%-ի

Առաջիկա հինգ տարվա ընթացքում Հայաստանի տնտեսական աճը հիմնված կլինի տնտեսության ներքին ռեսուրսների արդյունավետ և խելացի օգտագործման ու արտաքին աշխարհում մրցունակության բարձրացման վրա՝ ապահովելով արտահանման ծավալների աստիճանական ավելացումը, ինչը պետք է հանդիսանա տնտեսական աճի առանցքային շարժիչը: «Արմենպրես»-ի հաղորդմամբ, այդ մասին նշված է ծրագրում, որն արտահերթ նիստում հավանության է արժանացել կառավարության կողմից և ներկայացվել Ազգային ժողով: 

Մրցունակ և նորարար տնտեսություն ունենալու համար ՀՀ կառավարությունը մշակելու և կյանքի է կոչելու Հայաստանի թվային օրակարգը, որը հիմք կհանդիսանա մեր տնտեսության վերափոխման և կենսունակության ապահովման համար։ Թվային օրակարգը կանդրադառնա մեր կյանքի գրեթե բոլոր ոլորտներին. պետական կառավարման համակարգին, ենթակառուցվածքներին, տնտեսությանը և աշխատա- տեղերին, հասարակական կյանքին, կրթությանը, գիտությանը, հետազոտություններին, մշակույթին, անվտանգությանը և Հայաստանի մասնակցությամբ ինտեգրացիոն գործընթացներին։

Ըստ կառավարության, գործարար միջավայրի գործելաոճը պետք է հիմնված լինի ժամանակակից, կիրառական գիտելիքների և կառավարման հմտությունների վրա: Անհրաժեշտ է արդիականացնել գործարար էկոհամակարգը՝ խրախուսելու նոր աշխատատեղերի ստեղծումն ու խթանելու նորարարությունների մշակումն ու ներդրումը, ինչպես նաև տնտեսությունում արտադրողականության աճի բարձրացման նպատակով լայնորեն կիրառելու նորարար տեխնոլոգիաները:

«Մեր նպատակը սփյուռքահայության և հայրենիքի առավել ամուր կապի ստեղծման բանաձևը գտնելն է, ինչը հնարավորություն կընձեռի պահպանելու հայի ինքնությունը, ինչպես նաև Հայաստանը դարձնելու հայանպաստ կենտրոն, որը միավորում է աշխարհով մեկ սփռված բոլոր հայերին: Մենք պատասխանատվություն ենք կրում մեկս մյուսի նկատմամբ, ինչն էլ մեզ համոզում է միավորել ուժերը, բազմապատկել հնարավորություններն ու շտկել մեր կեցվածքը աշխարհի նիստուկացում: Մենք պետք է միջավայր ստեղծենք, որպեսզի սփյուռքում բնակվող տարբեր ոլորտների կառավարիչները, մշակութային գործիչները, կրթության և գիտության ոլորտի միջազգային ճանաչում ունեցող մեր հայրենակիցները մասնակից դառնան մեր երկրում ընթացող բարեփոխումներին՝ առաջին հերթին կառավարման նոր մշակույթ բերելու, սփյուռքի մեր լավագույն մասնագետների գիտելիքներն ու ներուժը համահայկական նպատակներին ծառայեցնելու համար»,- ասված է ծրագրում:

ՀՀ կառավարությունը սույն ծրագրի իրականացմամբ 2017-2022 թվականների ընթացքում նպատակադրում է՝ զարգացած երկրների համեմատ տնտեսական աճի առաջանցիկ տեմպերի ապահովում` համախառն ներքին արդյունքի միջին հաշվով շուրջ 5 տոկոս աճի ապահովման միջոցով, արտահանման աճի նշանակալի տեմպերի ապահովում՝ ապրանքների և ծառայությունների արտահանման մասնաբաժինը ՀՆԱ-ում հասցնելով 40-45 տոկոսի, աղքատության կրճատման ապահովում՝ իջեցնելով այն 12 տոկոսային կետով, զբաղվածության աճի և արժանապատիվ աշխատանքի վարձատրության օպտիմալ զուգակցմամբ՝ անվանական նվազագույն աշխատավարձի 25 տոկոս աճի ապահովում՝ հաշվի առնելով կառուցվածքային գործազրկությունը և երկրի մրցունակության նվազման ռիսկերը զսպող նվազագույն աշխատավարձի և աշխատավարձի մեդիանայի համամասնությունը:

Ըստ ծրագրի, դրանում նախատեսված միջոցառումների արդյունքային ցուցանիշները բացահայտում են այն թիրախները, որոնց նվաճմանն էլ միտված է լինելու ՀՀ կառավարության գործունեությունը՝ առաջիկա հինգ տարիների ընթացքում:

05/11/2026
դրամ
Դոլար (USD)
360.4
+0.28
Եվրո (EUR)
404.66
-0.37
Ռուբլի (RUR)
4.4134
+0.0187
Լարի (GEL)
138.98
+0.37
46787
+1208
Արծաթ
602.41
+35.02