Տնտեսական

USD BUY - 360.00+0.00 USD SELL - 361.00+0.00
EUR BUY - 399.00+0.00 EUR SELL - 405.00+0.00
OIL:  BRENT - 113.40-2.38 WTI - 104.12+0.82
COMEX:  GOLD - 3885.70-2.66 SILVER - 49.10-5.29
COMEX:  PLATINUM - 1436.00-1.59
LME:  ALUMINIUM - 3001.50-1.23 COPPER - 14407.50-1.17
LME:  NICKEL - 15363.00-1.44 TIN - 50384.00-2.67
LME:  LEAD - 1889.00-0.68 ZINC - 3692.00-1.06
FOREX:  USD/JPY - 157.52+0.08 EUR/GBP - 1.1154-0.32
FOREX:  EUR/USD - 1.1154-0.32 GBP/USD - 1.3391+0.00
STOCKS RUS:  RTSI - 981.25+0.43
STOCKS US: DOW JONES - 51770.31-1.09 NASDAQ - 25437.00-2.86
STOCKS US: S&P 500 - 7580.07-1.82
STOCKS JAPAN:  NIKKEI - 63290.11-2.12 TOPIX - 3965.07-0.95
STOCKS CHINA:  HANG SENG - 23294.42+1.46 SSEC - 3599.02-1.44
STOCKS EUR:  FTSE100 - 10729.78+0.07 CAC40 - 7969.42-0.01
STOCKS EUR:  DAX - 25818.21-0.85
30/10/2026  CBA:  USD - 360.14-0.16 GBP - 483.67+3.64
30/10/2026  CBA:  EURO - 403.36+1.66
30/10/2026  CBA:  GOLD - 46620-202 SILVER - 606.96-15.91
Հունիսի 26-ի դրությամբ Հայաստանից արտահանվել է 5,000 տոննա ծիրան
26/06/2017 23:40
Կիսվել

Հունիսի 26-ի դրությամբ Հայաստանից արտահանվել է 5,000 տոննա ծիրան

Ներկայիս դրությամբ Հայաստանից 5 հազար տոննա ծիրան է արտահանվել. միայն 3 հազարը` վերջին չորս օրերի ընթացքում: Այս մասին «Արմենպրես»-ի հետ զրույցում ասաց ՀՀ գյուղատնտեսության փոխնախարար Ռոբերտ Մակարյանը: Նրա խոսքով` արտահանումների գործընթացը նորմալ շարունակվում է:

«Ծիրանի արտահանման հիմնական ուղղությունը ՌԴ-ն է: Շուրջ մեկ տոննա արտահանել են Արաբական Միացյալ Էմիրություններ, 127 տոննա`Վրաստան, իսկ մնացած մասը` Ռուսաստան»,- ասաց Մակարյանը` վստահեցնելով, որ ծիրանի արտահանման գործընթացում բազմաթիվ իրավաբանական և ֆիզիկական անձիք են մասնակցում, քանի որ դրա պահանջարկը ՌԴ-ում մեծ է` բազմաթիվ արտահանողներ կան այդ ոլորտում:

Անդրադառնալով քննարկումներին, թե ՌԴ շուկայի գրեթե բոլոր խոշոր իրացման կետերն աշխատում են միայն «Սպայկա» ընկերության հետ, փոխնախարարն արձագանքեց, որ ընկերությունը խոշոր ծավալներով է արտահանում, քանի որ ունի ենթակառուցվածքներ, լոգիստիկ ծառայություններ: Նրա խոսքով` Կրասնոդարի շրջանի մեկ կամ երկու շուկաներին դիմել են վաճառելու համար, և շուկայի սեփականատերերը նշել են, որ աշխատում են միայն «Սպայկայի» հետ:

«Նախ, արտահանող ընկերությունը չի ունեցել նախնական գրավոր կամ բանավոր պայմանավորվածություն, որպեսզի այն խախտվեր, բացի այդ՝ գնորդն է որոշում՝ մեկ վաճառողի հետ է աշխատում, թե մի քանի: Գնորդն է իր առաջարկներն անում: Ռուսաստանում մեր առևտրային ներկայացուցչի հետ ենք կապվել Դոնի Ռոստովում, Կրասնոդարում շուկաների վերաբերյալ լրացուցիչ տվյալներ տալու համար, որպեսզի արտահանողները կարողանան իրենց ապրանքն իրացնել: Սակայն սա նախադեպ չպետք է լինի, քանի որ ամեն վաճառող կամ արտահանող նախ պետք է ինքը ճշտի շուկան, վաճառքի ուղղությունը, նոր արտահանումներ իրականացնի»,- նշեց Մակարյանը` հավելելով, որ ներկայումս շատերը բողոքում են գների իջեցումից, սակայն, իրականում, ծիրանի սեզոնի սկսելու ժամանակ դրա գինը բարձր է, քանի որ քանակը քիչ է, այնուհետև, երբ սկսում է հասունանալ` գները իջնում են:

Փոխնախարարի խոսքով` գնի տատանումները բոլոր ժամանակներում էլ եղել են արտահանման մասով, պարզապես այս տարի խնդիրն այն է, որ գյուղատնտեսական սեզոնը շուրջ 10 օր հետ է ընկել և ռուսական շուկա մուտք են գործել ուզբեկական և այլ երկրների ծիրաններ, իսկ  քանի որ ՌԴ-ի շուկայում առաջարկը մեծ է. այդ իսկ պատճառով՝ գներն այնտեղ էլ են նվազել:

30/10/2026
դրամ
Դոլար (USD)
360.14
-0.16
Եվրո (EUR)
403.36
+1.66
Ռուբլի (RUR)
4.4854
+0.0103
Լարի (GEL)
138.78
-0.12
46620
-202
Արծաթ
606.96
-15.91