Տնտեսական

USD BUY - 390.00+0.00 USD SELL - 395.00-2.00
EUR BUY - 409.00+0.00 EUR SELL - 416.00-2.00
OIL:  BRENT - 74.49+1.50 WTI - 71.09+1.54
COMEX:  GOLD - 2665.90-1.63 SILVER - 31.00-1.37
COMEX:  PLATINUM - 927.70-1.27
LME:  ALUMINIUM - 2599.50+0.00 COPPER - 9091.50+0.00
LME:  NICKEL - 16168.00+0.00 TIN - 29534.00+0.00
LME:  LEAD - 2005.50+0.00 ZINC - 3075.00+0.00
FOREX:  USD/JPY - 153.64+0.41 EUR/GBP - 1.0502+0.41
FOREX:  EUR/USD - 1.0502+0.41 GBP/USD - 1.2618-0.31
STOCKS RUS:  RTSI - 915.60+0.00
STOCKS US: DOW JONES - 43828.06-0.20 NASDAQ - 19926.72+0.12
STOCKS US: S&P 500 - 6051.09+0.00
STOCKS JAPAN:  NIKKEI - 39470.44-0.95 TOPIX - 2746.56-0.95
STOCKS CHINA:  HANG SENG - 19971.24-2.09 SSEC - 3391.88-2.01
STOCKS EUR:  FTSE100 - 8300.33-0.14 CAC40 - 7409.57-0.15
STOCKS EUR:  DAX - 20405.92-0.10
13/12/2024  CBA:  USD - 394.01-0.30 GBP - 498.30-4.13
13/12/2024  CBA:  EURO - 413.24-0.63
13/12/2024  CBA:  GOLD - 34004.58-293.38 SILVER - 403.85+1.98
«Շահդենիզ 2» գազային խոշորագույն նախագծի պատճառով Ադրբեջանի տնտեսությանը մեծ վնասներ կկրի
01/07/2017 23:31
Կիսվել

«Շահդենիզ 2» գազային խոշորագույն նախագծի պատճառով Ադրբեջանի տնտեսությանը մեծ վնասներ կկրի

«Շահդենիզ 2» գազային խոշորագույն նախագծում, որի իրագործմամբ Ադրբեջանը արդյունահանվող գազը մտադիր է արտահանել Թուրքիա և Եվրոպա ներդրումների մոտ 20 մլրդ դոլարը բաժին է ընկնում Ադրբեջանին:

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, Ադրբեջանը նախագծում ներդրումներ կատարելու համար արդեն վերցրել է 8-10 մլրդ դոլար վարկ և դեռ շարունակում է այդ նպատակով վարկեր վերցնել:

Ներկայումս Եվրոպայում բնական գազի 1000 խորանարդ մետրի միջին արժեքը կազմում է 240 դոլար:

«ԱՄՆ-ի Եվրոպական շուկա մտնելուց հետո առաջիկա 5 տարիներին Եվրոպա մատակարարվող գազի ծավալը կավելանա 80 մլրդ խորանարդ մետրով: Նման պայմաններում ամենայն հավանականությամբ 2020 թվականին Եվրոպայում բնական գազի 1000 խորանարդ մետրի արժեքը կդառնա 200 դոլարին համարժեք»,- «Շահդենիզ 2» գազային նախագծի վերաբերյալ խոսելիս ասել է տնտեսագետ Նաթիգ Ջաֆարլին:

Ադրբեջանցի այլ փորձագետների կանխատեսմամբ ևս 2020 թվականին Ադրբեջանը Եվրոպային այս նախագծի շրջանակներում կարող է մատակարարել առավելագույնը տարեկան 10 մլրդ խորանարդ մետր գազ, ինչից ստացվող ամբողջ եկամուտը կկազմի 2 մլրդ դոլար և այս գումարից, երբ դուրս գան արտադրական և տարանցիկ ծախսերը Ադրբեջանի լավագույն օգուտը այս նախագծից կարող է լինել 600-ից 700 մլրդ դոլար:

Պատկերն այսպիսին է` «Շահդենիզ 2» նախագծում Ադրբեջանը կատարում է  20 մլրդ դոլարի ներդրում, որի 8-10 մլրդ դոլարը Եվրոպայից ստացված վարկերի միջոցով և ստանալու է 600-ից 700 մլն դոլար տարեկան եկամուտ, որի մի մասն էլ ծախսվելու է վարկերի տոկոսները մարելու համար:

Ուշագրավ է նաև այն հանգամանքը, որ Ադրբեջանին տրամադրված վարկերը հիմնականում գալիս են Եվրոպայից և Եվրոպան բացի նախագծի իրագործմամբ պայմանավորված հետաքրքրություններով շահույթ է ստանալու նաև տրամադրված վարկերի տոկոսներից:

Ինչ վերաբերում է Եվրոպային նրա նպատակը ոչ այնքան Ադրբեջանից տարեկան 10 մլրդ խորանարդ մետր գազի ստացումն է, որքան Ադրբեջանի ֆինանսական մասնակցությամբ խողովակաշարի անցկացումը, որը հնարավորություն է տալիս տարեկան 32-ից 35 մլրդ խորանարդ մետր գազի մատակարարում, և այդ խողովակաշարը Եվրոպան կարող է օգտագործել հետագայում նաև այլ երկրների հետ. օրինակ ` Իսրայելի, Կիպրոսի, Իրաքի, Իրանի:

Ադրբեջանի տնտեսության համար վտանգավոր հանգամանք է նաև այն, որ նախագծի շահագործման սկզբնական շրջանում, նախագծում ներդրումներ կատարած արտասահմանյան ընկերությունները փորձելու են հետ ստանալ իրենց ներդրումները, բացի այդ միջնաժամկետ ապագայում համաշխարհային շուկայում ածխաջրածինների գների բարձրացում չի կանխատեսվում, այլ հակառակը:

Այսպիսով` այն, որ ալիևյան վարչակարգը «Շահդենիզ 2» գազային նախագիծը ներկայացնում է, որպես երկրի տնտեսությունը փրկելու գլխավոր դեղամիջոց, այդքան էլ միանշանակ չէ:

Արեն Պետունց

13/12/2024
դրամ
Դոլար (USD)
394.01
-0.30
Եվրո (EUR)
413.24
-0.63
Ռուբլի (RUR)
3.83
+0.02
Լարի (GEL)
139.72
+0.88
34004.58
-293.38
Արծաթ
403.85
+1.98