
Հուլիսի 7-ի դրությամբ Հայաստանից արտահանվել է 16 հազար տոննա ծիրան
ծիրանի արտահանումները շարունակվում են: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրեց ՀՀ գյուղատնտեսության նախարարության մամուլի քարտուղար Անի Սմբատյանը, 2017 թվականի հուլիսի 7-ի դրությամբ արտահանվել է շուրջ 16 հազար տոննա ծիրան, նախորդ տարվա նույն ժամանակաշրջանի 11.5 հազար տոննայի դիմաց:
Ծիրանի արտահանման հիմնական ուղղությունը Ռուսաստանի Դաշնությունն է: Արտահանվում է նաև Արաբական Միացյալ Էմիրություններ, Վրաստան: