Տնտեսական

USD BUY - 362.00+0.00 USD SELL - 364.00+0.00
EUR BUY - 419.00+0.00 EUR SELL - 422.00-2.00
OIL:  BRENT - 104.32-4.09 WTI - 100.05-3.26
COMEX:  GOLD - 4366.20+0.04 SILVER - 64.55+2.30
COMEX:  PLATINUM - 1797.60+1.24
LME:  ALUMINIUM - 3220.50+1.15 COPPER - 13986.50+1.42
LME:  NICKEL - 16751.00-2.89 TIN - 54819.00-0.81
LME:  LEAD - 1887.00+0.51 ZINC - 3693.00+1.37
FOREX:  USD/JPY - 153.62-0.55 EUR/GBP - 1.1596-0.04
FOREX:  EUR/USD - 1.1596-0.04 GBP/USD - 1.3518+0.19
STOCKS RUS:  RTSI - 852.84+2.19
STOCKS US: DOW JONES - 52573.29+0.37 NASDAQ - 26333.04+0.30
STOCKS US: S&P 500 - 7656.98+0.27
STOCKS JAPAN:  NIKKEI - 64011.34-1.93 TOPIX - 4028.30-0.65
STOCKS CHINA:  HANG SENG - 24805.63-0.60 SSEC - 3888.11-1.18
STOCKS EUR:  FTSE100 - 10650.44-0.18 CAC40 - 8179.77+0.28
STOCKS EUR:  DAX - 25568.56-0.03
11/09/2026  CBA:  USD - 363.28-0.61 GBP - 490.61-1.99
11/09/2026  CBA:  EURO - 421.11-1.98
11/09/2026  CBA:  GOLD - 50987-664 SILVER - 767.47-7.67
Մինչև 2020 թ. Հայաստան կարող է տարեկան այցելի 2.5 միլիոն զբոսաշրջիկ
10/07/2017 16:17
Կիսվել

Մինչև 2020 թ. Հայաստան կարող է տարեկան այցելի 2.5 միլիոն զբոսաշրջիկ

զբոսաշրջության զարգացման ուղղությամբ մի շարք միջոցառումներ են ձեռնարկվում՝ իրականացնելով թվային մարքեթինգ և ձևավորելով զբոսաշրջային արդյունք:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` լրագրողների հետ զրույցում Հայաստանի զբոսաշրջության զարգացման հիմնադրամի գործադիր տնօրեն Արա Խզմալյանն ասաց, որ մինչև 2017 թվականի մայիս ամիսն այցելությունների թիվն աճել է մոտ 30 տոկոսով՝ անցած տարվա նույն ժամանակահատվածի համեմատ:

Խոսելով իրենց գործունեության մասին՝ Խզմալյանն ասաց, որ ունեն երկու հիմնական անելիք Հայաստանի զբոսաշրջության զարգացման համար` իրականացնել թվային մարքեթինգ և ձևավորել զբոսաշրջային արդյունք:

«Թվային մարքեթինգ ասելով, նկատի ունենք, որ որքան իրազեկված եղավ Հայաստան եկող զբոսաշրջիկը, այնքան ավելի վստահ է լինում, մտածում, որ ապահով տեղ է գալիս: Երկրի մասին տեղեկատվության տիրապետելը հոգեբանորեն մարդու մեջ առաջացնում է վստահության և անվտանգության զգացում: Մեր հիմնական խնդիրն է, որ մարդիկ ոչ թե գան և այստեղ ճանաչեն Հայաստանը, այլ մինչև գալը՝ իրենց երկրներում, իրենց տներում հնարավորություն ունենան ստանալու լիարժեք տեղեկություն Հայաստանի մասին»,- ասաց Հայաստանի զբոսաշրջության զարգացման հիմնադրամի գործադիր տնօրենը:

Նրա խոսքով՝ հուլիս ամսվա վերջում նրանք կգործարկեն իրենց կայքը, որը նախատեսված է տարբեր ճաշակների, նախասիրությունների և հետաքրքրությունների տեր մարդկանց համար: Կայքի միջոցով հնարավոր կլինի իմանալ, թե ինչ զբոսաշրջային ուղղություններ կան, ինչ ծառայություններից կարելի է օգտվել, անհրաժեշտության դեպքում ո՞ւմ կարելի է դիմել և այլն:

«Բացի թվային մարքեթինգից, մենք կիրականացնենք այլ մարքեթինգային միջոցառումներ: Զբոսաշրջային արդյունք ստեղծելու ուղղությամբ մենք աշխատանքներ ենք տանում: Մենք լրջորեն պետք է մտածենք զբոսաշրջիկի մոտիվացիաները ամրապնդելու ուղղությամբ, թե ինչու պետք է տեսնի Գառնին, Գեղարդը կամ Զորաց քարերը: Շատ հիմքեր ստեղծելով  ավելի շատ  զբոսաշրջիկներ շահագրգռված կլինեն Հայաստան այցելել: Մինչև 2020 թվականը Հայաստանը կարող է ունենալ տարեկան շուրջ 2.5 միլիոն տուրիստ»,- նշեց Խզմալյանը:

Ներկայացնելով վիճակագրական տվյալները՝ Արա Խզմալյանն ասաց, որ անցյալ տարի Հայաստան է այցելել 1.5 միլիոն զբոսաշրջիկ, իսկ սփյուռքի ընդամենը 10 տոկոսն է եղել Հայաստանում:

11/09/2026
դրամ
Դոլար (USD)
363.28
-0.61
Եվրո (EUR)
421.11
-1.98
Ռուբլի (RUR)
4.2971
+0.008
Լարի (GEL)
139.37
-0.06
50987
-664
Արծաթ
767.47
-7.67