Տնտեսական

USD BUY - 360.00+0.00 USD SELL - 361.00+0.00
EUR BUY - 399.00+2.00 EUR SELL - 405.00+1.00
OIL:  BRENT - 116.17+1.76 WTI - 103.27+1.80
COMEX:  GOLD - 3992.00-1.30 SILVER - 51.84-2.56
COMEX:  PLATINUM - 1459.20-3.98
LME:  ALUMINIUM - 3001.50-1.23 COPPER - 14407.50-1.17
LME:  NICKEL - 15363.00-1.44 TIN - 50384.00-2.67
LME:  LEAD - 1889.00-0.68 ZINC - 3692.00-1.06
FOREX:  USD/JPY - 157.4-0.23 EUR/GBP - 1.119+0.41
FOREX:  EUR/USD - 1.119+0.41 GBP/USD - 1.3391+0.53
STOCKS RUS:  RTSI - 977.07-0.69
STOCKS US: DOW JONES - 52342.56-0.25 NASDAQ - 26184.72-1.38
STOCKS US: S&P 500 - 7720.39-0.30
STOCKS JAPAN:  NIKKEI - 63290.11-2.12 TOPIX - 3965.07-0.95
STOCKS CHINA:  HANG SENG - 23294.42+1.46 SSEC - 3599.02-1.44
STOCKS EUR:  FTSE100 - 10722.07+0.26 CAC40 - 7970.00+1.05
STOCKS EUR:  DAX - 26039.68+1.31
30/10/2026  CBA:  USD - 360.14-0.16 GBP - 483.67+3.64
30/10/2026  CBA:  EURO - 403.36+1.66
30/10/2026  CBA:  GOLD - 46620-202 SILVER - 606.96-15.91
Զարմինե Զեյթունցյան. 2017թ.-ի առաջին կիսամյակում Հայաստան այցելությունների ընդհանուր թիվն աճել է 24.3%-ով
19/07/2017 18:45
Կիսվել

Զարմինե Զեյթունցյան. 2017թ.-ի առաջին կիսամյակում Հայաստան այցելությունների ընդհանուր թիվն աճել է 24.3%-ով

Հուլիսի 19-ին տեղի է ունեցել ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարության զբոսաշրջության պետական կոմիտեի նախագահ Զարմինե Զեյթունցյանի, կոմիտեի նախագահի առաջին տեղակալ Մեխակ Ապրեսյանի և Հայաստանի զբոսաշրջության զարգացման հիմնադրամի գործադիր տնօրեն Արա Խզմալյանի մամուլի ասուլիսը:

ՀՀ Զբոսաշրջության պետական կոմիտեի նախագահ Զարմինե Զեյթունցյանը նշել է, որ համաձայն սահմանային անցման կետերից ստացված տվյալների՝ Հայաստան այցելությունների ընդհանուր թիվը 2017-ի առաջին 6 աﬕսներին եղել է 1 ﬕլիոն 350 հազար 791: Այս ցուցանիշը 24,3 տոկոսով աճել է 2016 թվականի նույն ժամանակահատվածի հաﬔմատ։ Նա նաև ավելացրել է, որ այս տարվա հունիսին նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ այցելությունների թիվն աճել է 27,7 տոկոսով: Անդրադառնալով ՌԴ քաղաքացիների ներքին անձնագրերով Հայաստանի Հանրապետություն մուտք գործելու որոշմանը՝ Զարմինե Զեյթունցյանն նշել է, որ ՌԴ ներքին անձնագրերով արդեն Հայաստան է ժամանել մոտ 8 հազար քաղաքացի:

ՀՀ Զբոսաշրջության պետական կոմիտեի նախագահի առաջին տեղակալ Մեխակ Ապրեսյանը լրագրողներին է ներկայացրել կոմիտեի ինստիտուցիոնալ բարեփոխումների հատվածը, տեղեկացրել, որ հայկական կողմի նախաձեռնությամբ UNWTO և BSEC հետ համատեղ, Մետաքսի ճանապարհի շրջանակներում նախատեսվում է մշակել «Գինու զբոսաշրջություն» զբոսաշրջային արդյունքի ռազմավարությունը և մարքեթինգային քաղաքականությունը:

Հայաստանի զբոսաշրջության զարգացման հիմնադրամի գործադիր տնօրեն Արա Խզմալյանը ներկայացնելով հիմնադրամի գործառույթները` նշել է, որ Հայաստանի զբոաշրջության զարգացման հիմնադրամի ուշադրության կենտրոնում կլինեն արդյունավետ մարքեթինգային միջոցառումների իրականացման և զբոսաշրջային արդյունքի զարգացման խնդիրները։

Ասուլիսի ընթացքում ներկայացվել են նաև 2017 թվականի զբոսաշրջային զարգացման ծրագիրը, թիրախային շուկաները, ինստիտուցիոնալ բարեփոխումները, կատարված մարքեթինգային աշխատանքները և կատարվելիք աշխատանքները։Մասնավորապես`

– Կոմիտեն մասնավոր հատվածի հետ համագործակցությամբ 2017 թվականի հունվար-հունիս ամիսների ընթացքում կազմակերպել է Ճանաչողական այցեր ԱՄՆ-ից, Կորեայից, Ֆիլիպիններից, ՈՒկրաինայից, Հնդկաստանից, Ռուսաստանից` ավելի քան 20 լրագրող 7 երկրներից, Հայաստանի մասին նկարահանվել է 6 ֆիլմ/հաղորդում և տպագրվել է ավելի քան 40 հոդված միջազգային հեղինակավոր լրատվամիջոցներում:

– Մշակվել են «զբոսաշրջության մասին» և մի շարք այլ օրենքներում լրացումներ կատարելու մասին ՀՀ օրենքների նախագծեր, ինչպես նաև «Ուխտագնացություն դեպի առաջին քրիստոնյա երկիր» ռազմավարությունը։

– ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարության զբոսաշրջության պետական կոմիտեն և IRAPA (Ռոնալպյան խմբավորումների միջև համագործակցությունը Հայաստանի համար) ֆրանսիական և հայկական համայնքների համագործակցային հարթակի հետ համատեղ կազմակերպվել է հանդիպում ՀՀ–ում գործող տեղեկատվական կենտրոնների ներկայացուցիչների և մասնագետների հետ: Հանդիպման նպատակն էր տեղեկատվական կենտրոնների առկա աշխատանքային խնդիրների մասին տեղեկատվության փոխանակումը, կապի ստեղծումը, ինչպես նաև գովազդային և ճանաչողական նյութերի փոխանակումը:

– ԱԳԼՃԿ-ների զուգարանների շահագործման գործընթացի շրջանակներում ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարության զբոսաշրջության պետական կոմիտեն ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարության հետ համատեղ կազմակերպել է հանդիպում ՀՀ մարզպետարանների աշխատակազմերի համապատասխան ներկայացուցիչների, համապատասխան համայնքների ղեկավարների և ՀՀ համայնքներում հեղուկ վառելիքի, սեղմված բնական կամ հեղուկացված նավթային գազերի մանրածախ առևտրի կետերի ղեկավարների և պատասխանատու պետական կառույցների ներկայացուցիչների հետ:

– «Մաքուր Հայաստան» ծրագրի շրջանակներում հայտարարվել է արշավ, որի նպատակն է ՀՀ քաղաքացիներին ակտիվ ներգրավել իրականացվող աշխատանքներում:

– Յուրաքանչյուր ամսվա վերջին ուրբաթ օրը Զբոսաշրջության պետական կոմիտեն հայտարարել է Բաց դռների օր, որի ընթացքում յուրաքանչյուր մարդ կարող է իր հարցը, մտահոգությունը, առաջարկությունը ուղղել կոմիտեին:

30/10/2026
դրամ
Դոլար (USD)
360.14
-0.16
Եվրո (EUR)
403.36
+1.66
Ռուբլի (RUR)
4.4854
+0.0103
Լարի (GEL)
138.78
-0.12
46620
-202
Արծաթ
606.96
-15.91