Տնտեսական

USD BUY - 361.00+0.00 USD SELL - 363.00+0.00
EUR BUY - 408.00+0.00 EUR SELL - 409.00-1.00
OIL:  BRENT - 102.61+0.55 WTI - 91.11-1.50
COMEX:  GOLD - 4133.70-0.30 SILVER - 59.98-1.23
COMEX:  PLATINUM - 1700.00-2.65
LME:  ALUMINIUM - 3100.50-3.53 COPPER - 14258.50-1.25
LME:  NICKEL - 15626.00-2.08 TIN - 54013.00-0.34
LME:  LEAD - 1851.50-2.45 ZINC - 3710.50-4.12
FOREX:  USD/JPY - 157.83-0.06 EUR/GBP - 1.125+0.00
FOREX:  EUR/USD - 1.125+0.00 GBP/USD - 1.3241+0.27
STOCKS RUS:  RTSI - 860.25-0.38
STOCKS US: DOW JONES - 51176.96+0.49 NASDAQ - 27190.86+1.19
STOCKS US: S&P 500 - 7722.72+0.73
STOCKS JAPAN:  NIKKEI - 69946.86+2.40 TOPIX - 4145.22+1.33
STOCKS CHINA:  HANG SENG - 24040.34+0.28 SSEC - 3842.19+0.00
STOCKS EUR:  FTSE100 - 10461.95+0.32 CAC40 - 7897.19+0.79
STOCKS EUR:  DAX - 25231.20+1.17
05/10/2026  CBA:  USD - 361.81-0.74 GBP - 478.42-0.4
05/10/2026  CBA:  EURO - 405.3-1.99
05/10/2026  CBA:  GOLD - 48741+348 SILVER - 709.99-0.11
Արարատի և Արմավիրի վերամշակող ընկերությունները հետաքրքրված են մատչելի վարկերի տրամադրման նոր ծրագրով
14/08/2017 20:02
Կիսվել

Արարատի և Արմավիրի վերամշակող ընկերությունները հետաքրքրված են մատչելի վարկերի տրամադրման նոր ծրագրով

ՀՀ գյուղատնտեսության նախարար Իգնատի Առաքելյանը փոխնախարար  Ռոբերտ Մակարյանի ուղեկցությամբ նախօրեին  աշխատանքային այց է կատարել Արարատի և Արմավիրի մարզեր:  Այցի նպատակն էր հետևել մարզերի մի շարք ընկերություններում մթերման կազմակերպման աշխատանքներին և ներկայացնել պետական աջակցության նոր ծրագրերը:

Այցի սկզբում նախարարը եղել է «Արարատ սննդի կոմբինատ» ՍՊԸ-ում: Ընկերության գլխավոր տնօրեն Երվանդ Թարվերդյանը տեղեկացրել է, որ մթերման աշխատանքներն արդեն մեկնարկել են և ընթանում են առանց խոչընդոտների: Ավելացել են գործարանի արտադրական ծավալները, մասնավորապես, ընթացիկ տարում մթերվել է առավել քան 1500 տոննա ծիրան, ինչը շուրջ  50%-ով գերազանցում է նախորդ տարվա ցուցանիշը:

Նրա խոսքով` ընկերությունը հետաքրքրված է վերամշկող ընկերություններին մատչելի վարկերի տրամադրման նոր ծրագրով, ինչը նրա համոզմամբ, հնարավորություն կընձեռի առավել արդյունավետ կազմակերպել մթերումների դիմաց վճարումների իրականացման գործընթացը:

Արարատում նախարարն այցելել է նաև «Արտաշատի պահածոների գործարան» ԲԲԸ, որտեղ ընթացքի մեջ են լոլիկի, սմբուկի, բամիայի և բանջարեղենի այլ տեսակների մթերման աշխատանքները: Իգնատի Առաքելյանն ընկերության գործադիր տնօրեն Վաչագան Կարապետյանի ուղեկցությամբ շրջել է գործարանում, ծանոթացել մթերման աշխատանքներին, ընկերության հնարավորություններին:

Այնուհետև նախարարն ուղևորվել է Արմավիրի մարզ, այցելել «Իջևանի գինու գործարան» ԲԲԸ-ի Արմավիրի արտադրամաս, որը հիմնականում մասնագիտացված է պահածոների, հյութերի, մուրաբաների արտադրության ոլորտում: Ընկերության գործադիր տնօրեն Ատոմ Եգորյանը նշել է, որ իրենց արտադրանքն իրացվում է տեղական շուկայում, ինչպես նաև արտահանվում  Ռուսաստան, Ուկրաինա, ԱՄՆ, եվրոպական երկրներ, փոքր քանակությամբ` նաև Չինաստան: Ըստ Ատոմ Եգորյանի` յուրաքանչյուր տարի ընկերությունում գրանցվում է ավելի քան 40% արտադրական աճ: Նա նույնպես կարևոր է համարել մթերման դիմաց մատչելի վարկերի տրամադրման ծրագիրը, որից մտադրված է օգտվել հատկապես խաղողի մթերման ժամանակ:

Այցի ընթացքում Իգնատի Առաքելյանը եղել է նաև «Պռոշյանի կոնյակի գործարան» ՍՊԸ-ի Արմավիրի մթերման կետում, որտեղ ընկերության հիմնադիր տնօրեն Արմեն Գասպարյանը տեղեկացրել է, որ իրենց մոտ ևս մթերումներն  ընթանում են սահուն, առանց խնդիրների: Արմեն Գասպարյանը նշել է, որ ընկերության արտադրանքն իրացվում է ներքին շուկայում և արտահանվում:

Իգնատի Առաքելյանի այցի վերջին կանգառը «ՄԱՊ» ՓԲԸ-ում էր, որտեղ նախարարը  շրջել  և հետևել է մթերումների գործընթացին:

Ամփոփելով այցի արդյունքները` նախարար Իգնատի Առաքելյանը նշել է, որ գործարանների գերակշիռ մասն արդեն սկսել են մթերումների գործընթացը, որն անցնում է կազմակերպված, առանց խոչընդոտների: Նախարարի տեղեկացմամբ` օգոստոսի 10-ի դրությամբ արդեն մթերվել է շուրջ 16 հազար տոննա պտուղ-բանջարեղեն:

Ընկերությունների ղեկավարների հետ զրույցի ընթացքում նախարարը հավաստիացել է, որ մթերման վարկերի տրամադրման նոր ծրագրի պայմանները բավական գրավիչ են վերամշակող ընկերությունների համար: Ծրագրով ընթացիկ տարում յուրաքանչյուր տնտեսությանը կարող է տրամադրվել մինչև 150 մլն դրամ, հաջորդ տարիներին տրամադրվող  գումարի չափը կավելացվի:

Նախարարը նաև տեղեկացրել է, որ սուբսիդավորող գյուղվարկերը գյուղացիական տնտեսություններն արդեն հնարավորություն կունենան ձեռք բերել 5, իսկ սոցիալական աջակցություն ստացող սահմանամերձ համայնքների համար՝ 3 տոկոս տարեկան տոկոսադրույքով, մինչև 5 տարի մարման ժամկետով: Նոր ծրագրով վարկերը կտրամադրվեն 3-10 մլն դրամի սահմաններում և կլինեն նպատակային:

«Մենք լինելու ենք հետևողական, որպեսզի բոլոր ծրագրերը ծառայեն իրենց նպատակին, և պետության աջակցությունը լինի թիրախավորված այն կետերին, որտեղ ունենք խնդիրներ», – ընդգծել է նախարարը:

Անդրադառնալով մթերումների դիմաց նախորդ տարիներին կուտակված պարտքերին՝ նախարարը նշել է, որ խնդրահարույց է շարունակում մնալ «Վինար» ընկերության հարցը, որը դեռևս պարտքեր ունի գյուղացիական տնտեսություններին: Նախարարը հավելել է, որ ՀՀ գյուղատնտեսության նախարարությունը դիմելու է իրավապահ մարմիններին պարտքի մնացորդը մարելու միջնորդությամբ:

05/10/2026
դրամ
Դոլար (USD)
361.81
-0.74
Եվրո (EUR)
405.3
-1.99
Ռուբլի (RUR)
4.2671
-0.0692
Լարի (GEL)
139.08
-0.17
48741
+348
Արծաթ
709.99
-0.11