Տնտեսական

USD BUY - 362.50+0.00 USD SELL - 364.50-0.50
EUR BUY - 415.00+0.00 EUR SELL - 419.50+0.00
OIL:  BRENT - 101.74-1.58 WTI - 98.34-1.95
COMEX:  GOLD - 4368.10-0.41 SILVER - 66.94+0.00
COMEX:  PLATINUM - 1805.90-0.03
LME:  ALUMINIUM - 3244.50-0.26 COPPER - 14001.00-1.68
LME:  NICKEL - 16334.00-0.82 TIN - 51879.00-2.78
LME:  LEAD - 1881.50-0.55 ZINC - 3793.50-2.25
FOREX:  USD/JPY - 157.12+0.17 EUR/GBP - 1.1479-0.03
FOREX:  EUR/USD - 1.1479-0.03 GBP/USD - 1.3383-0.07
STOCKS RUS:  RTSI - 852.33+1.67
STOCKS US: DOW JONES - 51682.64-0.18 NASDAQ - 26522.55+0.39
STOCKS US: S&P 500 - 7650.50+0.17
STOCKS JAPAN:  NIKKEI - 65018.95+1.38 TOPIX - 4091.14-0.07
STOCKS CHINA:  HANG SENG - 24750.78+0.60 SSEC - 3911.87+0.94
STOCKS EUR:  FTSE100 - 10659.13-1.45 CAC40 - 8065.02-1.49
STOCKS EUR:  DAX - 25304.06-1.60
18/09/2026  CBA:  USD - 363.44-0.06 GBP - 485.52-1.02
18/09/2026  CBA:  EURO - 417.05-0.18
18/09/2026  CBA:  GOLD - 51041+458 SILVER - 749.29-7.37
Լոռու մարզում վարելահողերի օգտագործման մակարդակը 48%-ից հասել է շուրջ 70%-ի. Իգնատի Առաքելյանը հետևել է բերքահավաքի աշխատանքներին
24/08/2017 21:02
Կիսվել

Լոռու մարզում վարելահողերի օգտագործման մակարդակը 48%-ից հասել է շուրջ 70%-ի. Իգնատի Առաքելյանը հետևել է բերքահավաքի աշխատանքներին

ՀՀ գյուղատնտեսության նախարար Իգնատի Առաքելյանն աշխատանքային այցով մեկնել է Լոռու մարզ` Մեծ Պարնի և Տաշիր համայնքներում ընթացող հացահատիկի և կտավատի  բերքահավաքի աշխատանքներին հետևելու նպատակով:

Այցի սկզբում Իգնատի Առաքելյանը մարզպետ Արթուր Նալբանդյանի ուղեկցությամբ  եղել է Մեծ Պարնի համայնքում, որտեղ  հանդիպում է ունեցել համայնքապետերի, ֆերմերների և գյուղացիական տնտեսությունների ներկայացուցիչների հետ: Հանդիպման ընթացքում նախարարին ներկայացվել են մարզում գյուղատնտեսության բնագավառի ներկա վիճակն ու այս տարի ոլորտում գրանցված հաջողությունները: Հանդիպման մասնակիցները բարձրաձայնել են իրենց հուզող խնդիրները, մասնավորապես՝ համայնքում հնդկացորենի գործարանի հիմնման և ոռոգման խնդրի լուծման անհրաժեշտությունը:

Մեծ Պարնիի համայնքապետ Գագիկ Պալյանը տեղեկացրել է, որ համայնքի 1556 հեկտար վարելահողերից մշակվում է ավելի  քան 1350-ը, առաջիկա տարիների ընթացքում նախատեսվում է մնացած անջրդի հողատարածքներում ևս ցանք իրականացնել:  Բացի ցորենից, համայնքում մշակվում են հնդկացորեն, գարի, հաճար, կտավատ, ոլոռ, ոսպ և այլ մշակաբույսեր: Նրա խոսքով` 2014 թվականին համայնքում ստեղծվել է «Մեծ Պարնիի արոտօգտագործողների միություն» սպառողական կոոպերատիվը, որը ձեռք է բերել 4 միավոր գյուղտեխնիկա և 10 կցորդիչ,  համայնքում գործում է նաև կաթի հավաքման կետ:

«Մենք միջոցներ կձեռնարկենք գյուղտեխնիկայի լիզինգի ծրագրի շրջանակում  գյուղատնտեսական սարքավորումների ցանկը համալրելու ուղղությամբ, որպեսզի  վերջնական արտադրանք ստանալու համար գյուղացիներն ապահովված լինեն նորագույն տեխնիկայով», – նշել է նախարար Իգնատի Առաքելյանը:

Քննարկվել է նաև համայնքում արտադրվող ցորենի իրացման առավել արդյունավետ կազմակերպման հարցը: Տեղեկացնելով, որ ներմուծողները պատրաստ են գնել Հայաստանում արտադրվող ցորենը՝  նախարարը միաժամանակ շեշտել է, որ արտադրանքի բարեհաջող իրացման համար հարկավոր է ոչ միայն համախմբված և համակարգված աշխատել, այլև ստեղծել մեկ միասնական կետ, որտեղից հնարավոր կլինի կազմակերպել ցորենի իրացման գործընթացը: Իգնատի Առաքելյանը նաև հավելել է, որ ներկայումս սերմնաբուծության ոլորտում քայլեր են ձեռնարկվում ներմուծումը ներքին արտադրությամբ փոխարինելու ուղղությամբ:

Այնուհետև նախարարն  ուղևորվել է Պեծ Պարնի համայնքի կտավատի դաշտեր` բերքահավաքի աշխատանքներին ծանոթանալու համար: Շրջայցի ընթացքում նախարարին  տեղեկացրել են, որ այստեղ 108 անձինք միավորվել են մեկ կոոպերատիվի ներքո և 23 հեկտար անջրդի հողատարածքներում այս տարի մշակվել է կտավատ, որի  արդյունքներից գոհ են:

Մեծ Պարնի համայնքում զբաղվում են նաև հնդկացորենի մշակությամբ, որի ծավալներն  օրեցօր ավելանում են , այստեղ գործում է նաև հնդկացորեն արտադրողների սպառողական կոոպերատիվ: Համայնքապետի խոսքով՝ այս պահին առկա են որոշակի խնդիրներ Ծովագյուղի և  Բավրայի հնդկացորենի վերամշակման գործարաններում, սակայն միաժամանակ հույս է հայտնել, որ մոտ ապագայում այդ խնդիրները կհարթվեն:

Համայնքի առաջիկա անելիքների թվում Գագիկ Պալյանը մատնանշել է հողերը միասնական ձևով մշակելու անհրաժեշտությունը, ինչպես նաև նոր մշակաբույսերի մշակությամբ զբաղվելու խրախուսումը:

Նախարարը կարևոր և ողջունելի է համարել մարզում կոոպերատիվների ստեղծման գործընթացը` ընդգծելով, որ կոոպերացումը  թույլ կտա բարձրացնել աշխատանքի արդյունավետությունն ու ավելացնել կոոպերատիվի անդամների եկամտաբերությունը:

Լոռու մարզպետ Արթուր Նալբանդյանն իր հերթին վստահություն է հայտնել, որ Մեծ Պարնի համայնքում հիմնված կոոպերատիվներն օրինակ կծառայեն փոքր տնտեսությունների միավորման և նմանատիպ այլ կոոպերատիվների ստեղծման համար: Ներկայացնելով Լոռու մարզի գյուղատնտեսության ոլորտի ներկա վիճակը` մարզպետը տեղեկացրել է, որ տարեց տարի մարզում ավելանում են ցանքատարածությունները և վերջին հինգ տարիների ընթացքում վարելահողերի օգտագործման մակարդակը 48%-ից հասել է շուրջ 70%-ի:

Այցի շրջանակում նախարարը եղել է Տաշիր համայնքի «Բոզոյան» ՍՊԸ-ի հացահատիկի ցանքատարածություններում, հետևել բերքահավաքի աշխատանքների ընթացքին:

Ընկերության հիմնադիր Արամայիս Բոզոյանի տեղեկացմամբ, ընկերությունն այս պահին առավել քան 2000 հետկարի վրա զբաղվում է հիմնականում ցորենի և այլ հացահատիկի արտադրությամբ, ընթացիկ տարում բերքատվությունը կազմելու է հեկտարից շուրջ 2 տոննա, ինչը պայմանավորված է ապրիլ ամսին  տեղի ունեցած ցրտահարությամբ: Որպես հացահատիկի մշակությամբ զբաղվող խոշորագույն ընկերություն` պատրաստ է հարկ եղած դեպքում հանրապետությանն ապահովել սերմացու ցորենով: Նրա համոզմունքով՝ մշակությունը ճիշտ կազմակերպելու դեպքում ցորենի մշակումը շահավետ է:

Նախարարի շրջայցի ընթացքում ընկերության հիմնադիրը ներկայացրել է նաև խոզաբուծական ֆերմա հիմնելու ծրագիրը, որով նախատեսվում է Եվրոպայից ներկրել համապատասխան  սարքավորումներ` 14 հազար գլուխ խոզ բուծելու նպատակով: Ի պատասխան ՀՀ գյուղատնտեսության նախարար Իգնատի Առաքելյանը պատրաստակամություն է հայտնել աջակցություն ցուցաբերել ծրագրի իրականացման համար, մասնավորապես, հարկերի հետաձգման հարցում:

Տաշիրում նախարար Իգնատի Առաքելյանը եղել է նաև «Դուստր Մելանյա» ՍՊԸ-ում: Տնօրեն Ռուբեն Հարությունյանը տեղեկացրել է, որ ընկերությունում տարեկան վերամշակվում է մոտ 3500 տոննա կաթ, մինչև 2020 թվականը նախատեսվում է այդ ցուցանիշը հասցնել մինչև մոտ 4000 տոննա: Ընթացիկ տարվա 7 ամիսների ընթացքում արդեն մթերվել է 2680 տոննա կաթ, ակնկալվում է, որ մինչև տարեվերջ այդ ցուցանիշը կկազմի մոտ 3500 տոննա: Նրա խոսքով` 2016 թվականին կաթի միջին գինը տարեկան կտրվածքով կազմել է 145.5 դրամ, այս տարի առ այսօր գինը գրեթե անփոփոխ է: Ընկերության արտադրանքի մոտ կեսն իրացվում է Ռուսաստանի շուկայում, մասամբ ԱՄՆ-ում, մնացածը` տեղական շուկայում: Ռուբեն Հարությունյանի հավաստմամբ` ընկերության ղեկավարության մշտական ուշադրության կենտրոնում է արտադրվող կաթնամթերքի անվտանգության ապահովումը:

18/09/2026
դրամ
Դոլար (USD)
363.44
-0.06
Եվրո (EUR)
417.05
-0.18
Ռուբլի (RUR)
4.3123
+0.0049
Լարի (GEL)
139.53
-0.01
51041
+458
Արծաթ
749.29
-7.37