Տնտեսական

USD BUY - 362.50+0.00 USD SELL - 364.50+0.00
EUR BUY - 412.50-1.50 EUR SELL - 418.00-1.50
OIL:  BRENT - 98.49-2.74 WTI - 89.38-7.34
COMEX:  GOLD - 4338.90-0.27 SILVER - 65.93+0.15
COMEX:  PLATINUM - 1818.10+1.50
LME:  ALUMINIUM - 3265.00+0.63 COPPER - 14748.50+5.34
LME:  NICKEL - 16632.00+1.82 TIN - 54214.00+4.50
LME:  LEAD - 1936.00+2.90 ZINC - 3910.00+3.07
FOREX:  USD/JPY - 157.61+0.12 EUR/GBP - 1.1429-0.37
FOREX:  EUR/USD - 1.1429-0.37 GBP/USD - 1.3317-0.46
STOCKS RUS:  RTSI - 861.92+1.90
STOCKS US: DOW JONES - 51863.69-0.36 NASDAQ - 27244.28+0.45
STOCKS US: S&P 500 - 7764.64+0.00
STOCKS JAPAN:  NIKKEI - 65018.95+0.00 TOPIX - 4091.14+0.00
STOCKS CHINA:  HANG SENG - 24834.12-1.01 SSEC - 3936.52-0.39
STOCKS EUR:  FTSE100 - 10708.33-0.29 CAC40 - 8154.91+0.20
STOCKS EUR:  DAX - 25578.85+0.02
23/09/2026  CBA:  USD - 363.44-0.02 GBP - 483.16-2.6
23/09/2026  CBA:  EURO - 414.98-1.76
23/09/2026  CBA:  GOLD - 50590+59 SILVER - 766.94-2.84
Կարեն Կարապետյան. 2018-ից համայնքների բյուջեի պլանավորման գործընթացը լինելու է կոշտ հսկողության ներքո
26/08/2017 16:10
Կիսվել

Կարեն Կարապետյան. 2018-ից համայնքների բյուջեի պլանավորման գործընթացը լինելու է կոշտ հսկողության ներքո

Վարչապետ Կարեն Կարապետյանի գլխավորությամբ ՀՀ Գեղարքունիքի մարզի Գավառ քաղաքում տեղի ունեցած խորհրդակցության ընթացքում քննարկվել են մարզի և համայնքների զարգացման ծրագրերի ընթացքը, կատարված աշխատանքներն ու անելիքները:

Ներկայացնելով մարզի սոցիալ-տնտեսական իրավիճակը և մակրոտնտեսական ցուցանիշները` Գեղարքունիքի մարզպետ Կարեն Բոթոյանը նշել է, որ Գեղարքունիքի մասնաբաժինը հանրապետության ընդհանուր ՀՆԱ-ում կազմում է 5 տոկոս, մեկ շնչին բաժին հասնող համախառն ներքին արդյունքը 1մլն 64 հազ․ 900 դրամ է։ Արդյունաբերական արտադրանքի ծավալը 2016թ.-ին կազմել է 31 մլրդ 728 մլն 800 հազ․ դրամ, մեկ շնչի հաշվարկով՝ 136 հազ․ 900 դրամ։ Արդյունաբերության հիմնական ուղղությունը հանքագործական արդյունաբերությունն է: Կարեն Բոթոյանի խոսքով՝ մարզի զարգացման գերակա ուղղություններից է գյուղատնտեսությունը: 2016-ին մարզի համախառն գյուղատնտեսական արտադրանքի ծավալը կազմել է 153 մլրդ դրամ, որից մեկ շնչին բաժին է հասնում շուրջ 660 հազ․100 դրամ։

ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարության ու մարզպետարանի համատեղ աշխատանքի արդյունքում ՀՀ կառավարություն է ներկայացվել 9 ներդրումային ծրագիր՝ 2 մլրդ 56 մլն 600 հազ․ դրամի չափով։ Նշված ծրագրերից կառավարության հավանությանն է արժանացել 6-ը։ ՀՀ տարածքային կառավարման և զարգացման, ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարություններ, ինչպես նաև «Հայաստան» համահայկական հիմնադրամ են ներկայացվել 33 ներդրումային ծրագրեր, որոնք դեռևս քննարկման փուլում են: Կարեն Բոթոյանը վստահեցրել է, որ նոր աշխատատեղերի ստեղծման հարցը գտնվում է մարզպետարանի ուշադրության կենտրոնում:

Մարզպետն ընդգծել է, որ մարզի զարգացման գերակա ուղղություններից է նաև զբոսաշրջությունը: Նկատի ունենալով, որ դեպի մարզ զբոսաշրջային հոսքերը կրում են սեզոնային բնույթ, ինչի հետևանքով հատկապես ձմռան ամիսներին ակտիվությունն էական անկում է ապրում, մարզպետի կարծիքով, կարելի է ստեղծել ձմեռային հանգստի անհրաժեշտ գոտիներ, ինչպես նաև Սևանի ավազանը հագեցնել հայտնի սրճարանների և ժամանացի վայրերի ցանցով:

Կարեն Բոթոյանը զեկուցել է, որ բացառությամբ մարզի Արծվաշեն համայնքի, մնացած 91 համայքների ավագանիների կողմից հաստատվել են համայնքի զարգացման ծրագրերը: Բոլոր համայնքներն ունեն էլեկտրոնային անձնագրերը։ Նա զեկուցել է նաև, որ 2017-2018 ուսումնական տարվա նախաշեմին լուրջ խնդիրներ չունեն: Միայն մարզային ենթակայության հանրակրթական ուսումնական հաստատություններում սովորելու են ավելի քան 27 հազ․ 800 աշակերտ:

Մարզի 91 համայնքում սեփական եկամուտների հավաքագրման մակարդակը 7 ամսվա կտրվածով կազմում է 88 տոկոս, իսկ տարվա պլանի նկատմամբ՝ 44.7 տոկոս: Նախորդ տարվա նույն ժամանակահատվածի հետ համեմատած կատարողականն ավել է 12.8 տոկոսով:

Անդրադառնալով սեփական եկամուտների հավաքագրման ցուցանիշներին՝ վարչապետ Կարապետյանը նշել է, որ Գեղարքունիքի մարզն այդ առումով ունի ամենացածր նշաձողը և ընդգծել, որ այստեղ առկա է հավաքագրումների կարգապահության խնդիր: Կառավարության ղեկավարն ընդգծել է, որ 2017 թվականի համար մարզի համայնքների սեփական եկամուտների աճը նախատեսվում է 9 տոկոս, այն դեպքում, երբ մյուս մարզերում այդ թիվը տատանվում է 15-20 տոկոսի սահմաններում: «Մեր բոլոր համայնքապետերը պետք է հստակ իմանան, չի կարող լինել այնպես, որ հանրապետական բյուջեով եկամուտները հավաքագրվեն 100 տոկոսով և ըստ նախատեսվածի հատկացումներ կատարվեն համայնքներին, իսկ վերջիններս ինչպես ցանկանան հավաքագրեն, պլանավորեն», – նշել է Կարեն Կարապետյանը: Գործադիրի ղեկավարն ընդգծել է, որ 2018-ից համայնքների բյուջեի պլանավորման գործընթացն իրականացվելու է կոշտ հսկողության ներքո: «Մենք ցանկանում ենք ստեղծել հավասար գործընկերային հարաբերություններ: Մենք հարգում ենք համայնքապետերի իրավունքները, բայց դա չի նշանակում, որ նրանք իրենց համայնքում մի ռեժիմով պետք է գործեն, մենք՝ այլ, որովհետև մենք պետբյուջեի եկամուտները ձևավորում ենք նույն քաղաքացիների հետ աշխատանքի միջոցով, որոնց հետ համայնքապետերն են աշխատում», – ասել է վարչապետը:

Գործադիրի ղեկավարին զեկուցվել են Գեղարքունիքի մարզում գյուղատնտեսության, առողջապահության, կրթության, աղբահանության ոլորտներում իրավիճակի և առկա խնդիրների լուծման ուղղությամբ տարվող աշխատանքները: Մասնավորապես, տեղեկատվություն է ներկայացվել ինտենսիվ այգիների հիմնման, զբոսաշրջային ենթակառուցվածքների բարելավման, կրթական և առողջապահական համակարգերի գործունեության և օպտիմալացման աշխատանքների մասին:

Գյուղատնտետսության ոլորտի պատասխանատուն նշել է, որ 2016թ.-ի ընթացքում մարզում գյուղատնտեսական համախառն արտադրանքը կազմել է 153 մլրդ դրամ, իսկ ոլորտում գործում է 63 հազար գյուղացիական տնտեսություն: Մարզում կան կաթիլային ոռոգման համակարգով գործող հաջողակ մի քանի տնտեսություններ, որոնցից վերջինը հիմնվել է Շորժա համայնքում: Այն ընթացիկ տարում շարունակում է ընդլայնվել, ինչի արդյունքում գալիք տարիներին հոկտեմբեր ամսին կունենանք ծիրանի բերք: Կարեն Կարապետյանը ողջունել է նման ծրագրերի իրականացումը և կարևորել կառավարության կողմից սուբսիդավորվող գյուղտեխնիկայի, կաթիլային ոռոգման համակարգերի ներդրման, ինտենսիվ այգիների հիմնման, կարկտապաշտպան ցանցերի տեղադրման ծրագրերի շարունակական և ակտիվ ներկայացումը գյուղացիական տնտեսություններին: Վարչապետը համոզմունք է հայտնել, որ նշված ծրագրերը գյուղոլորտում որակ են փոխելու:

Անդրադառնալով աղբահանության խնդիրներին՝ պատասխանատուները զեկուցել են, որ մարզում առկա 5 հազար 800 իրավաբանական անձանցից աղբահանության պայմանագրեր են կնքվել միայն 800-ի հետ, ինչը վարչապետն անընդունելի է համարել: Կառավարության ղեկավարն ընդգծել է, որ համայնքները պետք է վերանայեն աղբահանության ուղղությամբ գործելաոճը և պահանջել է սեղմ ժամկետներում ավարտին հասցնել պայմանագրերի կնքման գործընթացը: Կարեն Կարապետյանը նկատել է նաև, որ հանրապետական միջին ցուցանիշից Գեղարքունիքի մարզի ցուցանիշն այդ ուղղությամբ ամենացածրն է:

Վարչապետ Կարեն Կարապետյանը նաև մարզպետարանի կրթության և առողջապահության ոլորտների պատասխանատուների հետ քննարկել է կատարվող աշխատանքները: Կառավարության ղեկավարը խոսել է սկսված բարեփոխումների տրամաբանության մասին՝ առաջարկելով հետագա քայլերը քննարկել համապատասխան գերատեսչությունների հետ:

Խորհրդակցության ընթացքում ներկայացվել են նաև մարզի Կալավան և Վարդենիկ համայնքներում իրականացվող ծրագրերը: Մասնավորապես, Կալավանում վեր են հանվել առկա խնդիրները և հաշվի առնելով համայնքի առավելությունները՝ իրականացվել են արկածային, հնագիտական զբոսաշրջության և օրգանական գյուղատնտեսության զարգացման ծրագրեր: Արդյունքում տարեկան համայնք այցելող զբոսաշրջիկներւի թիվը հասել է 10 հազարի: Մշակվել է համայնքի զարգացման 10-ամյա ծրագիր:

Վարդենիկ համայնքում էլ իրականացվել է «Սարերի բարիք» ծրագիրը, որի շրջանակում համայնքի բնակիչները սարերից հավաքում են տարբեր բանջարեղեններ և հանձնում մթերման: Արդյունքում աշխատանքով ապահովվել է 65 ընտանիք: Նշվել է, որ չորացված և սառեցված բանջարեղենն ամբողջությամբ իրացվում է: Ծրագիրն ընդլայնելու համար պահանջվում է 13 մլն դրամ:

Կարեն Կարապետյանը համապատասխան գերատեսչությունների ղեկավարներին հանձնարարել է ամեն կերպ աջակցել նշված երկու ծրագրերին և ցուցաբերել անհրաժեշտ օժանդակություն: Կառավարության ղեկավարը հորդորել է նմանատիպ հաջողված ծրագրերը ներկայացնել այլ համայնքների ղեկավարներին ու բնակիչներին:

23/09/2026
դրամ
Դոլար (USD)
363.44
-0.02
Եվրո (EUR)
414.98
-1.76
Ռուբլի (RUR)
4.322
+0.0128
Լարի (GEL)
138.67
-0.69
50590
+59
Արծաթ
766.94
-2.84