Տնտեսական

USD BUY - 390.00+0.00 USD SELL - 397.00+0.00
EUR BUY - 409.00+0.00 EUR SELL - 418.00-1.00
OIL:  BRENT - 73.60+1.41 WTI - 70.28+1.86
COMEX:  GOLD - 2748.20+0.38 SILVER - 32.95+0.70
COMEX:  PLATINUM - 955.10+0.21
LME:  ALUMINIUM - 2601.00-0.29 COPPER - 9192.00-0.27
LME:  NICKEL - 15858.00+0.91 TIN - 29957.00+0.61
LME:  LEAD - 2043.00-1.04 ZINC - 3125.50-0.30
FOREX:  USD/JPY - 152.29+0.55 EUR/GBP - 1.0506-0.20
FOREX:  EUR/USD - 1.0506-0.20 GBP/USD - 1.2765-0.04
STOCKS RUS:  RTSI - 915.60+0.00
STOCKS US: DOW JONES - 44148.56-0.22 NASDAQ - 20034.89+1.77
STOCKS US: S&P 500 - 6084.19+0.82
STOCKS JAPAN:  NIKKEI - 39372.23+0.01 TOPIX - 2749.31+0.29
STOCKS CHINA:  HANG SENG - 20155.05-0.77 SSEC - 3432.49+0.29
STOCKS EUR:  FTSE100 - 8301.62+0.26 CAC40 - 7423.40+0.39
STOCKS EUR:  DAX - 20399.16+0.34
11/12/2024  CBA:  USD - 394.35-0.52 GBP - 501.73-2.01
11/12/2024  CBA:  EURO - 413.87-1.77
11/12/2024  CBA:  GOLD - 34100.49+179.75 SILVER - 404.45+2.90
Հայկական տաղավարը ներկայացված է տեքստիլի միջազգային էքսպոյին
30/08/2017 14:51
Կիսվել

Հայկական տաղավարը ներկայացված է տեքստիլի միջազգային էքսպոյին

Թեթև արդյունաբերության ոլորտի վեց ընկերություններ միասնական տաղավարով Հայաստանը ներկայացնում են Մոսկվայում այսօր բացված «ՏեքստիլԼեգՊրոմ» 49-րդ ցուցահանդեսին։ Հայաստանի զարգացման հիմնադրամի աջակցությամբ հայկական ընկերությունները միջազգային էքսպոյին մասնակցում են արդեն 5-րդ անգամ։ Նախկին ցուցահանդեսների մասնակից բոլոր ընկերություններն արտահանման պատվերներ են ստացել։

«Միայն փետրվարի ցուցահանդեսից հայկական ձեռնարկությունները 400 միլիոն դրամի արտահանման պատվերներ են ստացել։ Ընդ որում, ամեն հաջորդ ցուցահանդեսից հետո պատվերների քանակը նկատելիորեն ավելանում է»,- նշել է ՀԶՀ Միջոցառումների կազմակերպման խմբի ղեկավար՝ Մարկուս Ազադյանը։ 

«Հայկական արտադրանքի արտահանման զգալի աճը, մասնավորպես Ռուսաստան, պայմանավորված է կառավարության, Տնտեսական զարգացման և ներդրումների նախարարության արդյունավետ քաղաքականությամբ և հատկապես արտադրության ու արտահանման խթանման ծրագրերով»,- միջոցառման բացման արարողությանը նշել է ՌԴ-ում ՀՀ առևտրային ներկայացուցիչ Կարեն Ասոյանը։

Տեքստիլ ու թեթև արդյունաբերության արտադրանքի ու սարքավորումների Ռուսաստանի խոշորագույն ցուցահանդեսն անցկացվում է տարեկան երկու անգամ, 40 000 քմ տարածք զբաղեցնող 9 սրահներում։ «ՏեքստիլԼեգՊրոմ» 49-րդ էքսպոյին մասնակցում են ավելի քան 200 ընկերություններ աշխարհի 28 երկրներից։ Սպասվում են 35 000-ից ավելի այցելուներ` մեծածախ գնորդներ, ոլորտի մասնագետներ, առևտրային ցանցերի ներկայացուցիչներ, ներմուծողներ։

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Հայաստանի զարգացման հիմնադրամի լրատվական ծառայությունից, «Լենտեքս», «Հելլո», «Արշալույս», «Ալեքս տեքստիլ», «Ֆիրմա Լիդա» ընկերությունները, Կամսար Դարբինյան ԱՁ-ն միասնական տաղավարով ներկայացնում են Հայաստանի թեթև արդյունաբերության ոլորտը՝ տրիկոտաժի, գուլպեղենի, հագուստի սեփական արտադրության հավաքածուներով: 

11/12/2024
դրամ
Դոլար (USD)
394.35
-0.52
Եվրո (EUR)
413.87
-1.77
Ռուբլի (RUR)
3.80
-0.13
Լարի (GEL)
139.79
-1.95
34100.49
+179.75
Արծաթ
404.45
+2.90