Տնտեսական

USD BUY - 360.00+0.00 USD SELL - 361.00+0.00
EUR BUY - 397.00-98.00 EUR SELL - 404.00-0.50
OIL:  BRENT - 114.16-1.09 WTI - 101.44+0.13
COMEX:  GOLD - 4044.70-0.35 SILVER - 53.20-2.01
COMEX:  PLATINUM - 1519.70-1.25
LME:  ALUMINIUM - 3001.50-1.23 COPPER - 14407.50-1.17
LME:  NICKEL - 15363.00-1.44 TIN - 50384.00-2.67
LME:  LEAD - 1889.00-0.68 ZINC - 3692.00-1.06
FOREX:  USD/JPY - 157.76-0.12 EUR/GBP - 1.1144+0.21
FOREX:  EUR/USD - 1.1144+0.21 GBP/USD - 1.332+0.17
STOCKS RUS:  RTSI - 983.83-0.57
STOCKS US: DOW JONES - 52475.10+0.19 NASDAQ - 26549.85+0.27
STOCKS US: S&P 500 - 7743.98+0.28
STOCKS JAPAN:  NIKKEI - 64659.47+1.10 TOPIX - 4003.28+0.29
STOCKS CHINA:  HANG SENG - 22958.65-0.59 SSEC - 3651.43-0.82
STOCKS EUR:  FTSE100 - 10694.50+0.07 CAC40 - 7886.96+0.00
STOCKS EUR:  DAX - 25704.02+0.44
29/10/2026  CBA:  USD - 360.3-0.21 GBP - 480.03+1.45
29/10/2026  CBA:  EURO - 401.7+0.74
29/10/2026  CBA:  GOLD - 46822-204 SILVER - 622.87+5.44
Իգնատի Առաքելյանն ընդունել է «CLAAS» Global Sales ընկերության տարածաշրջանային գլխավոր մենեջերին
26/09/2017 15:09
Կիսվել

Իգնատի Առաքելյանն ընդունել է «CLAAS» Global Sales ընկերության տարածաշրջանային գլխավոր մենեջերին

ՀՀ գյուղատնտեսության նախարարն ընդունել է Միջին Ասիայում և Կովկասում «CLAAS» Global Sales ընկերության տարածաշրջանային գլխավոր մենեջեր Թոմաս Շտիգլերին և Կրասնոդարում «CLAAS» ընկերության գործարանի կոմերցիոն տնօրեն Միխայել Ռիտտերին: Հանդիպմանը ներկա էր նաև «CLAAS» ընկերության հայաստանյան ներկայացուցիչ, «Հրաշք Այգի» ՍՊԸ-ի հիմնադիր տնօրեն Արթուր Իվանյանը:

Հանդիպման սկզբում հյուրերը կարևորել են օգոստոսին Գեղարքունիքի մարզում Գյուղտեխնիկայի լիզինգի ծրագրի շրջանակում գյուղատնտեսական տեխնիկայի առաջին կայանի բացումը, որին ներկայացված է եղել նաև «CLAAS» ընկերության արտադրանքը: Միաժամանակ նրանք տեղեկացրել են, որ ընկերությունը նպատակադրված է ընդլայնել իր ներգրավվածությունը հայաստանյան շուկայում:

«Շատ կարևոր է, որպեսզի հայ ֆերմերները ոչ միայն տեղեկացված լինեն «CLAAS» ընկերության արտադրանքին և դրա առավելություններին, այլև անհրաժեշտության դեպքում հնարավորություն ունենան ստանալ պատշաճ ծառայություններ», – ընդգծել է նախարար Իգնատի Առաքելյանը:

Թոմաս Շտիգլերը նշել է, որ  իրենք հետաքրքրված են, որպեսզի «CLAAS» ապրանքանիշի գյուղտեխնիկան ավելի լայնորեն ներկայացված լինի Հայաստանում:  Նա նաև հավելել է, որ պատրաստ են քննարկել Ռուսաստանի Կրասնոդար քաղաքից գյուղտեխնիկայի ներմուծման հնարավորությունը, քանի որ այնտեղ ձևավորվել է արտադրության ամբողջական շղթա՝ հայ սպառողին այն առավել մատչելի և ճկուն պայմաններով տրամադրելու նպատակով:

Զրույցի ընթացքում կողմերը համակարծիք են եղել, որ բացի «CLAAS» ապրանքանիշի գյուղտեխնիկայի և հարակից սարքավորումների ներմուծումը Հայաստան, կարևոր է նաև այդ տեխնիկայի շահագործման վերաբերյալ հայ ֆերմերների իրազեկվածության մակարդակի բարձրացումը: Այդ նպատակով ընկերության ներկայացուցիչները պատրաստակամություն են հայտնել Հայաստան գործուղել համապատասխան մասնագետներ՝ տեղում ուսուցում կազմակերպելու նպատակով: Քննարկվել է նաև Հայաստանում «CLAAS» ընկերության տեխնիկայի սպասարկման կենտրոնի ստեղծման հնարավորությունը:

Հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել նաև Հայաստանի գյուղտեխնիկայի պարկի արդիականացմանն առնչվող մի շարք այլ հարցերի:

29/10/2026
դրամ
Դոլար (USD)
360.3
-0.21
Եվրո (EUR)
401.7
+0.74
Ռուբլի (RUR)
4.4751
-0.0003
Լարի (GEL)
138.9
-0.08
46822
-204
Արծաթ
622.87
+5.44