Տնտեսական

USD BUY - 360.50+0.00 USD SELL - 362.00-0.50
EUR BUY - 401.50+0.50 EUR SELL - 407.00-0.50
OIL:  BRENT - 106.33+0.84 WTI - 94.74+2.27
COMEX:  GOLD - 4152.90-0.31 SILVER - 59.16-1.63
COMEX:  PLATINUM - 1671.70-2.00
LME:  ALUMINIUM - 3039.00-0.31 COPPER - 14578.00+0.26
LME:  NICKEL - 15587.00-0.22 TIN - 51767.00-2.34
LME:  LEAD - 1902.00+0.74 ZINC - 3731.50-1.94
FOREX:  USD/JPY - 158.23-0.04 EUR/GBP - 1.1209+0.35
FOREX:  EUR/USD - 1.1209+0.35 GBP/USD - 1.3271+0.41
STOCKS RUS:  RTSI - 913.94+2.19
STOCKS US: DOW JONES - 51670.10-0.35 NASDAQ - 27204.38-0.15
STOCKS US: S&P 500 - 7805.45-0.02
STOCKS JAPAN:  NIKKEI - 67744.29-0.05 TOPIX - 4096.78-0.34
STOCKS CHINA:  HANG SENG - 24314.17-0.13 SSEC - 3767.23-0.88
STOCKS EUR:  FTSE100 - 10650.33-0.06 CAC40 - 7827.63-0.07
STOCKS EUR:  DAX - 25259.90-0.07
14/10/2026  CBA:  USD - 361.43-0.3 GBP - 479.36+0.32
14/10/2026  CBA:  EURO - 404.4-0.27
14/10/2026  CBA:  GOLD - 48451-68 SILVER - 699.65-5.41
Հայաստանի ռեկորդային ցուցանիշը մրցունակության համաշխարհային վարկանիշում
27/09/2017 18:17
Կիսվել

Հայաստանի ռեկորդային ցուցանիշը մրցունակության համաշխարհային վարկանիշում

Համաշխարհային տնտեսական ֆորումի կազմած մրցունակության համաշխարհային վարկանշային ցանկումՀայաստանը զբաղեցրել է 73-րդ տեղը 137 երկրի շարքում` բարելավելով դիրքը 6 հորիզոնականով: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս մասին նշված է Համաշխարհային տնտեսական ֆորումի զեկույցում: Նախորդ տարի 138 երկրից բաղկացած ցուցակում Հայաստանը զբաղեցրել էր 79-րդ տեղը:

«Ամենաբարձր մրցունակություն ունեցող 15 երկրի մեջ առաջին երեք հորիզոնականներում են Շվեյցարիան, ԱՄՆ-ը և Սինգապուրը: Այդ 15 երկրները չեն փոփոխվել, սակայն որոշակի փոփոխություն է տեղի ունեցել հորիզոնականների առումով:

Հայաստանն այս տարի ռեկորդային ցուցանիշ է գրանցել: Եվրասիական տարածաշրջանի երկրների խմբում առաջընթաց են արձանագրել Իրանը, որը 69-րդն է, Ադրբեջանը՝ 35-րդը, Վրաստանը՝ 67-րդը, Թուրքիան՝ 53-րդը, Ռուսաստանը՝ 38-րդը: Ուկրաինան այս տարի ներառվել է Եվրոպայի խմբում»,- ասաց «Տնտեսություն և արժեքներ» հետազոտական կենտրոնի խորհրդի անդամ Սևակ Հովհաննիսյանը:

Նրա խոսքով` հաշվի առնելով տնտեսական աճի դինամիկան և մրցունակության գնահատականը, Հայաստանը վերջին 4 տարին անընդմեջ բարելավում է դիրքերը: Վերջին երկու տարիների գնահատականի աճը մի փոքր ավելին է եղել: Եվրասիական տարածաշրջանի երկրների ցանկում Ղազախստանը, Վրաստանը և Տաջիկստանը դիրքի անկում են ունեցել»,- ընդգծեց Հովհաննիսյանը:

Մրցունակության ցուցիչը չափվում է 12 հենասյուներով` ինստիտուտներ, ենթակառուցվածքներ, մակրոտնտեսական միջավայր, առողջապահության և կրթության ոլորտների ցուցանիշներ և այլն: Հայաստանն այս աղյուսակում միայն երկու հենասյունով է գրանցել վատթարացում` մակրոտնտեսական միջավայր և տեխնոլոգիական պատրաստվածություն:

«2016 թվականին Հայաստանում գրանցվել է 1.4 տոկոսի գնանկում, ինչը զսպում է տնտեսական աճը: Հայաստանը շարունակում է մնալ արդյունավետության վրա հիմնված փուլում մեկ շնչին ընկնող ՀՆԱ-ի մեծության շնորհիվ` 3606 ԱՄՆ դոլար 2016 թվականի տվյալներով»,- նկատեց Սևակ Հովհաննիսյանը:

Հայաստանը 35-րդ տեղն է զբաղեցրել «Ապրանքների շուկայի արդյունավետության» գործոնով, 51-րդ տեղը՝ «Աշխատաշուկայի արդյունավետության», 55-րդ տեղը՝ «Առողջության և տարրական կրթության», ինչպես նաև «Հանրային ինստիտուտների» գործոնով, 68-րդ տեղը՝ «Ընկերությունների մրցունակության» և 70-րդ տեղը՝ «Նորարարության» գործոնով:

Վարկանշային ցանկը կազմվում է 1979 թվականից սկսած: Մրցունակության համաշխարհային վարկանիշի ժամանակակից մեթոդոլոգիան կիրառվում է 2005 թվականից ի վեր:

14/10/2026
դրամ
Դոլար (USD)
361.43
-0.3
Եվրո (EUR)
404.4
-0.27
Ռուբլի (RUR)
4.302
-0.0206
Լարի (GEL)
139.01
-0.33
48451
-68
Արծաթ
699.65
-5.41